Սահմի, հայկական տոմարի երրորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին։ Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգոր Տաթևացու՝ այն Հայկ Նահապետի դուստրն է։ Ըստ Վանական Վարդապետի՝ սահմին ծագել է սահման բառից, քանի որ այդ ամսին մարդիկ սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները, գնում շուկա, հավաքում բերքը և այլն։ Ըստ Ստեփանոս Մալխասյանցի՝ այն ծագել է «սերմ» բառից, որպես աշնանացան սերմը ցանելու ամիս։ Նաև կա մի ավանդույթ ըստ որի սահմի ամսվա Միհր օրը տոնվել է նաև Վահագն Վիշապաքաղի տոնը։
Ըստ Վանական Վարդապետի, առնչվում է «սահմանել» բայի հետ։ Դա հավանաբար կապված է նրա հետ, որ տարվա այս ժամին էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը։ Ըստ ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցի, «Սահմի» նշանակում է «սերմանց ամիս»[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 149)։