Ահրանք (օր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահրանք հայկական հեթանոսական տոմարի ամսվա 5-րդ օրը, հաջորդում է Մարգարին, նախորդում՝ Մազդեղին։ Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Աղայանը նշել է՝ «Ահրանք օրանվան հիմքում «ահ» բառի դրափոխված ձևը Մարսի արբանյակներից մեկի հնագույն անվանումն է»[1]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ տոմարագետ Հայկ Բադալյանն իր «Հայոց հին տոմարի ամսանունների և ամսօրերի ստուգաբանությունը» աշխատության մեջ նշել է՝

«Այս անուններր ամենայն հավանականությամբ հայկական ծագում ունեն և հիմնականում կապված են հայկական նշանավոր սրբացված լեռների, աստվածների, աստվածուհիների, նրանց մեհյանների վայրերի անվան հետ, որոնք հանդիսացել են ժողովրդական պաշտամունքի վայրեր։ Ակադեմիկոս Ս. Երեմյանը ծանոթանալով այս անուններին, այն կարծիքը հայտնեց, որ այս անունները, տեղադրելով հայոց հին քարտեզի վրա, բացառությամբ մի քանիսի, միանգամայն համապատասխանում են դեռևս Հեթանոսական շրջանի պաշտամունքի նշանավոր վայրերի հետ։ Այսպիսի մոտեցմամբ ամիսների օրանունների ստուգաբանությունը բացատրելը միանգամայն բնական է։ Դա հավանական է նաև այն տեսակետից, որ դեռ մեր օրերում նույնպես որոշ սրբավայրեր այցելություն են կատարում ամեն տարի տվյալ ամսի միևնույն օրր։ Սակայն մի քանի անուններ, ինչպիսիք են Հրանտ (2), Մարգար (8), Ամրան (5), Ձոպաբեր (9), Ասակ (17), Ծմակ (23) և Ցրոն (25), որոնց վերաբերյալ դեռևս իմաստալից ստուգաբանություն մեզ հայտնի չէ։ Այդ անունները որոշ հեղինակների կողմից փորձ է արված ստուգաբանել, սակայն որպես ամսվա օրերի անունների ստուգաբանություն բավարար չէ և մնում է դեռևս բաց»
- [2]

:

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահեկան ամսի հինգերորդ՝ Ահրանք օրը Կեսարիայից վերադարձավ և Արշակի թագավորության առաջին տարում հայոց հայրապետության աթոռին նստեց Մեծն Ներսեսը՝ Աթանագինեսի որդին՝ Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու, և հոգ էր տանում իր հոտը անվնաս պահելու»։ (Լևոն Խեչոյան, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», էջ 105)[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]