1819-1826-ական թվականներին ծառայել է բանակում։ Տպագրվել է 1819 թվականից։ Սկզբնական շրջանում գրել է եղերերգեր և ուղերձներ։ Անձամբ և գաղափարներով մոտ է եղել Ալեքսանդր Սերգևիչ Պուշկինին (1828 թվականին միասին լույս են ընծայել «Երկու չափածո վիպակ» գիրքը, ուր մտել են Պուշկինի «Կոմս Նուլին» և Բորատինսկի «Պարահանդես»պոեմները)։ Դեկաբրիստների ապստամբության պարտությունից հետո գրել է անկումայինբանաստեղծություններ։ Վերջին տարիների գործերում կրկին հնչել են կենսահաստատ մոտիվներ։ Վ․ Գ․ Բելինսկին Բորատինսկուն համարել է Պուշկինի հետ հանդես եկած բանաստեղծներից առաջինը։ Բորատինսկսու քնարերգությանը հատուկ է խոհականությունը։ Թաղված է Պետերբուրգում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 309)։