«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն
չ մաքրվեց, փոխարինվեց: — → - (2), ։ → : (128) oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: 4թ → 4 թ (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 56. | Տող 56. | ||
Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»<ref>Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․</ref><ref name="ReferenceB">Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75:</ref>: |
Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»<ref>Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․</ref><ref name="ReferenceB">Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75:</ref>: |
||
Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է<ref name="ReferenceB"/>, որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց թագավոր Պարթև Արշակունու (113- |
Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է<ref name="ReferenceB"/>, որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ: Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով: |
||
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777- |
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից [[Օդեսա]] քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք:<ref>Բժշկեան Մ․ «Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ 1819 թ․:</ref> |
||
== Կետադրություն == |
== Կետադրություն == |
17:26, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ
Հայերենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | այբուբեն, արհեստական գրային համակարգ և մեծատառերով և փոքրատառերով այբուբեն |
Կազմված է | Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Ւ, Փ, Ք, և, Օ և Ֆ |
Ստեղծվել է | 405 |
Հեղինակ | Մեսրոպ Մաշտոց[1] |
Ժառանգված համակարգ | մոդելավորվել է հունականից և ասորականից[փա՞ստ] |
Եղբայրական համակարգ | վրացական, կիրիլիկ, ղպտիական, լատինական |
Ժառանգել է | Կովկասյան Ալբաներերեն |
ISO 15924 | Armn |
Armenian alphabet Վիքիպահեստում |
Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգն է, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար: Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին: 12-րդ դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել:
Նախաքրիստոնեական գրային համակարգերը
Ըստ մարդկությանը հայտնի տվյալների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ, հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր[փա՞ստ]: Այժմ ապացուցված է նախամաշտոցյան երկու գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը: Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն:
Ստեղծման նախապատմությունը
Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները: Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը: Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում: Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին: Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը: Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով: Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին: Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը:
Հայոց գրերի ստեղծումը
Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա: Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները: Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը: Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»):[2]
Տառ | Տառի անվանում | Արտասանություն | Տրանս- լիտերա |
Թվային արժեք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավանդ. ուղղա- գրու- թյուն |
Արդի ուղղա- գրու- թյուն |
Արտասա- նություն |
Ավան- դական |
Արևելա- հայ. |
Արևմտա- հայ. |
Լատի- նական | ||||
Ավան- դական |
Արևելա- հայ. |
Արևմտա- հայ. | ||||||||
Ա ա | այբ | [aɪb] | [aɪpʰ] | [ɑ] | a | 1 | ||||
Բ բ | բեն | [bɛn] | [pʰɛn] | [b] | [pʰ] | b | 2 | |||
Գ գ | գիմ | [gim] | [kʰim] | [g] | [kʰ] | g | 3 | |||
Դ դ | դա | [dɑ] | [tʰɑ] | [d] | [tʰ] | d | 4 | |||
Ե ե | եչ | [jɛtʃʰ] | [ɛ], երբեմն [jɛ]1 | e | 5 | |||||
Զ զ | զա | [zɑ] | [z] | z | 6 | |||||
Է է | է | [ɛː] | [ɛ] | [ɛː] | [ɛ] | ē | 7 | |||
Ը ը | ըթ | [ətʰ] | [ə] | ë | 8 | |||||
