Ավանի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանի տաճար
Եկեղեցի

Ավանի տաճարը

Տեղադրություն Հայաստան Հայաստան Երևան, Ավան համայնք
Աշխարհ Այրարատ
Պատմական երկիր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Հովհան Բագարանցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կիսավեր
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. տիպ Հռիփսիմեատիպ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 6-րդ դար
Կառուցման ավարտ 602 թ.
Ավերում 1679 թ. հունիսի 4
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվը 5
##Ավանի տաճար (Հայաստան)
Set01-church1.svg
##Ավանի տաճար (Երևան)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում


Ավանի տաճար, կիսաքանդ հայկական առաքելական եկեղեցի Երևանի Ավան համայնքի հյուսիսային մասում։

Պատմություն[խմբագրել]

Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում։ Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի։ Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601 թթ)։ 602 թ պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից` հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Պատկերներ[խմբագրել]