Եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն, 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը։ Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուսական կառավարության մոտ՝ անձեռնմխելի թողնելու ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները։ Մոսկվայի Վագանկովո գերեզմանոցում կառուցել է տվել Սուրբ Հարություն եկեղեցին։ Գրել է հայրենասիրական և երգիծական բանաստեղծություններ (անտիպ)։ Լազարյանի նամակները արժեքավոր տեղեկություններ են պարունակում XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470)։