Միջազգային բևեռային տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
International Polar Year (silver) rv.gif
Անտարկտիդա

Միջազգային բևեռային տարի , երկրի բևեռային մարզերի և առանձին լեռնասառցադաշտային շրջանների կոմպլեքս ուսումնասիրությունների տարի։ Առաջին Միջազգային բևեռային տարում (1882 թվականի օգոստոս-1883 թվականի օգոստոս) երկրաֆիզիկական, օդերևութաբանական և կենսաբանական դիտարկումներ են կատարվել հյուսիս-բևեռային մարզի 13 կետերում (Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Գրենլանդիայում, Շպիցբերգեն և Յան Մայեն կղզիներում), ինչպես նաև հվարավ-բևեռային մարզում (Հոռն հրվանդանում և Հարավային Զեորջիա կղզում)։ Միջազգային բևեռային տարվա անցկացմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Նիդերլանդներն ու Շվեդիան։ Միջազգային բևեռային տարվա դիտարկումները մեծ նշանակություն ունեցան մագնիսային վարիացիաների, բևեռափայլերի, Արկտիկայի կլիմայի, օդային հոսանքների և սառցապատումների ուսումնասիրությունների համար։ Երկրորդ Միջազգային բևեռային տարին (1932 թվականի օգոստոս-1933 թվականի օգոստոս) ընդգրկեց նաև մթնոլորտի առաջին ռադիոզոնդային, ռադիոֆիզիկական, ակուստիկ, ինչպես նաև նավային («Միբիրյակով», «Կնիպովիչ») արշավախմբերի, Կովկասի, Պամիրի ու Ալթայի սառցադաշտերի դիտարկումները։ Երկրորդ Միջազգային բևեռային տարվա ընթացքում Անտարկտիկայում ձմեռեց Ռ․ Բերդի արշավախումբը։ 1957-1958 թվականին բևեռային հետազոտությունները շարունակվել են «Միջազգային երկրաֆիզիկական տարվա» շրջանակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 572 CC-BY-SA-icon-80x15.png