Մարգաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարգացը Հայկական տոմարի տանսմեկերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին։

Անվան սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը կապում են մարգ բառի, այսինքն՝ խոտհնձի, խոտհարքի հետ։ Դա պատահել է այն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին, թե ինչ բան է ժամանակը։ Ըստ ասացվածքի, տարին մի անգամ երկնային հեռուներից մի հրեշ էր իջնում երկրի վրա, խժռում մարգերում ու դաշտերում եղած խոտը և խոտակեր կենդանիներին մատնում քաղցի։ Բայց շինականի որդի Մարգացը հետևում է հրեշին ու սպանում նրան իր ծանր նիզակով, և այդպիսով դյուցազնի անուն հանում Հայոց աշխարհում[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 124