Քննարկում:Մարգար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։

Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։

1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի