Jump to content

Հայկական եկեղեցական տոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)
1473

Հայկական եկեղեցական տոմար, Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոմար, որը ընդունվել 553 թվականին Դվինի աշխարհաժողովի ժամանակ։ Ընդունումից հետո նույնիսկ երկար ժամանակ թվական դեռևս չէր դրվում՝ մինչ տոմարի իրոք կիրառության մեջ մտնելը[1]։

Մինչ այդ դեռ լայն տարածում չէր ստացել ժամանակակից միջազգային տոմարը, որն իր թվագրությունը հաշվում է Հիսուսի ծննդից ու մոտավոր հաշվարկվել է Դիոնիսիուս Կրթսերի կողմից դրանից ընդամենը 28 տարի առաջ՝ 525 թվականին։ Կիրառվում էր հին հայ տոմարը։ Արձանագրություններում որևէ թվական ամրագրելու համար սովորաբար նշվում էր տվյալ շրջանում իշխող ղեկավարի՝ արքայի կամ իշխանի ղեկավարման հերթական տարին կամ այլ նշանակալի թվականի հետ համեմատական։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը)։ Ադանայի եկեղեցական ժողովում (1316) որոշվել է հրաժարվել Հայոց հին տոմարից և ընդունել հուլյանը։ Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել։ 1584 թվականին Հռոմի Գրիգորիս III պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը։ Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով։ Երրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը։ Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դար։ 1920 թվականին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։

Տարվա նշանակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ Հայ եկեղեցական տոմարը Գրիգորյան օրացույցի վերածելու համար անհրաժեշտ է ավելացնել 551։

Տառ Թիվ Տառ Թիվ Տառ Թիվ Տառ Թիվ
Ա 1 Ժ 10 Ճ 100 Ռ 1000
Բ 2 Ի 20 Մ 200 Ս 2000
Գ 3 Լ 30 Յ 300 Վ 3000
Դ 4 Խ 40 Ն 400 Տ 4000
Ե 5 Ծ 50 Շ 500 Ր 5000
Զ 6 Կ 60 Ո 600 Ց 6000
Է 7 Հ 70 Չ 700 Ւ 7000
Ը 8 Ձ 80 Պ 800 Փ 8000
Թ 9 Ղ 90 Ջ 900 Ք 9000

Ամիսների անվանումը[փա՞ստ]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար Գրաբար Աշխարհաբար Իմաստ
1 նաւասարդ նավասարդ Նոր տարի
2 հոռի հոռի Երկու
3 սահմի սահմի Երեք
4 տրէ տրե
5 քաղոց քաղոց Բույսերի ամիս
6 արաց արաց
7 մեհեկան մեհեկան Միթրայի փառատոն
8 արեգ արեգ Արևի ամիս
9 ահեկան ահեկան Կրակի փառատոն
10 մարերի մարերի Տարվա կես
11 մարգաց մարգաց
12 հրոտից հրոտից
13 աւելեաց[2] ավելյաց Ավելորդ

Օրերի անվանումը[փա՞ստ]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված է սովորական (30 օրանոց) ամսվա օրերի անունները

Համար Աշխարաբար Գրաբար
1 Արեգ Արէկ
2 Հրանդ Հրանդ
3 Արամ Արամ
4 Մարգար Մարգար
5 Ահրանք Ահրանկ
6 Մազդեղ
7 Աստղիկ Աստղիկ
8 Միհր Միհր
9 Ձոպաբեր
10 Մուրց Մուրց
11 Երեզկան
12 Անի Անի
13 Փարաքար
14 Վանատուր Վանատ
15 Արամազդ Արամազդ
16 Մանի Մանի
17 Ասակ Ասակ
18 Մասիս Մասիս
19 Անահիտ Անահիտ
20 Արագած Արագած
21 Գորգոր
22 Կորդվիկ
23 Ծմակ Ծմակ
24 Լուսնակ Լուսնակ
25 Ցրոն
26 Նպատ Նպատ
27 Վահագն Վահագն
28 Սիմ Սիմ
29 Վարագ Վարագ
30 Գիշերավար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղաֆադարյան, Կարո. Տեկորի տաճարի V դարի հայերեն արձանագրությունը և մեսրոպյան այբուբենի առաջին տառաձևերը.
  2. «Hin Haykakan Tomar». haytomar.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964։
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
  • Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976։
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: