Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև
Արտաքին տեսք
| Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև | |
|---|---|
| հոկտեմբերի 15 (27), 1815 - ապրիլի 25 (մայիսի 7), 1888 (72 տարեկան) | |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | գեներալ-մայոր |
| Զորամաս | His Majesty's Hussar Life Guards Regiment? |
| Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան |
| Պարգևներ | |
Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև (հոկտեմբերի 15 (27), 1815, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25 (մայիսի 7), 1888, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ ազնվական Ռուսական կայսրությունում, ռուսական բանակի գեներալ-մայոր (1850)։
Դավիթ Աբամելիքի որդին, Աբամելիք-Լազարևների ազնվական տոհմից։
Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Զինվորական ծառայություն է կատարել մինչև 1859 թվականը, 1871-1878 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու։ Ընդարձակ կալվածքներ է ունեցել Տուլայի, Կամենեց-Պոդոլսկի, Վյատկայի, Վոլինի նահանգներում։
Մահացել է Սանկտ Պետերբուրգում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Դավթի Աբամելիք-Լազարև» հոդվածին։ |
| ||||||