Մոլդովայի հուշադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոլդովայի զինանշանը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Մոլդովայի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1996 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (նիկելապատ արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 մոլդովական լեյ (L) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 20, 50, 100 լեյ, նիկելապատ արույրից՝ 10 լեյ։ Բոլոր մետաղադրամները հատվել են proof որակով։

Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Անկախության 5-ամյակ» մետաղադրամը։

Մոլդովայում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Մոլդովայի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝

  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
  • Չեխիա Չեխիայի դրամահատարան,
  • Ռումինիա Ռումինիայի դրամահատարան,
  • Սլովակիա Կրեմնիցայի դրամահատարան։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 129 տեսակներ, այդ թվում 2-ը՝ նիկելապատ արույրից, 114-ը՝ արծաթից, 13-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1996 2000 2001 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Ընդամենը
Նիկելապատ արույր 1 1 2
Արծաթ-925 1 24 5 4 2 3 4 4 4 5 56
Արծաթ-999 7 7 11 12 8 7 6 58
Ոսկի-999 1 1 1 2 1 2 2 1 1 1 13
Ընդամենը 1 24 5 5 3 4 4 4 5 6 9 8 13 13 10 8 7 129

Պետականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996
MD-1996-100lei-a.pngMD-1996-100lei-Independence.png
Անկախության 5-ամյակ

Դիմերեսը՝ Մոլդովայի զինանշանը, ներքում՝ կաղնու ճյուղ, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA»։
Դարձերեսը․ կենտրոնում՝ խաղողի ողկույզով արագիլի պատկեր և անվանական արժեքը՝ արեգակի ֆոնի վրա, վերևում՝ ռում.՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI 1991» գրառումը, ներքևում՝ ազգային զարդանախշ և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 28.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում[1]։

2001
MD-2001-100lei-Independence-a.pngMD-2001-100lei-Independence-b.png
Անկախության 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը․ կենտրոնում՝ հաղթակամարը Քիշնևում՝ պետական դրոշով, եզրերով՝ ռում.՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI» և ռում.՝ «10 ANI» գրառումները՝ դափնեճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[2]։

2006
MD-2006-100lei-a.pngMD-2006-100lei-Independence.png
Անկախության 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Մոլդովայի քարտեզը տարբեր ազգային խորհրդանիշերի խորհրդանշական պատկերներով և երկու աստղաշարքեր՝ ռում.՝ «DIN EUROPA - SPRE EUROP» մակագրությամբ, եզրերով՝ ռում.՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI» գրառումը և հոբելյանական տարեթվերը (1991-2006)՝ կաղնու ճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[3]։

2006
MD-2006-100lei-a.pngMD-2006-100lei-BNM.png
Ազգային բանկի 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Մոլդովայի Ազգային բանկի շենքը՝ շրջապատված յոթ մետաղադրամներով[ն 1], եզրերով՝ ռում.՝ «BANCA NAȚIONALĂ A MOLDOVEI» և ռում.՝ «15 ANI» գրառումները՝ կաղնու ճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[4]։

Ազգային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
MD-2000-100lei-a.pngMD-2000-100lei-Bătălia de la Vaslui.png
Վասլույի ճակատամարտում հաղթանակի 525-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ նժույգ հեծած Շտեֆան Մեծի և հետիոտն զինվորների պատկերով մարտի տեսարան, իրադարձության անվանումը՝ ռում.՝ «BĂTĂLIA DE LA VASLUI», տարեթիվը՝ «1475», հոբելյանական տարելիցը՝ ռում.՝ «525 ani»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[5]։

2000
MD-2000-100lei-a.pngMD-2000-100lei-Alexandru cel Bun.png
Ալեքսանդր Առաջինի գահակալման 600-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ հոսպոդարի դիմապատկերը, պատվավոր անունը՝ ռում.՝ «ALEXANDRU CEL BUN», գահակալության տարիները՝ «1400-1432», Մոլդովական իշխանության 15-րդ դարի զինանշանը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[6]։

