Աննա Աբամելիք-Լազարևա
Աննա Աբամելիք-Լազարևա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1814 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 25, 1889 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Ամուսին | Իրակլի Բարատինսկի |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Աբամելիք |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Եկատերինայի շքանշան |
Աշխատությունները Վիքիդարանում | |
Anna Davidovna Abamelik-Lazareva Վիքիպահեստում |
Իշխանուհի Աննա Դավթի Աբամելիք-Լազարյան (ամուսնական ազգանունը՝ Աբամելիք-Բարատինսկայա, ռուս.՝ Анна Давыдовна Абамелек-Лазарева, ապրիլի 15, 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսահայ թարգմանչուհի, իշխան Դավիթ Աբամելիքի դուստրը, Աբամելիք-Լազարյանների ազնվական տոհմից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1814 թվականի ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում, Դավիթ Աբամելիքի և Մարթա Լազարյանի իշխանական ընտանիքում։ Եղել է Պետերբուրգի առաջին գեղեցկուհին, նշանակվել է կայսրուհու նաժիշտ։ Ամուսնանալով Կազանի նահանգապետ Իրակլի Բարատինսկու (բանաստեղծ Եվգենի Բարատինսկու եղբոր) հետ՝ տեղափոխվել է Կազան[1]։
Թարգամանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենից և ռուսերենից բացի կատարելապես տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունները[1][2]։
Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Թոմաս Մորի և Գյոթեի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, որը նրան բանաստեղծություն է ձոնել[1][2]։
Աննա Աբամելիք-Լազարյանը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրան նկարել են գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը, Օսոկինը, բանաստեղծություններ են ձոնել Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր է գրել գերմանացի ճանապարհորդ Ֆրիդրիխ Գագերնը[1]։
Աննա Աբամելիք-Լազարյանը մահացել է 1889 թվականի նոյեմբերի 25-ին, Սանկտ-Պետերբուրգում[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13-14)։ ![]() |