Թ թ | թօ | թո | [tʰo] | [tʰ] | t‘ | 9 | ||||
Ժ ժ | ժէ | ժե | [ʒɛː] | [ʒɛ] | [ʒ] | ž | 10 | |||
Ի ի | ինի[3] | [in] | [i] | i | 20 | |||||
Լ լ | լիւն | լյուն | [lʏn]² | [l] | l | 30 | ||||
Խ խ | խէ | խե | [χɛː] | [χɛ] | [χ] | x | 40 | |||
Ծ ծ | ծա | [tsɑ] | [tsʼɑ] | [dzɑ] | [ts] | [tsʼ] | [dz] | ç | 50 | |
Կ կ | կեն | [kɛn] | [kʼɛn] | [gɛn] | [k] | [kʼ] | [g] | k | 60 | |
Հ հ | հօ | հո | [ho] | [h] | h | 70 | ||||
Ձ ձ | ձա | [dzɑ] | [tsʰɑ] | [dz] | [tsʰ] | j | 80 | |||
Ղ ղ | ղատ | [ɫɑt] | [ʁɑtʼ] | [ʁɑd] | [ɫ] | [ʁ] | ġ | 90 | ||
Ճ ճ | ճէ | ճե | [tʃɛː] | [tʃʼɛ] | [ʤɛ] | [tʃ] | [tʃʼ] | [ʤ] | č̣ | 100 |
Մ մ | մեն | [mɛn] | [m] | m | 200 | |||||
Յ յ | յի | հի | [ji] | [hi] | [j] | [h]³, [j] | y | 300 | ||
Ն ն | նու | [nu] | [n] | n | 400 | |||||
Շ շ | շա | [ʃɑ] | [ʃ] | š | 500 | |||||
Ո ո | վօ | վո | [o] | [vo] | [o], երբեմն [vo]4 | o | 600 | |||
Չ չ | չա | [tʃʰɑ] | [tʃʰ] | č | 700 | |||||
Պ պ | պէ | պե | [pɛː] | [pʼɛ] | [bɛ] | [p] | [pʼ] | [b] | p | 800 |
Ջ ջ | ջէ | ջե | [ʤɛː] | [ʤɛ] | [tʃʰɛ] | [ʤ] | [tʃʰ] | ǰ | 900 | |
Ռ ռ | ռա | [rɑ] | [ɾɑ] | [r] | [ɾ] | ṙ | 1000 | |||
Ս ս | սէ | սե | [sɛː] | [sɛ] | [s] | s | 2000 | |||
Վ վ | վեւ | վեվ/վև | [vɛv] | [v] | v | 3000 | ||||
Տ տ | տիւն | տյուն | [tʏn] | [tʼʏn]5 | [dʏn] | [t] | [tʼ] | [d] | t | 4000 |
Ր ր | րէ | րե | [ɹɛː] | [ɾɛ]6 | [ɾɛ] | [ɹ] | [ɾ] | r | 5000 | |
Ց ց | ցօ | ցո | [tsʰo] | [tsʰ] | c‘ | 6000 | ||||
Ւ ւ | հիւն | վյուն | [wʏn] | [vʏn] | [hʏn] | [w] | [v]8 | w | 7000 | |
Փ փ | փիւր | փյուր | [pʰʏɹ] | [pʰʏɾ] | [pʰ] | p‘ | 8000 | |||
Ք ք | քէ | քե | [kʰɛː] | [kʰɛ] | [kʰ] | k‘ | 9000 | |||
Ավելացվել է 11-րդ դարում | ||||||||||
Օ օ | օ | [o] | [o] | ò | չկա | |||||
Ֆ ֆ | ֆէ | ֆե | [fɛː] | [fɛ] | [f] | f | չկա | |||
Ու ու | ու[4] | — | /u/ | — | /u/ | u | չկա | |||
և | եվ[5] | — | /jɛv/ | — | /ɛv/, բառասկզբում /jɛv/ | ew | չկա |
Պատմական ակնարկ
Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին: Սկզբից այբուբենը ունեցել է 36 տառ, որից 7-ը ձայնավոր, իսկ 29-ը բաղաձայն: XII դարում ավելացրեցին ևս երկու տառ՝ ձայնավոր «Օ»-ն և բաղաձայն «Ֆ»-ն: Մինչ այդ «Օ»-ի փոխարեն օգտագրոծում էին «աւ» երկբարբառը, իսկ «Ֆ»-ի փոխարեն. «փ»-ն:
Արևմտահայ գրականության մեծամասնությունը չի ձեռնարկել որևէ ուղղագրական բարեփոխումներ ոչ 1921-ին, ոչ էլ 1940 թվականին (շնորհիվ այդ թվում նաև, նրա որ գրությունով մոտ է արևելահայերենին, Երևանյան մոտեցմանը):
Ի շնորհիվ Հայկական եկեղեցու պահպանվել է 30 հազար հայոց գրերի մասին հիշատակում (որից 25 հազարը. ամբողջովին ձեռագրեր են), V-XVIII դարի ընթացքում ստեղծված, որոնցից շատերն են պահվում են Երևանի Մատենադարանում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Վարդապետ Մխիթարյանների մատենադարանում:
Գրերի ստեղծման բարդությունը
Մաշտոցի առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ: Նախ՝ հայերենը ուներ շատ բարբառներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով: Նա ծանոթ պիտի լիներ գոնե Տարոնի (որտեղ ծնվել էր), Սյունիքի ու Գողթնի (որտեղ քարոզել էր) և Այրարատի (որտեղ ծառայել էր արքունիքում) բարբառներին: Հարց էր ծագում՝ այս բարբառներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր: Պե՞տք էր արդյոք մյուս բարբառների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր: Պե՞տք էր արդյոք ձայնավորները արտահայտել հատուկ տառերով՝ հունարենի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես ասորերենում: Պետք էր գրել աջից ձա՞խ ասորերենի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես հունարենում: Տառերի ձևերն ու անունները վերցնել հունարենից, թե՞ ասորերենից: Թե՛ հունարենը, թե՛ ասորերենը ունեին երկայն և կարճ ձայնավորներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք: Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես գաղափար ու պլատֆորմ՝ հունարենը, թե՞ ասորերենը: Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ հունարենում, ո՛չ ասորերենում: Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին: Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր: Հույները գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս): Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս): Հունարենում «հ» հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր ձայնավորի վրա: Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել: Հույները չունեին «յու», «յա» հնչյունները, որոնք կային հայերենում: Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև երկհնչյուններ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք): ւ գիրը, որը Մաշտոցը դրեց հունական y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև բաղաձայն հնչելով, մե՛կ իբրև ձայնավոր (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ): «Վ» հնչյունը նույնպես տագնապեցրել է Մեսրոպին՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց՝ աւազ. վան, բայց՝ աւան): Հույները մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն բառի մեջ բառակազմության ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք): Հունարենի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս տառը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ»-ի համար (այժմյան լ-ն): Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես լատիներենում (ph, th, kh), թե՞ հունարենի պես մի տառով (այժմյան փ, թ, ք): Հունարենի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» տառը: Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային հունարենում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները):[6]
Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում
215 թվականին Հռոմի կայսր Կարակալան Հայոց թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ: Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոց թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին: Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել: Իրանական Արշակիդների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր Սասանիդների կողմից: Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով: Իրանի թագավոր Արտաշիր Սասանիդը 230 թվականիններխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց: 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Հայոց գահին նստեցրեց իր որդի Որմիզդին: 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և Հայոց թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին: 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և Հայոց թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը: Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ: Բացի այդ, Հայաստանը ֆեոդալկական երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ճորտատիրական երկրներում: Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց: Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարել թագավորի կենտրոնական իշխանությունը: Հայաստանում նոր իդեալի ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան:
3-րդ 4–րդ դարերի հռչակավոր հայ պատմաբան Ագաթանգեղոսը՝ Տրդատ Գ թագավորի քարտուղարը, ով նաև եղել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրում է․[7]
Նույնը գրել են նաև 5–րդ դարի հայ պատմիչներ Խորենացին[8], Կորյունը[9], Բյուզանդը [10] և ուրիշներ: Հայաստանի հին մշակույթը փլուզվեկլ էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին: Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Վաղարշապատում: Հայերենի այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները: Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ:
Հարյուր տարի անց Հայոց թագավոր Վռամշապուհը եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի: Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և սիրիական լեզուներով: Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը: Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը: Իհարկե նրանք գիտեին, որ հայոց այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից:
Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք: Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ: Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ: Կորյունը չի կարողանում ասել «գիրք» բառը, որովհետև այդ թեման արգելված էր: Կորյունը ասում է, «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ»,[9] ու մեկնեց արտասահման: Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում:
