Մարգար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգար (այլ կիրառումներ)
Մարգար | |
---|---|
Ծննդյան անուն | Մարգար Մկրտչի Ավետիսյան |
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1944 |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մարգար (Մարգար Մկրտչի Ավետիսյան, 1880, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1944, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ Գրաճանաչություն սովորել է ծննդավայրում տիրացու-վարժապետ Հայրապետ Մուշեղյանի (Մշկոյի Հայրո) մոտ։ Ունեցել է դառը մանկություն։ Տասը տարեկանում տողափոխվել է Թիֆլիս։ Այստեղ մի քանի ամիս սովորել է Տեր Խիխոյի տղա Լյուդվիգի մոտ, հետո Շամքորեցոց եկեղեցու ծխական դպրոցում, այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցը, աղքատիկ թոշակով սովորում և ավարտում է 1900 թվականին։
Թիֆլիսից նա գնացել է Թեհրան և զբաղվել մանկավարժությամբ Թեհրանի Հայկազյան դպրոցում։ Ապա երկու տարի ծառայել է ցարական բանակում։ Հետո մեկնել է Բաքու և դարձյալ զբաղվել մանկավարժությամբ։ Բաքվում նա ապրել է 1903-1910 թթ.-ին։
Առաջին աշխարհամարտի ժամանակ չորս տարի գտնվել է ռազմաճակատում։ 1918 թ.-ից նորից ուսուցչություն է արել Գայանյան դպրոցում։ Մահացել է Թբիլիսիում[1]։
Նրա անդրանիկ երկը, պետք է համարել «Կույր Բաբին», որը լույս տեսավ Բաքվում, առանձին գրքով, 1904 թվականին, և ջերմ ընդունելություն գտավ[2]։
Մարգարի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտիք, Բաքու, տպարան Երևանցյանի, , 1904, 30 էջ։
- Հալածանքի ծնունդը, Ալեք-պոլ, 1905, 64 էջ։
- Հոգեվարքի ծիծաղը (պատմվածք Բաքվի սարսափներից), Բաքու, տպարան Ն. Ա. Երևանցյանի, 1906, 35 էջ։
- Գողը (զինվորի հիշատակարանից), Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1910, 60 էջ։
- Խիկար Իմաստուն։ Պղնձե քաղաքի զրույցները, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայնանի, 1911, 36 էջ։
- Վեպիկներ, Թիֆլիս, Կովկասի հայոց. հրատ. ընկ., 1913, 106 էջ։
- Երեք խրատ Պղնձե քաղաքի զրույցներից, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1913։
- Տասնամյա թոռնիկներ, Թիֆլիս, Սախելգամի, 1930, 40 էջ։
- Զորանոցում (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1934, 111 էջ։
- Հրեղեն ալիքներ (վեպ), հատոր 1, Թիֆլիս, վրաց. պետհրատ, 1934, 155 էջ։
- Մերժում, Թիֆլիս, 1935, 46 էջ։
- Չալիկ, Թիֆլիս, Սախելգամի, 1936, 88 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 365.
- ↑ Սերգո Պայազատ (1964). «Հրեղեն ալիքներ». Երևան: «Հայպետհրատ». էջ էջ 5.
|