Հնդկաստանի միջուկային սպառազինություն
Հնդկաստանի միջուկային սպառազինությունն իրենից ներկայացնում է Հնդկաստանի միջուկային հրթիռների, դրանց արձակման կայանների, ապահովման այլ միջոցների ամբողջությունը, որը այդ երկրի զինված ուժերի սպառազինության կարևորագույն մասն է կազմում: Հնդկաստանի՝ միջուկային զենք ունենալու պատճառները երկուսն են՝ Հնդկաստանի հետ ընդհանուր սահման ունեցող և միջուկային գերտերություն Չինաստանից եկող հնարավոր վտանգը և Պակիստանի հետ սուր հակամարտությունը, որը մի քանի անգամ՝ 1947 - 1948, 1965 և 1971 թվականներին վերածվել է զինված լայնամասշտաբ պատերազմի:
Բովանդակություն
Միջուկային էներգետիկայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին բրիտանական աջակցությամբ սկսվում է հնդկական առաջին ռեակտորի՝ 1 մեգավատ հզորություն ունեցող «Ապսորա» հետազոտական ռեակտորի կառուցումը: Նույն թվականի սեպտեմբերին Կանադան համաձայնվեց Հնդկաստանին վաճառել 40 մեգավատ հզորությամբ հետազոտական ռեակտոր: Ավելի ուշ, Էյզենհաուերի «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում 1956 թվականին Միացյալ Նահանգները համաձայնվեց այդ ռեակտորի համար Հնդկաստանին տրամադրել 21 տոննա ծանր ջուր: Այդպիսով ձևավորվեց ռեակտորի անվանումը՝ «Cirus» - Canada-India Reactor, U.S:Ռեակտորն ուներ այնպիսի կառուցվածք, որ իդեալական կերպով համապատասխանում էր ռազմական պլոտոնիում արտադրելուն և ուներ հետազոտական մեծ հնարավորություններ: Ռեակտորով հնարավոր էր ստանալ այնքան պլոտոնիում, որ տարեկան մեկ կամ երկու ռումբ ստեղծվեր:
Միջուկային զենքի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորձարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականի մայիսի 18-ին ժամը 08:05-ին Հնդկաստանը իրականացրեց միջուկային զենքի իր առաջին (գաղտնի) միջուկային փորձարկումը, որը ստացավ «Ժպտացող Բուդդա» գործողություն: Միջուկային զենքի փորձարկման երկրորդ փուլը տեղի է ունեցել 1998 թվականին «Շակտի» գործողություն անվանմամբ:
1990-ական թվականների սկզբին միջազգային հանրության կողմից Հնդկաստանը դասվեց այն երկրների շարքին, որոնք ոչ պաշտոնապես ունեն միջուկային զենք:
| Ժպտացող Բուդդա | |
|---|---|
| Փորձարկում | Smiling Buddha |
| Ժամանակ | 8:05 1974 թվականի մայիսի 18, ժամը 08:05 (IST) |
| Վայր | Պոկհրան, Թար անապատ, Ռաջաստան 27.095 հս. լ., 71.752 ար. ե. |
| Պայթյունի տեսակ | ստորգետնյա, −107 մ |
| Լիցք | 8 կտ (12-13 կտ հայտարարվել է) |
Shakti I, ջերմամիջուկային լրացումով առաջնային լիցքով երկաստիճան ջերմամիջուկային սարք, որը նախատեսված է 45 կիլոտոն հզորությամբ թեստային լիցքով հրթիռների համար: Առավելագույն լիցքը 200 կիլոտոն է:
| Shakti | |
|---|---|
| Փորձարկում | Shakti I |
| Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը 15:47:07 (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակով), 10:13:42 UCT (USGS) |
| Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար. ե., |
| Պայթյունի տեսակ | Ստորգետնյա, 200 մետրից ցածր |
| Լիցք | 30 կտ (22-30 կտ հնարավոր միջակայք; 43-45 կտ հայտարարվել է) |
Shakti II, թեթև մարտավարական ռումբ/մարտագլխիկ, որը նախատեսված է 12 կիլոտոնի համար:
| Shakti | |
|---|---|
| Փորձարկում | Shakti II |
| Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը 15:47:07 (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակ), 10:13:42 UCT (USGS) |
| Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
| Պայթյունի տեսակ | Ստորգետնյա, 150 մետրից ցածր |
| Լիցք | 12 կտ |
Shakti III, հետազոտական բաժանիչ լիցք, որը, ըստ հայտարարության, պատրաստված է ռեակտորային պլոտոնիումից: Հնարավոր է առանց ջերմամիջուկային վառելիքի ծրագիր՝ նախատեսված 0,3 կտ հաշվարկված լիցքով:
| Shakti | |
|---|---|
| Փորձարկում | Shakti III |
| Ժամանակ | 1998 թվականի մայիսի 11, ժամը (IST), 10:17:07 UCT (տեղական ժամանակ), 10:13:42 UCT (USGS) |
| Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
| Պայթյունի տեսակ | Ստորգետնյա |
| Լիցք | 0.3 կտ |
- Shakti IV 0.5 կտ հետազոտական արտադրանք
- Shakti V 0.2 կտ հետազոտական արտադրանք
| Shakti | |
|---|---|
| Փորձարկում | Shakti IV և V |
| Ժամանակ | 1998 թվականի մայիսի 13, ժամը 12:21 (IST), 1998 թվականի մայիսի 13, ժամը (UCT) |
| Վայր | Պոկհրան, 27.0716 հս.լ., 71.7612 ար.ե. |
| Պայթյունի տեսակ | Երկու պայթյուն, երկուսն էլ ոչ շատ խորը, |
| Լիցք | յուրաքանչյուրը 0.1 կտ (0.5 կտ և 0.3 կտ հայտարարված) |
Shakti VI Չի հավաքվել
Ըստ փորձագետների գնահատականների՝ ներկա դրությամբ Հնդկաստանը ունի մարտական պատրաստության վիճակում գտնվող 90-ից 110 միջուկային մարտագլխիկ, ինչպես նաև որոշակի քանակի պատրաստի բաղադրիչներ, որը բավարար է 50-ից 90 միջուկային մարտագլխիկ հավաքելու համար:
Արձակման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանի միջուկային լիցքով մարտագլխիկների արձակման հիմնական միջոցներն են
- «Ագնի-I» կարճ հեռավորության բալիստիկ հրթիռ (700 կմ),
- «Ագնի-II» միջին հեռավորության բալիստիկ հրթիռ (2500 կմ),
- «Ագնի-III» միջին հեռավորության բալիստիկ հրթիռ (3500 կմ),
- «Ագնի-IV» և «Ագնի-V» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (4000 կմ) և (~8000 կմ),
- «Արիհանտ» սուզանավերի K-15 «Սագարիկա» ստորջրյա արձակման հրթիռ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nuclear Notebook: India’s nuclear forces, 2005.(անգլ.)
- Indian Nuclear Weapons program(անգլ.)
- Nuclear Files.org(անգլ.)
- Nuclear Files.org(անգլ.)
- Missile testing ranges of India.(անգլ.)
- Video interviews taken at the 2008 NPT PrepCom on the United States-India Peaceful Atomic Energy Cooperation Act.(անգլ.)
- Первое индийское ядерное испытание.(ռուս.)