Արշակ Ֆեթվաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Արշակ Ֆեթվաճյան
Arshak Fetvadjian.jpg
Ծնվել է հոկտեմբերի 1, 1866
Ծննդավայր Տրապիզոն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վախճանվել է հոկտեմբերի 7, 1947
Մահվան վայր Մեդֆորդ
ԱՄՆ ԱՄՆ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն նկարիչ
Ակտիվ շրջան 1891 - 1947
Ներշնչվել է Չեզարե Մակկարի
Ներշնչել է Լյուսի Տեր-Մանուելյան
Arshak Fetvadjian Վիքիպահեստում

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1866 թ.։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (19871887 - 1891 թթ. սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին։ [1][2]

Ստեղծագործություններից[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի Մայր տաճարը 1905 թ.

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
  • «Անի. Միջնաբերդի բլուրը»[3]
  • «Անի. Հասարակական շենքը»[4]
  • «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[5]
  • «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[6]
  • «Փողոցը Բաթումում» [7]
  • «Փոստը սարերում»[8]

Տարբեր աշխատանքներ՝

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.
  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]