Կրակովի գեղարվեստի ակադեմիա
Տեսակ | academy of fine arts? |
---|---|
Հիմնադրված է | 1818 |
Անվանված է | Յան Մատեյկո |
Ռեկտոր | Andrzej Bednarczyk?[2] |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Կրակով |
Պարգևներ | |
Կայք | asp.krakow.pl(լեհ.) |
ASP in Kraków Վիքիպահեստում |
Կրակովի գեղարվեստի ակադեմիա կամ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիա (լեհ.՝ Akademia Sztuk Pięknych w Krakowie im. Jana Matejki), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Լեհաստանի Կրակով քաղաքում։ Համարվում է Լեհաստանի ամենահին գեղարվեստի ակադեմիան։ Հիմնադրվել է 1818, ինքնուրույն գործելու կարգավիճակ ստացել է 1873 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակովի գեղարվեստի ակադեմիան ի սկբանե եղել է Կրակովի համալսարանի գրականության ֆակուլտետի բաժին և 1818–1873 թվականներին կոչվել է Նկարչության դպրոց (Szkoła Rysunku i Malarstwa), որտեղ դասավանդել են նկարիչ-մանկավարժներ Անտոնի Բրոդովսկին, Ֆրանց Կսավեր Լամպին, Պյոտր Միխալովսկին[3]։
Որպես անկախ գործող գեղարվեստի դպրոց (Szkoła Sztuk Pięknych) բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ստացել է 1873 թվականին։ Ակադեմիայի առաջին նախագահն է եղել լեհ նկարիչ Յան Մատեյկոն[4], ով ակադեմիան է բերել մի շարք ակնառու նկարիչների, այդ թվում Յան Գլովացկուն, Ֆլորիան Ցինկին, Ալեքսանդր Գրիգլևսկուն, Լեոպոլդ Լեֆլյորին։
Ակադեմիայի նեոդասական ոճի շենքը կառուցվել է 1879 թվականին ճարտարապետ Մասիեյ Մորացևսկու նախագծով։ 1893–1895 թվականներին ակադեմիան ղեկավարել է նկարիչ Վլադիսլավ Կուշկևիչը[5]։
1893 թվականին՝ Յան Մատեյկոյի մահից հետո, 1895 թվականին ակադեմիայի նախագահ է ընտրվել Յուլյան Ֆալատը, ով պաշտոնավարել է մինչև 1909 թվականը։ Ֆալատն ակադեմիա է բերել ժամանակակից եվրոպական արվեստի փիլիսոփայության հետ կապված ուղղություն՝ վարձելով նոր մանկավարժներ, ինչպիսիք են եղել Թեոդոր Աքսենտովիչը, Յացեկ Մալճևսկին, Յան Ստանիսլավսկին, Լևոն Յան Վիչուլկովսկին, Կոնստանտի Լյաշկան, Յուզեֆ Մեխոֆերը, Ստանիսլավ Վիսպյանսկին, Յուզեֆ Պանկևիչը, Վոյցեխ Վելսը[6][7]։
1979 թվականին՝ ակադեմիայի հիմնադրման 100-ամյակին, ակադեմիան անվանակոչվել է իր հիմնադիր և առաջին նախագահ Յան Մատեյկոյի անունով։
2008 թվականին ակադեմիան միացել է Ico-D-ին (Գրաֆիկական դիզայնի ընկերության միջազգային խորհուրդ) և դարձել է Լեհաստանում այդ կազմակերպության առաջին անդամը։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան առաջարկում 5 և 6 տարի ժամանակահատվածով մագիստրական ծրագրեր։
- Նկարչության ֆակուլտետ
- Գեղանկարչության բաժին
- Գծանկարչության բաժին
- Հավելյալ մասնագիտությունների բաժին
- Բեմանկարչության բաժին
- Քանդակագործության ֆակուլտետ
- Քանդակագործության բաժին (I, II)
- Գծանկարչության բաժին
- Ճարտարապետա-քանդակային դիզայնի բաժին
- Ներքին դիզայնի ֆակուլտետ
- Ինտերմեդիա ֆակուլտետ
- Արդյունաբերական դիզայնի ֆակուլտետ
- Գրաֆիկական արվեստի ֆակուլտետ
- Գրաֆիկական արվեստի բաժին
- Նկարչության ու գծանկարչության բաժին
- Արվեստի կոնսերվացման ֆակուլտետ
- Արվեստի պատմության միջդիսցիպլինար բաժին
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի պրոֆեսորների և շրջանավարտների ինքնադիմանկարներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://bip-old.asp.krakow.pl/userfiles/file/aktualno%C5%9B%C4%87i/Statut%20uchwalony%20przez%20senat%2021%20marca%202017.pdf
- ↑ https://www.asp.krakow.pl/akademia/wladze/rektor
- ↑ «Franciszek Ksawery Lampi (1782 - 1852)». Informacje o twórcy. Dom Aukcyjny Agra-Art. 2012 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. «Skłócony z ojcem, w 1814 wyjechał na Węgry, skąd ok. 1815 przybył do Polski i zamieszkał w Warszawie.»
- ↑ «Jan Nepomucen Głowacki». Malarstwo polskie XIX wieku. Katalog zbiorów Muzeum Narodowego w Krakowie (Polish). Muzeum Narodowe w Krakowie. 2001. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Nina Kinitz (2009 թ․ հոկտեմբերի 8). «Sztuka zrodzona z historycznej pasji – obrazy Władysława Łuszczkiewicza». Malarstwo. Realizm (Polish). Polskie muzy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Irena Kossowska (2002 թ․ հոկտեմբեր). «Jacek Malczewski». Symbolizm w polskim malarstwie przełomu XIX i XX wieku (Polish). Instytut Sztuki Polskiej Akademii Nauk. Culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Marcin Grota (1996). «Malczewski's Mythology». Malczewski exhibition at the Czartoryski Museum (Warsaw Voice review). University of Buffalo. Info.Poland. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2016-05-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակովի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |