Գիշերավար (օր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիշերավար, հայկական հեթանոսական տոմարի ամսվա 30-րդ օրը, հաջորդում է Վարագին[1]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ տոմարագետ Հայկ Բադալյանն իր «Հայոց հին տոմարի ամսանունների և ամսօրերի ստուգաբանությունը» աշխատության մեջ նշել է՝

«Այս անուններր ամենայն հավանականությամբ հայկական ծագում ունեն և հիմնականում կապված են հայկական նշանավոր սրբացված լեռների, աստվածների, աստվածուհիների, նրանց մեհյանների վայրերի անվան հետ, որոնք հանդիսացել են ժողովրդական պաշտամունքի վայրեր։ Ակադեմիկոս Ս. Երեմյանը ծանոթանալով այս անուններին, այն կարծիքը հայտնեց, որ այս անունները, տեղադրելով հայոց հին քարտեզի վրա, բացառությամբ մի քանիսի, միանգամայն համապատասխանում են դեռևս Հեթանոսական շրջանի պաշտամունքի նշանավոր վայրերի հետ։ Այսպիսի մոտեցմամբ ամիսների օրանունների ստուգաբանությունը բացատրելը միանգամայն բնական է։ Դա հավանական է նաև այն տեսակետից, որ դեռ մեր օրերում նույնպես որոշ սրբավայրեր այցելություն են կատարում ամեն տարի տվյալ ամսի միևնույն օրր։ Սակայն մի քանի անուններ, ինչպիսիք են Հրանտ (2), Մարգար (8), Ամրան (5), Ձոպաբեր (9), Ասակ (17), Ծմակ (23) և Ցրոն (25), որոնց վերաբերյալ դեռևս իմաստալից ստուգաբանություն մեզ հայտնի չէ։ Այդ անունները որոշ հեղինակների կողմից փորձ է արված ստուգաբանել, սակայն որպես ամսվա օրերի անունների ստուգաբանություն բավարար չէ և մնում է դեռևս բաց»
- [2]

:

Գիշերավար օրանունը առնչվում է գիշերով ընթացող, գիշերը ճանապարհորդող, առնչված է Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Արուսյակ մոլորակը տարվա վեց ամսում կոչվել է Գիշերավար, որովհետև վեց ամիս նրան կարելի է տեսնել գիշերը (արևմուտքում՝ երեկոյան, և արևելքում՝ առավոտյան կողմը), իսկ տարվա մնացած ժամանակում կոչվել է Արուսյակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]