Jump to content

Պերճ Զեյթունցյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զեյթունցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Զեյթունցյան
Ծնվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2][3]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[2][3]
Վախճանվել էօգոստոսի 21, 2017(2017-08-21)[4][1] (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, հրապարակախոս և սցենարիստ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՊյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան (1963)[2] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1964)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Տիբերինա ակադեմիա[3]
ԱշխատավայրՀայֆիլմ, «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա և ՀԳՄ[2]
Պարգևներ
ԶավակներԶարմինե Զեյթունցյան
Պերճ Զեյթունցյան Վիքիքաղվածքում
Պերճ Զեյթունցյան Վիքիդարանում
 Perch Zeytuntsyan Վիքիպահեստում

Պերճ Արմենակի Զեյթունցյան (հուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2][3], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2][3] - օգոստոսի 21, 2017(2017-08-21)[4][1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամներ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989), պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1956 թվականին ոսկե մեդալով[5]։ 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժինը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում։

1953 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի առաջին պատմվածքը՝ «Նվեր»։ 1956 թվականին հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն «Նրա առաջին ընկերը»։ 1956 թվականին գրողին շնորհվել է Հայաստանի երիտասարդական փառատոնի I մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ երիտասարդական փառատոնի II մրցանակ՝ արծաթե մեդալ[5]։

1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին՝ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի առաջին նախարարը[5]։

Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն[6][7]։

  • 1981 - «Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի
  • 1986 - ստացել է Գրողների միության Գ. Սունդուկյանի անվան մրցանակ,
  • 1987 - ընտրվել է Հռոմի «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ,
  • 1989 - ստացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում,
  • 1998 - արժանացել է Մովսես Խորենացու անվան մեդալի,
  • 1999 - «Խոր վիրապ» պիեսի համար ստացել է պետական երկրորդ մրցանակ
  • 2003 - արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկազուն Ուզունյան» գրական մրցանակի լավագույն արձակ ստեղծագործության համար («Մի նայիր հայելուն»),
  • 2004 - հրապարակախոսության համար արժանացել է ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի,
  • 2004 - արժանացել է ՀՀ գրողների միության Լ. Շանթի անվան մրցանակի տարվա լավագույն պիեսի համար («Մահապատիժ հայկական ձևով»),
  • 2005 - Մշակույթի գործիչների համահայկական լիգայի կողմից ստացել է «Հայ արվեստի ասպետ» կոչում,
  • 2005 - ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի,
  • 2006 – ստացել է Ֆրանսիայի հայ համայնքի «Արարատ» մրցանակ,
  • 2007 - արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի,
  • 2007 - արժանացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի
  • 2007 - Կալիֆոռնիայի UCLA համալսարանի հայագիտական ամբիոնի կողմից ստացել է «Գրիգոր Նարեկացի» մրցանակ,
  • 2008 - ստացել է Միջազգային հայկական «Կարոտ» փառատոնի մրցանակ որպես լավագույն դրամատուրգ,
  • 2008 - ստացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան,
  • 2008 - արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի,
  • 2008 - արժանացել է Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալի,
  • 2008 - պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով,
  • 2009 - ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է «Արվեստի երախտավոր» կոչումը[5],
  • 2013 - ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,
  • 2016 - Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[8]։
  • Նրա առաջին ընկերը (պատմվածքներ), Երևան, 1956, 160 էջ։
  • Մեր թաղի ձայները (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1959, 152 էջ։
  • Մեզնից հետո (վեպ), Երևան, 1963, 340 էջ։
  • Փարիզի համար (պատմվածքներ), Երևան, 1965, 56 էջ։
  • Կլոդ Ռոբերտ Իզերլի (վեպ), Երևան, 1968, 256 էջ։
  • Զեյթունցյան Պերճ, Դովլաթյան Ֆրունզե «Երևանյան օրերի խրոնիկա», Երևան, 1971, 159 էջ։
  • Կատակերգություն առանց մասնակիցների (վիպակներ), Երևան, 1975, 312 էջ։
  • Արշակ Երկրորդ (վեպ), Երևան, 1977, 532 էջ։
  • Ամենատխուր մարդը (պիեսներ), Երևան, 1981, 388 էջ։
  • Իրիկնային հեքիաթներ (պատմվածքներ), Երևան, 1983, 60 էջ։
  • Մեծ լռություն (պիեսներ), Երևան, 1985, 408 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1. «Ամենատխուր մարդը», «Քսաներորդ դարի լեգենդը», «Անավարտ մենախոսություն», «Վերջին խաղը», «Երևանյան օրերի խրոնիկան», Երևան, 1987, 584 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 2. «Պիեսներ», «Արշակ Երկրորդ», Երևան, 1987, 608 էջ։
  • Վերջին արևագալը (վեպ), Երևան, 1989, 656 էջ։
  • Ցուլերը դեռ այնտեղ են (հրապարակախոսություն), Երևան, 1990, 192 էջ։
  • Ծնվել է ու մահացել (պիեսներ), Երևան, 1995, 232 էջ։
  • Մեզանից յետոյ, Պէյրութ, 1998, 352 էջ։
  • Յիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը, Անթիլիաս, 1999, 96 էջ։
  • Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը։ Խոր վիրապ (պիեսներ), Երևան, 2001, 138 էջ։
  • Մի նայիր հայելուն (վիպակ և պիես), Երևան, 2004, 126 էջ։
  • Ապրենք տասը պատվիրաններով (հոդվածներ, հրապարակախոսություն), Երևան, 2009, 656 էջ։
  • Ոտքի՛, դատարանն է գալիս, Երևան, 2013, 248 էջ։
  • Պերճ Զեյթունցյան. Յուրաքանչյուր տասից մեկը
  • Խոր Վիրապ

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էրսքին Քոլդուել, Տաք գետը, պատմվածքներ, 1962։
  • Գրեհեմ Գրեն, Խաղաղ ամերիկացին, վեպ, 1963։
  • Էռնեստ Հեմինգուեյ, Կիլիմանջարոյի ձյուները, պատմվածք, 1963։
  • Էռնեստ Հեմինգուեյ, Հրաժեշտ զենքին, վեպ, 1972։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Jump up to: 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  4. Jump up to: 4,0 4,1 4,2 Perch Zeytuntsyan dies aged 79
  5. Jump up to: 5,0 5,1 5,2 5,3 5,4 Պերճ Զեյթունցյան, Կենսամատենագիտություն, Երևան, 2010
  6. «Zarkfoundation - Պերճ Զեյթունցյան». zarkfoundation.com.
  7. «ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է. ՆՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարգարյան Սիրանուշ, Պատմության ժամանակը / Խմբ. Ս. Սարինյան, Երևան, 2000, 212 էջ։
  • Ղուլյան Արտակ, Պերճ Զեյթունցյանի արձակը։ Սեղմագիր, Երևան, 2005, 22 էջ։
  • Ղուլյան Արտակ, Երկատման հիմնախնդիրը և նմանակի ֆենոմենը Պերճ Զեյթունցյանի արձակում, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2007, 42 էջ։
  • Մուրադյան Լիանա, Պերճ Զեյթունցյանի դրամաների լեզուն, Երևան, 2008, 112 էջ։
  • Սարհատյան Աիդա, Շարահյուսական կապակցման միջոցները և նրանց ոճական արժեքը Պերճ Զեյթունցյանի արձակում, Երևան, 2008, 164 էջ։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Զեյթունցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 685