2004
MD-2004-50lei-Dosoftei-a.pngMD-2004-50lei-Dosoftei-b.png
Դոսիֆտեյ Բերիլեի ծննդյան 380-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ մետրոպոլիտի պատկերը գավազանով, եզրով ներքևում՝ ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1624-1693», եզրով վերևում՝ եկեղեցական կոչումը և անունը՝ ռում.՝ «MITROPOLITUL DOSOFTEI»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[7]։

2004
MD-2004-100lei-Ștefan-a.pngMD-2004-100lei-Ștefan-b.png
Շտեֆան Մեծի մահվան 500-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ հոսպոդարի պատկերը սրով և վանական կառույց՝ռում.՝ «500 de ani de la trecerea în eternitate» մակագրությամբ, եզրով ներքևում՝ հիշատակային տարեթվերը՝ «1504-2004», եզրով վերևում՝ պատվավոր անունը՝ ռում.՝ «ȘTEFAN CEL MARE ȘI SFÎNT»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[8]։

2005
MD-2005-100lei-Burebista-a.pngMD-2005-100lei-Burebista-b.png
Բուրեբիստան դակերի արքա

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Դակիայի արքայի դիմապատկերը, տեսարան դակերի ու գետեների մարտից ընդդեմ հռոմեական զորքերի, եզրերով՝ ռում.՝ «BUREBISTA REGELE DACILOR» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

2007
MD-2007-100lei-Rareș-a.pngMD-2007-100lei-Rareș-b.png
Պետրու Չորրորդի գահակալման 480-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ հոսպոդարի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռում.՝ «PETRU RAREȘ», հիշատակային տարեթվերը՝ «1527-2007», Սորոկայի ամրոցի պատկերը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[10]։

2007
MD-2007-50lei-a.pngMD-2007-50lei-Varlaam.png
Վառլաամ Մոցոկի մահվան 350-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ մետրոպոլիտի դիմապատկերը, եկեղեցական կոչումը և անունը՝ ռում.՝ «MITROPOLITUL VARLAAM», հիշատակային տարեթվերը՝ «1657» և «2007»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[11]։

Ճարտարապետական և բնական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008
MD-2008-50lei-a.pngMD-2008-50lei-Quercus.png
Շտեֆան Մեծի կաղնի

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ կաղնու պատկերը՝ ռում.՝ «STEJARUL LUI ȘTEFAN CEL MARE» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[12]։

2009
MD-2009-20lei-Biserica-a.pngMD-2009-20lei-Biserica-b.png
Վերափոխման եկեղեցին Կեուշենում

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ եկեղեցու պատկերը, հիմնադրման ժամանակաշրջանը՝ ռում.՝ «sec. XVII», եզրով՝ ռում.՝ «ВISERICA „ADORMIREA MAICII DOMNULUI” DIN CĂUȘENI» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 20 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[13]։

«Մոլդովայի վանքեր» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոլդովայի վանքեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2000 թվականին (925 հարգի արծաթից) և 2012-2013 թվականներին (999 հարգի արծաթից) 50 լեյ անվանական արժեքով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ներքևում՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:

Դարձերեսը՝ համապատասխան կառույցի պատկերը, եզրով՝ վանքի անվանումը մոլդովերեն։ Դրամաշուրթը՝ հարթ, 2012-2013 թթ․ հուշադրամներինը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 16.50 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը (ըստ տարեթվի)․ 2000 թ․՝ 1000 հատ, 2012-2013 թթ․՝ 2000 հատ։ Մետաղադրամները հատվել են Չեխիայի դրամահատարանում[14]։

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Vărzărești.png Վերզերեշտի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA VĂRZĂREȘTI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Răciula.png Ռեչուլայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA RĂCIULA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Hîrbovăț.png Հիրբովեցի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA HÎRBOVĂȚ

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Rudi.png Ռուդի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA RUDI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Hîrjauca.png Հիրժավկայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA HÎRJAUCA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Saharna.png Սահառնայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA SAHARNA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Dobrușa.png Դոբրուշայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA DOBRUȘA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Suruceni.png Սուրուչենի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA SURUCENI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Japca.png Ժապկայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA JAPCA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Tabăra.png Տաբերայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA TABĂRA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Călărășăuca.png Կալարաշովկայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA CĂLĂRĂȘĂUCA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Frumoasa.png Ֆրումոասայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA FRUMOASA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Căpriana.png Կեպրիանայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA CĂPRIANA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Hirova.png Հիրովայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA HIROVA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Condrița.png Կոնդրիցայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA CONDRIȚA

