Վրաստանի հուշադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի զինանշան

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Վրաստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք ունեն հավաքորդական կամ ներդրումային նշանակություն և կարող են չհանդիսանալ օրինական վճարամիջոց[ն 1][ն 2]:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900, 920, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 10, 20, 25, 50, 100, 300, 500 և 1000 վրացական լարի (Sign of Georgian Lari.svg) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 2, 3, 5, 10 և 20 լարի, մելքիորից՝ 10 լարի, նոյզիլբերից՝ 2 և 3 լարի, իսկ երկմետաղ դրամները՝ 10 լարի։ Մետաղադրամները հատվել են BU, special UNC և proof որակներով:

Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ» մետաղադրամը։ Ամենափոքր և ամենամեծ մետաղադրամները 10 և 1000 լարի անվանական արժեքներով «Ոսկե գեղմ» ներդրումային ոսկե դրամներն են՝ համապատասխանաբար 3.11 գ և 311.0 գ քաշերով:

Վրաստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում։ Վրաստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝

  • Ավստրիա Ավստրիայի դրամահատարան,
  • Իսպանիա Իսպանիայի արքայական դրամահատարան,
  • Լեհաստան Լեհաստանի դրամահատարան,
  • Լիտվա Լիտվայի դրամահատարան,
  • Ճապոնիա Ճապոնիայի դրամահատարան,
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
  • Նիդերլանդներ Նիդերլանդների արքայական դրամահատարան,
  • Ֆինլանդիա Ֆինլանդիայի դրամահատարան,
  • Ֆրանսիա Փարիզի դրամահատարան:

Վրաստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես վրացի նկարիչ-դիզայներները՝ Մամուկա Գոնգաձե, Էմիր Բուրջանաձե, Թինաթին Տևզաձե, Վիքտորիա Քութաթելաձե, Նինո Գոնգաձե, Իրակլի Փաղավա, Բաչանա Մալազոնիա, Նոդար Մալազոնիա, Թեմուր Ափխաձե, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներ Ռոբերտ Կոտովիչը:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 27 տեսակներ, այդ թվում 2-ը՝ մելքիորից, 2-ը՝ նոյզիլբերից, 2-ը՝ երկմետաղ, 13-ը՝ արծաթից, 8-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1995 2000 2004 2006 2008 2009 2015 2017 2018 Ընդամենը
Մելքիոր 2 2
Նոյզիլբեր 2 2
Մելքիոր/նոյզիլբեր 2 2
Արծաթ-925 2 1 2 1 1 2 1 3 13
Ոսկի-900 1 1
Ոսկի-920 1 1
Ոսկի-999 6 6
Ընդամենը 1 6 1 10 2 1 2 1 3 27

Պետականություն և ազգային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995
GE-1995-500lari-WWII-a.pngGE-1995-500lari-WWII-b.png
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 50-ամյակ

Դիմերեսը՝ բորջղալի, հուշադրամի թողարկման տարեթիվը և անվանական արժեքը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველოს რესპუბლიკა» և անգլ.՝ «REPUBLIC OF GEORGIA»:
Դարձերեսը՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի, Ուինստոն Չերչիլի և Շառլ դե Գոլի դիմապատկերները և ազգանունները՝ ֆր.՝ «STALINE-ROOSEVELT-CHURCHILL-DE GAULLE», իրադարձության տարեթիվը՝ «1945»: Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անվանական արժեքը՝ 500 լարի[ն 1]: Նյութը՝ ոսկի-920: Քաշը՝ 17.00 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Նոդար Մալազոնիայի։ Հատվել է Ֆրանսիայի Փարիզի դրամահատարանում proof որակով։

