Հայկ Նահապետի արձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Նահապետի արձան
Hayk 3.JPG
Հայկ նահապետի արձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Նոր Նորք
Առաջին հիշատակում 1970
Գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ
Բարձրություն 3,5 մ
Քանդակագործ(ներ) Կառլեն Նուրիջանյան
Նյութ կոփածո պղինձ
Շինարարության ավարտ 1970
Ներկա վիճակ կանգուն


Հայկ նահապետի արձան, գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ[1] (1970 թվականին[2]), այնուհետև 1975 թ. տեղափոխվել է ներկայիս վայրը[3]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կոփածո պղնձից է, բարձրությունը 3,5 մետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ նահապետի արձանը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), հետագայում՝ 1975 թվականին, տեղափոխվել է Նոր Նորքի 2-ին զանգված՝ Գայի պողոտայի մոտ[4]։

Արձանի պատկերի օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայփոստի նամականիշ Հայկի արձանի պատկերով

Հայկ նահապետի արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.8/14
  1. Հայկի արձանը «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (լուսանկար, 1972)
  2. Արձանը տեղադրվել է 1970 թ.
  3. Սոնա Ղազանչյան (1979 թ)։ «Արձանացված հերոսապատումներ»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: էջ 16,17 
  4. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9