Հնդկաստանը 20-րդ դարի երկրորդ կեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկական ազգային կոնգրեսի առաջին փոխնախարար՝Ներու

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հնդիկների անկախության և միասնականության պահպանման համար մղվող ազատագրական պայքարը նոր թափ առավ։ Ջատագովներից էր Հնդկական ազգային կոնգրեսը՝ Ջավահարլար Ներուի ղեկավարությամբ։ 1940-ական թվականներին գաղութային տիրապետության դեմ մղված հնդիկների պայքարը ավարտվեց հաղթանակով և 1947 թ.-ին անգլիական նախկին գաղութը ինքնիշխանություն ստացավ, սակայն երկիրը բաժանվեց 2 դոմիոնների՝

Հնդկաստանը Ջավահարլար Ներու-ի կառավարման տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ.-ին Հնդկաստանը ստացավ լիակատար անկախություն և երկիրը հռչակվեց խորհրդարանական հանրապետություն։ Երկրում պաշտոնական լեզու դարձավ անգլերենը, առաջատար քաղաքական մարմին դարձավ Հնդկաստանի ազգային կոնգրեսը։ Երկրի առաջին վարչապետ ընտրվեց Ջավահարլար Ներուն, ով կառավարեց 17 տարի։

Ջավահարլար Ներու-ի բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներուն երկրի տնտեսության հիմնական մոդել ընտրեց խառը մոդելը՝ պետական և մասնավոր հատվածներով (Խրախուսվում է մասնավոր հատվածի զարգացումը. այն կազմում է տնտեսության 80 %ը)։ Հողազուրկ գյուղացիները հողակտորներ ստացան։ Տնտեսության զարգացման հնգամյա պլանների միջոցով ստեղծվեց մետաղաձուլական, քիմիական, ատոմային արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեխնոլոգիաներ և այլն։ Ներուի ջանքերով Հնդկաստանը դարձավ Չմիավորված երկրների շարժման հիմնադիրներից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]


  1. http://lib.armedu.am/resource/1761