2006
GE-2006-3lari-BTC-CuNi-a.pngGE-2006-3lari-BTC-CuNi-b.png
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ

Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտեզ, նավթամուղի անվանումը՝ վրաց.՝ «ბაქო-თბილისი-ჯეიჰანის» և անգլ.՝ «BAKU-TBILISI-CEYHAN», անվանական արժեքը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ նավթային աշտարակներ, խողովակաշարի անվանման հապավումը՝ անգլ.՝ «BTC», հուշադրամի թողարկման տարեթիվ, եզրով վերևում՝ թողարկող բանկի ավանումը՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 3 լարի։ Նյութը՝ նոյզիլբեր։ Քաշը 12.80՝ գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 3000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է՝ Լեհաստանի դրամահատարանում special UNC որակով։

2006
GE-2006-3lari-BTC-Ag-a.pngGE-2006-3lari-BTC-Ag-b.png
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ

Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտեզ, նավթամուղի անվանումը՝ վրաց.՝ «ბაქო-თბილისი-ჯეიჰანის» և անգլ.՝ «BAKU-TBILISI-CEYHAN», անվանական արժեքը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ նավթային աշտարակներ, խողովակաշարի անվանման հապավումը՝ անգլ.՝ «BTC», հուշադրամի թողարկման տարեթիվ, եզրով վերևում՝ թողարկող բանկի ավանումը՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 3 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակ՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է՝ Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2009
Georgia 10 lari silver coin 2009 av.jpgGeorgia 10 lari silver coin 2009 rev.jpg
Իլորի Սուրբ Գեորգի եկեղեցի

Դիմերեսը՝ Տեատինյան միաբանության իտալացի քարոզիչ Քրիստոֆորո դե Կաստելիի նկարազարդումների դրվագներից բաղկացած տեսարան՝ Իլոր գյուղն ու եկեղեցին, ձիավորների խումբ և բեռնակիր՝ Կովկասյան լեռնաշղթայի ֆոնի վրա, պետության անվանումը (վրաց.՝ საქართველო) և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ եկեղեցու պատկերը և կառուցման ժամանակաշրջանը (վրաց.՝ XI ს), տեղանքի անվանումը՝ վրաց.՝ «ილორი», մետաղադրամի անվանական արժեքը, Վրաստանի պետական զինանշանը: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 10 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 3000 հատ։ Էսքիզները՝ Թեմուր Ափխաձեի և Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում proof որակով։

2015
20th Jubilee Of Lari Georgia coin 20 Lari Obvers.png20th Jubilee Of Lari Georgia coin 20 Lari Reverse.png
Ազգային արժույթի 20-ամյա տարելից

Դիմերեսը՝ արեգակի խորհրդանշական պատկերը՝ հավերժության ու կյանքի նշանի տեսքով, լարիի գրանշանը (Sign of Georgian Lari.svg), շրջանառության ժամանակաշրջանը (1995-2005) և թողարկող բանկի անվանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი
Դարձերեսը․ կենտրոնում՝ քեշ-կենտրոնի շենքը, վերևում՝ թողարկող բանկի անվանումը՝ անգլ.՝ «National Bank of Georgia», ներքում՝ անվանական արժեքը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 20 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Բաչանա Մալազոնիայի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2017
GE-2017-5lari-Georgian-Vine-a.pngGE-2017-5lari-Georgian-Vine-b.png
Վրացական գինի

Դիմերեսը՝ կարմիր գինիով լցված ոսկե կարասի և խաղողի վազի սխեմատիկ պատկերներ, եզրով՝ պետության անվանումը վրացերեն և ֆրանսերեն, թողարկման տարեթիվը և անվանական արժեքը՝ «საქართველო • 2017 • GEORGIE • 5 ლარი»։
Դարձերեսը՝ Բորդոյի Գինու թանգարանի ոճավորված պատկերազարդումը և անվանական արժեքը (5 Sign of Georgian Lari.svg), եզրով՝ ֆր.՝ «LA GÉORGIE - PREMIER INVITÉ • L'EXPOSITION "VIGNOBLE INVITÉ" DE LA CITÉ DU VIN DE BORDEAUX»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Նինո Գոնգաձեի։ Հատվել է Ճապոնիայի դրամահատարանում proof որակով։

2018
GE-2018-5lari-State-University-100-a.pngGE-2018-5lari-State-University-100-b.png
Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակ

Դիմերեսը՝ Թբիլիսիի պետական համալսարանի տարբերանշանը, եզրերով՝ Վրաստանի՝ 20-րդ դարասկզբի զինանշանի վրա զետեղված արեգակի, լուսնի և հինգ աստղերի խորհրդանշական պատկերները, անվանական արժեքը՝ վրաց.՝ «ხუთი ლარი»։
Դարձերեսը՝ պետական համալսարանի շենքը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA», հոբելյանական տարեթվերը՝ «1918» և «2018», անվանական արժեքը (5 Sign of Georgian Lari.svgԴրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Նինո Գոնգաձեի։ Հատվել է Իսպանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2018
GE-2018-10lari-First-Republic-100-a.pngGE-2018-10lari-First-Republic-100-b.png
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակ

Դիմերեսը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը և զինանշանի կենտրոնական մասը, պետության հռչակման օրը (վրաց.՝ 26 მაისი 1918), եզրերով՝ վրաց.՝ «საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა» գրառումը և անվանական արժեքը (10 Sign of Georgian Lari.svg
Դարձերեսը՝ Վրաստանի՝ 2004 թվականին ընդունված դրոշն ու զինանշանը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լարի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Իսպանիայի արքայական դրամահատարանում proof որակով։

2018
GE-2018-5lari-Georgian-Book-a.pngGE-2018-5lari-Georgian-Book-b.png
Վրացական գիրք

Դիմերեսը՝ ։
Դարձերեսը՝ ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 5 լարի ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ[7]։ Տրամագիծը՝ 33.00 մմ[7]։ Հատված քանակը՝ 1500 հատ[7]։ Էսքիզները՝ Իրակլի Փաղավայի[7]։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում[7] proof որակով։

Կրոն և դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարամյակի հոբելյաններ» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարամյակի հոբելյաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2000 թվականին 10 լարի անվանական արժեքով[ն 1] համանման դիզայնի երեք տարբերակով՝ երկմետաղ (մելքիոր ու նոյզիլբեր) BU որակով և մելքիորից ու 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ ազգային խորհրդանիշեր, եզրով՝ հոբելյանական իրադարձության անվանումը։

Դարձերեսը՝ անվանական արժեքի ոճավորված պատկերը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր, գրառումով՝ անգլ.՝ «GEORGIA ★ TEN LARI»:

Տեխնիկական բնութագրեր․ երկմետաղ մետաղադրամների քաշը՝ 10.60 գ, տրամագիծը՝ 26.00 մմ, մելքիորե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 15.98 գ, տրամագիծը՝ 28.40 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ երկմետաղ դրամներ՝ մինչև 25 000 հատ[8][9], մելքիորե դրամներ՝ մինչև 2000 հատ, արծաթե դրամներ՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձեի և Թինաթին Տևզաձեի[8][9][10][11][12][13], մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում[8][9][10][11][12][13]։ Երկմետաղ դրամները Ազգային բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ:

Երկմետաղ մետաղադրամներ Մելքիորե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
2000 GE-2000-10lari-Statehood-Bi-b.pngGE-2000-10lari-Statehood-Bi-a.png 2000 GE-2000-10lari-Statehood-CuNi-b.pngGE-2000-10lari-Statehood-CuNi-a.png 2000 GE-2000-10lari-Statehood-Ag-b.pngGE-2000-10lari-Statehood-Ag-a.png Վրաց պետականության 3000-ամյակ

վրաց.՝ საქართველოს სახელმწიფოებრიობის 3000 წელი

Դիմերեսը՝ դրվագ Սվետիցխովելի տաճարի խորաքանդակից՝ արծիվ և առյուծ։

2000 GE-2000-10lari-Christianity-Bi-b.pngGE-2000-10lari-Christianity-Bi-a.png 2000 GE-2000-10lari-Christianity-CuNi-b.pngGE-2000-10lari-Christianity-CuNi-a.png 2000 GE-2000-10lari-Christianity-Ag-b.pngGE-2000-10lari-Christianity-Ag-a.png Քրիստոսի ծննդյան 2000-ամյակ

վրաց.՝ ქრისტეშობიდან 2000 წელი

Դիմերեսը՝ հերալդիկ վահան՝ խաչերով և Տիրոջ խիտոնի պատկերով։

«Ոսկե գեղմ» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի Ազգային բանկը «Ոսկե գեղմ» ներդրումային մետաղադրամների շարքը[ն 2] սկսել է թողարկել 2006 թվականից․ դրանք թողարկվում են պարբերաբար՝ կախված պահանջարկից[4]: «Ոսկե գեղմ» ներդրումային դրամները թողարկվում են վեց քաշային տարբերակներով և համապատասխանաբար վեց անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։

Դիմերեսը՝ Արգո նավը ծովում՝ արգոնավորդների ճանապարհորդության ուղեցուցային քարտեզի ֆոնի վրա, ոսկե գեղմի խորհրդանշական պատկերը՝ որպես նպատակակետ, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA», մետաղադրամի հատման տարեթիվը[ն 3] և անվանական արժեքը։

Դարձերեսը՝ ոսկե գեղմի ոճավորված պատկերը և անվանման գրառումը՝ վրաց.՝ «ოქროს საწმისის» և անգլ.՝ «GOLDEN FLEECE», մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով և մետաղի հարգը (GOLD 999,9)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Մետաղադրամները հատվել են Ավստրիայի դրամահատարանում, էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։

2006 GE-2006-10lari-Fleece-a.pngGE-2006-10lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 10 լարի։ Քաշը՝ 3.11 գ (1/10 OZՏրամագիծը՝ 16.00 մմ։ Հատված քանակը՝ 4000 հատ[14][15]: 2006 GE-2006-100lari-Fleece-a.pngGE-2006-100lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 100 լարի։ Քաշը՝ 31.10 գ (1 OZՏրամագիծը՝ 37.00 մմ։
2006 GE-2006-25lari-Fleece-a.pngGE-2006-25lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 25 լարի։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZՏրամագիծը՝ 22.00 մմ։ 2006 GE-2006-300lari-Fleece-a.pngGE-2006-300lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 300 լարի։ Քաշը՝ 155.5 գ (5 OZՏրամագիծը՝ 50.00 մմ։
2006 GE-2006-50lari-Fleece-a.pngGE-2006-50lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 50 լարի։ Քաշը՝ 15.55 գ (1/4 OZՏրամագիծը՝ 28.00 մմ։ 2006 GE-2006-1000lari-Fleece-a.pngGE-2006-1000lari-Fleece-b.png Անվանական արժեքը՝ 1000 լարի։ Քաշը՝ 311.0 գ (10 OZՏրամագիծը՝ 60.00 մմ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004
GE-2004-1lari-Football-a.pngGE-2004-1lari-Football-b.png
2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Դիմերեսը՝ Վրաստանի քարտեզի ուրվագիծը՝ պետական դրոշի ձևավորմամբ, մետաղադրամի անվանական արժեքը ու թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA»:
Դարձերեսը՝ աշխարհի առաջնության գավաթի և երկու ֆուտբոլիստների ոճավորված պատկերը, եզրով վերևում՝ իրադարձության անվանումը՝ անգլ.՝ «2006 FIFA WORLD CUP GERMANY™»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 1 լարի[ն 1]: Նյութը՝ արծաթ-999: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 50 000 հատ։ Էսքիզները՝ Վիքտորիա Քութաթելաձեի և Ռոբերտ Կոտովիչի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2006
GE-2006-2lari-Football-CuNi-a.pngGE-2006-2lari-Football-CuNi-b.png
Թբիլիսիի Դինամոյի՝ գավաթակիրների գավաթում տարած հաղթանակի 25-ամյակ

Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի մրցանակը, հաղթական մրցաշրջանի տարեթիվը (վրաց.՝ 1981 წელი), պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլ.՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ գնդակով ֆուտբոլիստներ, վրաց.՝ «დინამო თბილისი ევროპის თასების მფლობელთა თასის მფლობელი 25 წელი» և անգլ.՝ «DINAMO TBILISI UEFA CUP WINNERS' CUP WINNER 25 YEARS» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 2 լարի։ Նյութը՝ նոյզիլբեր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները՝ Վիքտորիա Քութաթելաձեի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում special UNC որակով։

2006
GE-2006-2lari-Football-Ag-a.pngGE-2006-2lari-Football-Ag-b.png
Թբիլիսիի Դինամոյի՝ գավաթակիրների գավաթում տարած հաղթանակի 25-ամյակ

Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի մրցանակը, հաղթական մրցաշրջանի տարեթիվը (վրաց.՝ 1981 წელი), պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլ.՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ գնդակով ֆուտբոլիստներ, վրաց.՝ «დინამო თბილისი ევროპის თასების მფლობელთა თასის მფლობელი 25 წელი» և անգլ.՝ «DINAMO TBILISI UEFA CUP WINNERS' CUP WINNER 25 YEARS» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ վրաց.՝ «საქართველოს ეროვნული ბანკი» և անգլ.՝ «NATIONAL BANK OF GEORGIA»:
Անվանական արժեքը՝ 2 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 6000 հատ։ Էսքիզները՝ Վիքտորիա Քութաթելաձեի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

2008
GE-2008-20lari-Opimpic-Ag-a.pngGE-2008-20lari-Opimpic-Ag-b.png
29-րդ ամառային օլիմպիական խաղեր

Դիմերեսը․ կենտրոնում՝ երկու անտիկ վազորդներ՛ օլիմպիական կրակի բոցի ոճավորված պատկերի ֆոնի վրա, ձախ մասում՝ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը[ն 4], աջ մասում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով վերևում՝ պետության անվանումը (վրաց.՝ საქართველო), եզրով ներքևում՝ օլիմպիական կարգախոսը (լատ.՝ «CITIUS ALTIUS FORTIUS»
Դարձերեսը՝ օլիմպիական կրակի ոճավորված պատկերը, դրվագ Պեկինի ազգային մարզադաշտից, օլիմպիական մայրաքաղաքի անվանումը՝ վրաց.՝ «პეკინი», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ:
Անվանական արժեքը՝ 20 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2008
GE-2008-20lari-Opimpic-Au-a.pngGE-2008-20lari-Opimpic-Au-b.png
29-րդ ամառային օլիմպիական խաղեր

Դիմերեսը․ կենտրոնում՝ երկու անտիկ վազորդներ՛ օլիմպիական կրակի բոցի ոճավորված պատկերի ֆոնի վրա, ձախ մասում՝ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը[ն 4], աջ մասում՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով վերևում՝ պետության անվանումը (վրաց.՝ საქართველო), եզրով ներքևում՝ օլիմպիական կարգախոսը (լատ.՝ «CITIUS ALTIUS FORTIUS»
Դարձերեսը՝ օլիմպիական կրակի ոճավորված պատկերը, դրվագ Պեկինի ազգային մարզադաշտից, օլիմպիական մայրաքաղաքի անվանումը՝ վրաց.՝ «პეკინი», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ:
Անվանական արժեքը՝ 20 լարի։ Նյութը՝ ոսկի-900: Քաշը՝ 8.50 գ։ Տրամագիծը՝ 25.00 մմ։ Հատված քանակը՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում proof որակով։