Տարածված դասական պատմությունը ներկայացնում է, որ Մաշտոցը մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, որ կային մեծ գրադարաններ: Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբենները ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայոց այբուբենը: Սակայն Մաշտոցը շատ լավ գիտեր այդ օտար լեզուները և կարիք չուներ լրացուցիչ ուսման: Հայաստանում այն ժամանակ կային հունական, ասորերեն և այլ լեզունորով գործող դպրոցներ, որոնցից մեկն էլ ավարտել էր Մաշտոցը:[9] Նա մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպես են հնչում հայկական բոլոր տառերը ու դրա համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայերեն գիրք: Արտասահմանում հայկական գրքերը չէին այրվել: Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է հայոց տառերը փորագրված ժայռերի վրա: Այստեղ ակնհայտ է, որ Մաշտոցն ու Կորյունը գիտեին, որ տառերը փորագրված են Հայաստանում գտնվող ժայռերի վրա հինավուրց ժամանակներից: Հետո Սամոսատում Մաշտոցը տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք: Երբ Մաշտոցը 406 թվականին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսավորությամբ են դիմավորում:
Ագաթանգեղոսը պատմում է[11], որ Տրդատ Գ թագավորի ժամանակ գրչության արվեստը տարածված էր Հայաստանում․
Կորյունը, Խորենացին և ուրիշ պատմիչներ հաստատում են, որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ: «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ:
Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից[12]:
Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»[13][14]:
Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է[14], որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ: Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով:
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք:[15]
Կետադրություն
Հայոց գրերը ունեն հատուկ կետադրություն և տարբերվում են Արևմտյան Եվրոպական լեզուների կետադրությունից:
Կետադրություններ՝ | |
---|---|
Ձախ կիսաշրջան | |
Աջ կիսաշրջան | |
Շեշտ | |
Կետադրական նշանների անվանումները | |
Վերջակետ | |
Բացականչական նշան | |
Հարցական նշան | |
Ստորակետ | |
Միջակետ | |
Բութ | |
Պատիվ | |
Ենթամնա |
Կցագիր
և
ﬓ
ﬔ
ﬕ
Հայերենում նույնպես գոյություն ունեն կցագրեր: և կցագիրը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին տառի կարգավիճակ: Այն Յունիկոդում ներկայացված է U+0587 կոդով[16]: Յունիկոդում ներկայացված են նաև հայկական ﬖ և ﬓ կցագրերը: Կոդերն են, համապատասխանաբար՝ U+FB16[17] և U+FB13[18]:
Յունիկոդում կա հինգ հայկական կցագիր U+АB00 - U+FB4F:
Անուն | Նշան |
---|---|
կցագիր մ+ն | «ﬓ» mn |
կցագիր մ+ե | «ﬔ» me |
կցագիր մ+ի | «ﬕ» mi |
կցագիր վ+ն | «ﬖ» vn |
կցագիր մ+խ | «ﬗ» mkh |
Ստեղնաշար
Հայերինի QWERTY ստեղնաշարը մշակվել է 1990-ականներին: Որից հետո ստեղծվել է KDWIN ծրագիրը 2000 թվականին Ռաֆիկ Մարությանի կողմից:
Տես նաև
Արտաքին հղումներ
- Հայկական Այբուբեն (ռուս.)
- Հայկական այբունեն (անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 300. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ Հայ մշակույթի 5-18-րդ դդ. նշանավոր գործիչները, 1976
- ↑ Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 561
- ↑ Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
- ↑ «և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
- ↑ Մ. Խորենացի, Հայոց պատմություն (Ստ. Մալխասյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով), ծանոթագրություն # 316
- ↑ Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն:
- ↑ Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990:
- ↑ 9,0 9,1 9,2 Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երևան 1962:
- ↑ Բյուզանդ Փավստոս, «Պատմություն Հայաստանի», Երևան 1987:
- ↑ Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 12-14:
- ↑ Աճառյան Հ․, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 55:
- ↑ Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․
- ↑ 14,0 14,1 Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75:
- ↑ Բժշկեան Մ․ «Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ 1819 թ․:
- ↑ և տառը յունիքոդում
- ↑ ﬖ կցագիրը յունիքոդում
- ↑ ﬓ կցագիրը յունիքոդում
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |