Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան

Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 2011
Գտնվում է Աբովյան փողոցում` Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Ղալումյան
Շինարարության ավարտ 2012
Ներկա վիճակ կանգուն


Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 18-ին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է 2011 թվականի հունիսի 20-ին։ Որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը։

Մանթաշյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 18-ին՝ Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ։ Հուշարձանը հանդիսավոր կերպով բացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բացման խոսք են ասել դերասան Ազատ Գասպարյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը[1]։

Բացմանը ներկա են եղել Ալեքսանդր Մանթաշյանի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշյանը և ծոռը՝ Միքայել Մանթաշյանը, սփյուռքահայ գործարար ու բարերար Վահագն Հովնանյանը, արձանի ստեղծման աջակից-հովանավոր Հովիկ Հովհակիմյանը, մշակութային և քաղաքական գործիչներ և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]