Իվան Դելյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դելյանով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1818(1818-12-12)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 10, 1898(1898-01-10)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Դավիթ Դելյանով
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
 Ivan Delyanov Վիքիպահեստում

Իվան Դավիթի Դելյանով (դեկտեմբերի 12, 1818(1818-12-12)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10, 1898(1898-01-10)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), հայազգի պետական գործիչ Ռուսական կայսրությունում, կոմս (1888 թվականից)։

Դելյանովների ազնվական տոհմից, Դավիթ Դելյանովի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (18381857-1897 թվականներին զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ։ 1874 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1861-1882 թվականներին եղել է Պետերբուրգի Կայսերական հանրային գրադարանի (այժմ՝ Սալտիկով-Շչեդրինի անվան) տնօրեն, 1882-1897 թվականներին՝ ժողովրդի լուսավորության մինիստր։ Դելյանովի օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները։ 1887 թվականի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատությունները։ Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար։ Նրա օրոք փակվեցին (1885) հայկական բազմաթիվ դպրոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դելյանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327