Ներկապնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներկապնակ և վրձին
Ներկապնակով նկարիչ

Ներկապնակ, ոչ մեծ բարակ հարթակ, որի վրա նկարելու ընթացքում նկարիչը խառնում է գույները[1]: Այն կարող է լինել քառանկյուն կամ օվալաձև։ Հաճախ ներկապնակն ունենում է նաև անցք ձեռքի մեծ մատի համար։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխաբերական իմաստով «ներկապնակը» (ռուս.՝ палитра) նշանակում է ներկերի ճշգրիտ համամասնություն, որն օգտագործում է նկարիչը, ինչպես նաև որևէ նկարին բնորոշ գույների հավաքածու, որն օգտագործվում է որոշակի նկարչի կամ նկարչական դպրոց ներկայացնելու համար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուղաներկով նկարչության համար ներկապնակը հիմնականում պատրաստվում է փայտից, իսկ գեղանկարչության այլ տեսակների դեպքում կարելի է օգտագործել թիթեղից, էմալապատ մետաղից, ճենապակուց, հախճապակուց պատրաստված ներկապնակ։

Խոնավ ներկապնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կազմված է հատուկ նյութից բաղկացած շերտից, որը կարելի է ողողել ջրով, և անջրանցիկ թաղանթից։ Ներկը լցվում է այդ թաղանթի վրա, ինչը հնարավորություն է տալիս այն խոնավ պահել։ Խոնավ ներկապնակի հիմնական նպատակն է ակրիլային ներկերը պահել խոնավ վիճակում, քանի որ դրանց չորացումն անշրջելի է։ Այսպիսի ներկապնակները հեշտությամբ կարելի է պատրաստել կամ գնել խանութներում։

Զուգահեռ ներկապնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկապնակի այս ձևը հայտաբերել է Դավիդ Կասանը (անգլ.՝ David Kassan)։ Այն նախատեսված է յուղաներկով նկարների համար։ Տեղադրվում է նկարին ուղղահայաց դիրքով, այնպես, որ ներկապնակի վրայի ներկերն ունենում են նույն լուսավորությունը, ինչ որ կտավը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Palette, Online Etymology Dictionary