Անկիլոստոմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անկիլոստոմներ
Ancylostoma caninum աղիների լորձաթաղանթում
Ancylostoma caninum
աղիների լորձաթաղանթում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Կլոր որդեր
Դաս Chromadorea
Կարգ Rhabditida
Ընտանիք Ancylostomatidae
Ցեղ Անկիլոստոմներ
Լատիներեն անվանում
Ancylostoma
Dubini, 1843
Տեսակներ
  • Ancylostoma braziliense
  • Ancylostoma caninum
  • Ancylostoma ceylanicum
  • Ancylostoma duodenale
  • Ancylostoma pluridentatum
  • Ancylostoma tubaeforme

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Անկիլոստոմներ, կորագլուխներ (լատ.՝ Ancylostoma duodenale), կլոր որդերի մակաբույծ տեսակներ։ Անկիլոստոմոզի հարուցիչն է։ Տեղակայվում են տասներկումատնյա աղիքում։

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոստոմոզը տարածված է մեծ մասամբ մերձարևադարձային և արևադարձային կլիմա ունեցող երկրներում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Բարեխառն կլիմա ունեցող երկրներում անկիլոստոմոզի օջախներ են առառաջանում հանքահորերում։

Մորֆոլոգիական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ancylostoma duodenale

Անկիլոստոմները կարմրավուն գույնի որդեր են։ Էգի երկարությունը 10-18 մմ է, արուինը՝ 8-10 մմ։ Առջևի ծայրը թեքված է դեպի մեջքային կողմը, որտեղից և նրա անունը «կորագլուխ» կամ «կորագլխիկ»։ Պարազիտում է մարդու տասներկումատնյա աղիքում։ Որդի գլխային ծայրում տեղադրված է բերանային պատիճը՝ 4 ատամիկներով։ Կորագլխիկն իր պատիճով գրավում է աղիքի լորձաթաղանթի ոչ մեծ հատվածը և ամրանալով նրան սնվում է արյունով։ Անկիլոստոմի ձվերը օվալաձև են՝ բութ բևեռներով, ծածկված բարակ, թափանցիկ թաղանթով։ Պարազիտի կյանքի տևողությունը 4-5 տարի է։

Կենսացիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոհելմինթ է։ Անկիլոստոմը պարազիտում է միայն մարդու օրգանիզմում։ Բեղմնավորված ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր։ Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 1 օր հետո ձվերից դուրս են գալիս թրթուրները, որոնք կոչվում են ռաբդիտային։ Նրանք դեռ ինվազիոն չեն։ Թրթուրների առջևի աղիքն այս փուլում ունի երկար կերակրափող։ Ռաբդիտային թրթուրները սնվում են կղանքով և այլ փտող օրգանական նյութերով։ Թրթուրները 2 անգամ ենթարկվում են մաշկափոխության։ Երկրորդ մաշկափոխության ժամանակ կուտիկուլան անջատվում է, բայց չի պոկվում, այնպես որ թրթուրը կարծես շապիկի մեջ է մնում։ Այդ նույն ժամանակ առջևի աղիքը վերափոխվում է, և ձեռք է բերում գլանային ձև։ Այս փուլում թրթուրները դառնում են ինվազիոն (ֆիլյարանման)։ Թրթուրները մարդու օրգանիզմ կարող են ընկնել բերանի միջոցով՝ աղտոտված սննդի և ջրի հետ միասին։

Բայց ամենից հաճախ նրանք ակտիվորեն ներթափանցում են մաշկի միջոցով։ Մարդու օրգանիզմում թրթուրները կատարում են միգրացիա։ Արյունատար անոթների միջոցով նրանք թափանցում են սիրտ, ապա թոքեր, շնչառական ուղիներ, ըմպան, թքի հետ նրանք կուլ են տալիս և ընկնում կերակրափող, ստամոքս, իսկ այնուհետև տասներկումատնյա աղիք։ Քանի որ վարակումը տեղի է ունենում հողի հետ առանչվելիս, վնասվում են գլխավորապես այն մասնագիտությունների մարդիկ, որոնք մշտապես շփվում են հողի հետ։

Անկիլոստոմի ձվերը և թրթուրների զարգացման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Թթվածնի ներթափանցման հետ միասին պարտադիր է բարձր խոնավությունը և համեմատաբար բարձր ջերմաստիճանը (օպտիմում 30-32 °C)։ Այս ամենը սահմանափակում է անկիլոստոմոզի աշխարհագրական տարածումը շոգ և խոնավ կլիմա ունեցող վայրերում։ Բացի դրանից, նրանց համար բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կարող են ստեղծվել հանքահորերում։

Ախտածին նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A. caninum

Անկիլոսոմի ախտածին ազդեցությունը պայմանավորված է արյան կորստով և պարազիտի կենսագործունեության նյութերից առաջացած ինտոսքսիկացիայով։ Ի հայտ են գալիս նար ցավեր տասներկումատնյա աղիքի շրջանում, մարսողության խանգարումներ, ընդհանուր թուլություն, գլխացավ, հիշողության թուլացում, հյուծվածություն, երեխաների զարգացումը դանդաղում է։ Բուժման բացակայության դեպքում հնարավոր է նաև մահ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման նպատակով անց են կացնում կոպրոլոդիական հետազոտություններ, ձվերը և թրթուրները հայտնաբերելու համար։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ancylostoma caninum

Անհատական կանխարգելումը այն է, որ անկիլոստոմոզի օջախներում ոտոբոբիկ քայլեր չի կարելի, հասարակականը՝ անկիլոստոմոզի տարածման շրջաններում հիվանդների հայտնաբերումը և բուժումը, հատուկ տիպի զուգարաների կառուցումն է և բնակավայրերի ընդհանուր կոմունալ բարեկարգումը։ Անկիլոստոմոզի թրթուրները կարող են հողում ոչնչանալ կալիումի քլորիդով այն պարարտացնելիս։

ԽՍՀՄ-ի լեռնահանքային և քարածխային արդյունաբերությունում պարբերաբար անց են կացնում հետևյալ միջոցառումները.

  • Զննվում են աշխատանքի ընդունվող բոլոր հանքափորները։
  • Անկիլոստոմոզը հիվանդներին մինչև վերջնական բուժումը չեն թողնում անցնել աշխատանքի։
  • Բոլոր հանքում աշխատողները մակաբույծի հայտնաբերման համար պարբերաբար ստուգվում են։
  • Միջոցառումներն են իրականացվում ստորգետնյա աղբահանությունը և ջրամատակարարումը բարեկարգելու համար։
  • Հանքափորներին տրվում է եռացրած ջրով անհատական շշեր։

Անկիլստոմի թրթուրները ոչնչացնելու համար հանքահորի հատակը և կղանքի կուտակման տեղերը մշակում են կերակրի աղով։ Խորհրդային միության հանքահորերում ներկայումս անկիլստոսոմներ չկա։ Միջին Ասիայի մի շարք հանքահորերում անկիլոսոմոզը վերացնելու համար օգտագործել են վայրի սնկեր։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ancylostoma braziliense
Ancylostoma caninum
Ancylostoma ceylanicum
Ancylostoma duodenale
Ancylostoma pluridentatum
Ancylostoma tubaeforme

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зоология беспозвоночных/под ред. В. Вестхайде и Р. Ригера, М.։ Т-во научных изданий КМК, 2008.
  • Анкилостома // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]