2015
European Youth Olympic Festival Georgia coin 10 Lari Obvers.pngEuropean Youth Olympic Festival Georgia coin 10 Lari Reverse.png
13-րդ եվրոպական երիտասարդական ամառային օլիմպիական փառատոն

Դիմերեսը՝ փառատոնի պատկերանիշը, ինը մարզաձևերի խորհրդանշական պիկտոգրամներ, իրադարձության անվանումը՝ անգլ.՝ «EUROPEAN YOUTH OLYMPIC FESTIVAL TBILISI 2015» և վրաց.՝ «ევროპის XIII ახალგაზრდული ოლიმპიური ფესტივალი»:
Դարձերեսը․ կենտրոնում՝ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը[ն 4] և Եվրոպայի քարտեզի ուրվագիծը, ավելի ցած՝ հուշադրամի անվանական արժեքը և լարիի գրանշանը (Sign of Georgian Lari.svg), եզրով՝ թողարկող բանկի անվանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) և ինն աստղեր՝ մարզաձևերի թվով։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լարի։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում proof որակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վրաստանի Ազգային բանկի բնորոշմամբ «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ», «Վրաց պետականության 3000-ամյակ» մելքիորե ու արծաթե, «Քրիստոսի ծննդյան 2000-ամյակ» մելքիորե ու արծաթե, «2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամները չեն ներառվել դրամաշրջանառության մեջ և չեն հանդիսանում օրինական վճարամիջոց[1][2]:
  2. 2,0 2,1 Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով: Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում: Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Ոսկե գեղմ» շարքն է: Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե դրամներում, ինչպես նաև Վրաստանի՝ որպես հին ժամանակներից ոսկի արդյունահանող երկրի ճանաչումը[3][4][5][6]:
  3. «Ոսկե գեղմ» մետաղադրամների վրա հատման տարեթվի գրությունը պետք է փոխվի համապատասխան թողարկման հետ[4]:
  4. 4,0 4,1 4,2 Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը ներկայացված է երկու տարբերակներով[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Bank of Georgia; Collection Coins (անգլ.), վերցված է 2015-10-02
  2. Not legal tender coins; Ehobbex Catalog (անգլ.), վերցված է 2015-11-21
  3. Золото становится лучшим средством для инвестирования (ռուս.), վերցված է 2007-02-28, արխիվացված է 2018-10-10
  4. 4,0 4,1 4,2 National Bank of Georgia; Gold Investment Coins (անգլ.), վերցված է 2015-10-02
  5. Gold Investment Coins «Golden Fleece» Selling Term Was Prolonged (անգլ.), վերցված է 2006-10-03, արխիվացված է 2018-10-12
  6. Отчеканены первые грузинские инвестиционные золотые монеты с изображением «Золотого руна» (ռուս.), վերցված է 2006-09-08, արխիվացված է 2015-11-21
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 National Bank Of Georgia Has Minted The Collector Coin Dedicated To The Frankfurt Book Fair (անգլ.), վերցված է 2018-08-29, արխիվացված է 2018-10-12
  8. 8,0 8,1 8,2 Монета «3000 лет государственности Грузии» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  9. 9,0 9,1 9,2 Монета «2000-летие рождества Христова» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  10. 10,0 10,1 Монета «3000 лет государственности Грузии» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  11. 11,0 11,1 Монета «2000-летие рождества Христова» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  12. 12,0 12,1 Монета «3000 лет государственности Грузии» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  13. 13,0 13,1 Монета «2000-летие рождества Христова» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
  14. Coin «Golden Fleece» (10 Lari); Colnect Catalog (անգլ.), վերցված է 2017-06-09
  15. Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 593
  16. 23 years within the International Olympic Movement (անգլ.), վերցված է 2012-10-06, արխիվացված է 2015-11-21

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 871 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 592-593 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]