Թեոդոր Աքսենտովիչ
| Ծնվել է | մայիսի 13, 1859[1][2][3][…] կամ մայիսի 13, 1869[4] |
|---|---|
| Ծննդավայր | Բրաշով, Ռումինիա[5] |
| Վախճանվել է | օգոստոսի 26, 1938[3][6] |
| Մահվան վայր | Կրակով, Լեհաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն[7], գրաֆիկա[7] և արվեստ[7] |
| Աշակերտներ | Jakob Glasner? |
| Պարգևներ | |
| Պաշտոն | ռեկտոր |
| Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
| Ամուսին | Iza Giełgud? |
| Զավակներ | Jan Axentowicz?, Gladys Maria Axentowicz?, Յադվիգա Աքսենտովիչ և Philip Axentowicz?[8] |
Թեոդոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, մայիսի 13, 1859[1][2][3][…] կամ մայիսի 13, 1869[4], Բրաշով, Ռումինիա[5] - օգոստոսի 26, 1938[3][6], Կրակով, Լեհաստան), ծագումով հայ լեհ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև սովորել է Լվովի ռեալական գիմնազիայում։ 1878 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Վագներ Շանդորին և Բենչուր Գունլային։ 1882-1893 թթ. ապրել է Փարիզում, արվեստը կատարելագործել ֆրանսիացի նշանավոր նկարիչ Դյուրանի մոտ։ 1888 թվականին մասնակցել է Մարսյան դաշտի ցուցահանդեսին, ընտրվել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ 1893-1895 թթ. ապրել է Լոնդոնում։ 1895 թվականին Կրակովի գեղարվեստի ինստիտուտը նրան հրավիրել է վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, ընտրվել է ռեկտոր։
Մահացել է 1938 թ․ օգոստոսի 26-ին: Հանգչում է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը։ Այնտեղ են հանգչում նաև Աքսենտովիչի աղջկա՝ Յադվիգա Աքսենտովիչի և թոռան՝ Ադամ Կիենևիչի աճյունները[9]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ[10]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թ․ ՀՀ Կենտրոնական բանկը «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է Թեոդոր Աքսենտովիչին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արժաթե հուշադրամ[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լվովի հայկական եկեղեցու որմնանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Աքսենտովիչի անվան հրապարակ (Կրակով)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Աքսենտովիչի, նրա աղջկա և թոռան շիրմաքարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Theodor Axentowicz (նիդերլ.)
- 1 2 Theodor Axentowicz — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Ռակովիցկի գերեզմանատուն — 1803.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #121329356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Zarzad Cmentarzy komunalnych w Krakowie
- ↑ Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., 1973, էջ 163։
- ↑ Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Աքսենտովիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |