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Hîncu.png Հինկուի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA HÎNCU

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Curchi.png Կուրկիի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA CURCHI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Țigănești.png Ցիգենեշտի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA ȚIGĂNEȘTI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Cușilăuca.png Կուշելևկայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA CUȘILĂUCA

2012 MD-2012-50lei-a.pngMD-2012-50lei-Butuceni.png Բուտուչենի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA BUTUCENI

2000 MD-2000-50lei-a.pngMD-2000-50lei-Noul Neamț.png Նոր Նյամցի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA NOUL NEAMȚ

2013 MD-2013-50lei-a.pngMD-2013-50lei-Țipova.png Ցիպովայի վանք

ռում.՝ MĂNĂSTIREA ȚIPOVA

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
MD-2000-100lei-a.pngMD-2000-100lei-Eminescu.png
Միհայ Էմինեսկուի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ Էմինեսկուի դիմապատկերը և ինքնագիրը, գիրք, թանաքաման և փետրագրիչ, գրողի անունը՝ ռում.՝ «MIHAI EMINESCU», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1850-1889»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[15]։

2001
MD-2001-50lei-a.pngMD-2001-50lei-Alecsandri.png
Վասիլե Ալեքսանդրիի ծննդյան 180-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռում.՝ «VASILE ALECSANDRI», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1821-1890», գիրք և փետրագրիչ՝ բնապատկերի ֆոնի վրա։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[16]։

2006
MD-2006-50lei-Donici-a.pngMD-2006-50lei-Donici-b.png
Ալեքսանդրու Դոնիչի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռում.՝ «ALEXANDRU DONICI», ծննդյան և մահվան տարեթվերը (1806-1865) ժապավենի վրա, տեսարան առակից։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[17]։

2008
MD-2008-100lei-A.Cantemir-a.pngMD-2008-100lei-A.Cantemir-b.png
Անտիոհ Կանտեմիրի ծննդյան 300-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ պոետ-երգիծաբանի դիմապատկերը և անունը՝ ռում.՝ «ANTIOH CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը (1708-1744)։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[18]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
MD-2000-100lei-a.pngMD-2000-100lei-Neaga.png
Շտեֆան Նյագայի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռում.՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը:
Դարձերեսը՝ կոմպոզիտորի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռում.՝ «ȘTEFAN NEAGA», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1900» ու «1951», քնար և նոտաների շարք։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[19]։

2001
MD-2001-50lei-a.pngMD-2001-50lei-Brâncuși.png
Կոնստանտին Բրինկուշի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ քանդակագործի դիմաքանդակը, նրա «Համբույրի դարպասներ» և «Լռության դադար» ստեղծագործությունները, ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1876-1957», անվան գրառումը՝ ռում.՝ «CONSTANTIN BRÂNCUȘI»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[20]։

2003
MD-2003-10lei-a.pngMD-2003-10lei-Sărbătoarea.png
Գինու տոն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ խաղողի ողկույզների, գինու անոթի և գավաթի պատկերներ, ներքևում՝ ռում.՝ «SĂRBĂTOAREA VINULUI» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լեյ։ Նյութը՝ նիկելապատ արույր։ Քաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2007
MD-2007-50lei-a.pngMD-2007-50lei-Olăritul.png
Բրուտագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ անոթի ստեղծման տեսարան բրուտագործական անիվի վրա, եզրով՝ ռում.՝ «TRADIȚIA POPULARĂ - OLĂRITUL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[22]։

2008
MD-2008-50lei-a.pngMD-2008-50lei-Butnăritul.png
Տակառագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տակառ պատրաստող մասնագետ, վերևում՝ ռում.՝ «MITROPOLITUL VARLAAM» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[23]։

2009
MD-2009-50lei-a.pngMD-2009-50lei-Țesutul.png
Մանածագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ կին մանածագործական հաստոցի մոտ, եզրով՝ ռում.՝ «TRADIȚIA POPULARĂ - ȚESUTUL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[24]։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003
MD-2003-50lei-a.pngMD-2003-50lei-Costin.png
Միրոն Կոստինի ծննդյան 370-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տարեգրի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռում.՝ «MIRON COSTIN», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1633-1691», աջ մասում՝ գրքեր, թղթագալար և փետրագրիչ թանաքամանով։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2003
MD-2003-50lei-a.pngMD-2003-50lei-D.Cantemir.png
Դիմիտրիե Կանտեմիրի ծննդյան 330-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ռում.՝ «DIMITRIE CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1673-1723», աջ մասում՝ փետրագրիչ և թղթագալար՝ լատ.՝ «Descriptio Moldaviae» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2005
MD-2005-50lei-Ureche-a.pngMD-2005-50lei-Ureche-b.png
Գրիգորե Ուրեկեի ծննդյան 415-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տարեգրի դիմապատկերը, փետրագրիչ և թղթագալար՝ լատ.՝ «Letopisețul Țării Moldovei» մակագրությամբ, եզրերով՝ հեղինակի անունը՝ ռում.՝ «GRIGORE URECHE», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1590-1647»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

2008
MD-2008-100lei-D.Cantemir-a.pngMD-2008-100lei-D.Cantemir-b.png
Դիմիտրիե Կանտեմիրի ծննդյան 335-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գործչի պատկերը գրասեղանի մոտ, անվան գրառումը՝ ռում.՝ «DIMITRIE CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը (1673-1723)։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[25]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005
MD-2005-10lei-a.pngMD-2005-10lei-Chess.png
2005 թ․ շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռում.՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ շախմատային խաղատախտակ երկու խաղաքարով և Մոլդովայի քարտեզի ուրվագիծը՝ ռում.՝ «CHIȘINĂU 2005» մակագրությամբ, եզրով՝ ռում.՝ «CAMPIONATUL EUROPEAN FEMININ LA ȘAH» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լեյ։ Նյութը՝ նիկելապատ արույր։ Քաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ․․․չորս շրջանառու մետաղադրամներ և երեք հուշադրամներ․․․:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Монета «5 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-12
  2. Монета «10 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  3. Монета «15 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  4. Монета «15 лет создания Национального банка Молдовы»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-19
  5. Монета «525 лет со дня победы в битве при Васлуе»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  6. Монета «Александр I Добрый (Александру чел Бун)»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  7. Монета «Митрополит Дософтей - 380 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  8. Монета «500-летие со смерти Стефана III»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-19
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Монеты - тоже атрибут государственности; logos.press.md (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  10. Монета «480 лет восшествия на престол Петру Рареша»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  11. Монета «350 лет со дня смерти Митрополита Варлаама»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  12. Монета «Дуб Штефана чел Маре»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-14
  13. Монета «Церковь Успения Пресвятой Богородицы»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-18
  14. Монеты «Варзарештский монастырь», «Гырбовецкий монастырь», «Гыржавский Вознесенский монастырь», «Добрушский монастырь», «Жабский монастырь», «Каларашовский монастырь», «Каприянский монастырь», «Кондрицкий монастырь», «Курковский Монастырь», «Кушиловский монастырь», «Ново-Нямецкий Кицканский монастырь», «Речульский монастырь», «Рудьский монастырь», «Сахарнянский монастырь», «Суручанский монастырь», «Таборский монастырь», «Фрумошский монастырь», «Хировский монастырь», «Хынковский Монастырь», «Цыганештский монастырь»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  15. Монета «Михай Еминеску - 150 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  16. Монета «Василе Александри 180 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  17. Монета «200 лет со дня рождения писателя Александру Донич»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  18. Монета «Антиох Кантемир - 300 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-15
  19. Монета «Штефан Няга 100 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  20. Монета «Константин Брынкуш 125 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  21. 21,0 21,1 21,2 Деньги как средство накопления; logos.press.md (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  22. Монета «Народная традиция - гончарное ремесло»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  23. Монета «Народная традиция - Бондарное ремесло»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-26
  24. Монета «Народная традиция - ткачество»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  25. Монета «Димитрие Кантемир - 335 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-16

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1572-1573 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 930-933 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]