Կաղամախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դողդոջուն բարդիից)
Կաղամախի
Կաղամախի
Կաղամախի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Կաղամախի (P. tremula)
Միջազգային անվանում
Populus tremula
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կաղամախի, դողդոջուն բարդի (լատին․՝ Pópulus trémula), ուռազգիների ընտանիքի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ։

Կենսաբանկան նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 մ։ Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով։ Տերևակոթունը երկու կողմից սեղմված է, տափակացած, որի պատճառով տերևներն անընդհատ շարժվում են (այստեղից՝ «դողդոշուն բարդի» անվանումը)։ Ծաղկում է մարտ-ապրիլին, մինչե տերևների բացվելը։ Ծաղիկները կատվիկներ են։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Աճում է արագ, ապրում 80-100 տարի։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայում և Ասիայում, հատկապես ասեղնատերև և լայնատերև տեսակների խառն անտառներում։ Հայաստանում հանդիպում Է Մարմարիկի հովտում, Ապարանում, Գառնիի արգելանոցում, Վայք, Ախուրյանում, կաղնու, բոխու և մասամբ հաճարենու անտառներում։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է պաշտպանական անտառաբուծության, կանաչապատման մեջ։ Բնափայտը դեղնասպիտակավուն է, թեթև, փափուկ, կիրառվում է լուցկու, թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, շինարարության մեջ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гроздова Н. Б., Некрасов В. И., Глоба-Михайленко Д. А. Деревья, кустарники и лианы: Справочное пособие. — М.: Лесн. пром-сть, 1986. — С. 287—288.
  • Иванова Т. Н., Путинцева Л. Ф. Лесная кладовая. — Тула: Приок. кн. изд-во, 1993. — С. 55—56.
  • Скворцов В. Э. Учебный атлас. Флора Средней России. — М.: ЧеРо, 2004. — С. 95.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 194
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամախի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամախի» հոդվածին։