Ահեկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահեկան (այլ կիրառումներ)

Ահեկանը Հայկական տոմարի իններորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին։

Անվան սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ։ Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ։ Ասածվածքի համաձայն, հին ժամանակներում Հայոց աշխարհում Ահեկան անունով մի իմաստուն այր է եղել։ Նա միտք է արել, ու մարդկանց առաջարկել Արեգակի ջերմությունից մի բան պահել երկրի վրա, գիշերները տաքանալու համար։ Ըստ ասածվածքի, այդ առաջարկից հետո մարդիկ խելք խելքի տալով հնարեցին՝ կրակը, որը հնում չէին հանգցնում օրերով ու ամիսներով, միշտ փայտ ավելացնում ու անշեջ պահում այն։ Բայց ըստ Ահեկանի, կրակը քիչ էր՝ մարդ պիտի այնպիսի մի հնար գտներ, որ արեգակի ճառագայթները պահի երկրի վրա և խարույկն անի առանց փայտի[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 123 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ահեկան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 237 CC BY-SA icon 80x15.png