Արեգ (ամիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արեգ (այլ կիրառումներ)

Արեգը Հայկական տոմարի ութերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։

Անվան սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է Արեգակ բառից, քանզի այդ ամսին Արեգակի զորությամբ արթնանում է բնությունը։ Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին, Արեգը եղել է հայոց տոմարի առաջին ամիսը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 122