Եղիազար Լազարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազարյան (այլ կիրառումներ)
Եղիազար Լազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1788 կամ փետրվարի 17, 1797 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1870 կամ հոկտեմբերի 14, 1871 |
Մահվան վայր | Ռուսաստան կամ Բրյուսել, Բելգիա |
Կրթություն | Հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | Արիության ոսկե թուր Առյուծի և Արևի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան |
Աղազար Նազարեթի Լազարյան (1788 կամ փետրվարի 17, 1797, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1870 կամ հոկտեմբերի 14, 1871, Ռուսաստան և Բրյուսել, Բելգիա), ռուսական բանակի գնդապետ էր, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, 1828 թվականի պարսկահայերի գաղթի կազմակերպիչներից։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1814 թվականից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում։ 1827 թվականի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, Եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին։ 1828 թվականի փետրվարին Պասկեվիչը Լազարյանին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ։ 1828-1829 թվականներին այդ հանձնաժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Արցախ գաղթեցրեց ավելի քան 50 հազար (8249 ընտանիք) հայ։ Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լազարյանը հայկական աշխարհազոր ստեղծելու և հայկական պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Լազարյանը թողել է զինվորական ծառայությունը։ 1830 թվականին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկական շքանշանով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |