Jump to content

Վեդայական դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեդայական դարաշրջան, (մ.թ.ա. 1500-500 թվականներին) հյուսիսային Հնդկաստանի ենթացամաքի պատմության մի ժամանակաշրջան՝ վերագրվող Ինդոս հովտի քաղաքակրթության և երկրորդ քաղաքաշինության վերջին, որը սկսվել է հնդկական Գանգեսի հարթավայրում (մ.թ.ա. 600 թիվ)։ Այն իր անունը ստացել է վեդաներից, որոնք ծիսակարգային տեքստեր են՝ այս ժամանակաշրջանի կյանքի մասին պատմական տվյալներ պարունակող[1], և հանդիսանում են հիմնական աղբյուր այս ժամանակաշրջանը հասկանալու համար։ Այս փաստաթղթերը հնագիտական արձանագրությունների հետ մեկտեղ թույլ են տվել հետևել Վեդայական մշակույթի զարգացմանը[2]։

Վեդաները հորինվել են և բանավոր, ճշգրիտ փոխանցվել հին հնդկարիական լեզվակիրների կողմից, ովքեր գաղթել էին հնդկական ենթացամաքի հյուսիսարևմտյան շրջանները վաղ այս դարաշրջանում։ Վեդայական հասարակությունը հայրիշխանական էր։ Վաղ վեդայական արիները կազմում էին ուշ բրոնզե դարաշրջանի հասարակություն՝ կենտրոնացած Փունջաբում, ապրում էին ցեղերով և նախապես գոյատևում են հովվական կենսաձևով։ Մոտավորապես մ.թ.ա. 1000 թվին վեդայական արիները տարածվեցին դեպի արևելք՝ դեպի արգասաբեր արևմտյան Գանգեսի հարթավայր և հարմարեցրին երկաթե գործիքները, որոնց շնորհիվ անտառները մաքրվեցին, և նրանք անցան ավելի նստակյաց, գյուղատնտեսական կենսաձևին։ Վեդայական ժամանակաշրջանի երկրորդ կեսը բնութագրվում էր քաղաքների, թագավորությունների և բարդ սոցիալական դասակարգերի տարբերակմամբ, որոնք բնորոշ էին Հնդկաստանին[2], և Կուրու թագավորության ավանդական զոհաբերության ծիսակարգի կանոնակարգմամբ[3][4]։ Այս ժամակաժրջանում կենտրոնական Գանգեսի հարթավայրը իշխվում էր ոչ վեդայական հդնկաարիական մշակույթի կողմից։ Վեդայական մշակույթի վերջում կառուցվեցին իսկական քաղաքներ և ստեղծվեցին մեծ պետություններ (մահաջանապադաներ), ինչպես նաև սկիզբ առան սրամանա շարժումները (ներառյալ ջայնիզմ և բուդդիզմ), որոնք մարտահրավեր էին նետում Վեդայական ավանդույթներին[5]։

Վեդայական ժամակաշրջանը ականատես եղավ հասարակական կարգերի հիերարխիայի ստեղծմանը, որը ազդեցիկ էր։ Վեդայական կրոնը վերածվեց բրահմանական ուղղափառության և մոտավորապես մեր թվարկության սկզբին վեդայական ավանդույթը կազմեց հինդուսինթեզի բաղկացուցիչ տարևրը[6]։

Հնագույն մշակույթները, որոնք նույնացվել են վեդայական նյութական մշակութային փուլերի հետ ներառում են գունավոր օխրա խեցեղենի մշակությունը, գանդարայի հուղարկավորման մշակույթը, սև ու կարմիր խեցեղենի մշակությունը և մոխրագույն խեցեղենի մշակությունը[7]։

Սկզբնաղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինավուրց մշակույթներ՝ կապված հնդիրանական գաղթերի հետ: Անդրովոնո և Յազ մշակույթները հաճախ ասոցացվել են հնդիրանական գաղթերի հետ: Ջի ջի սի, Սեմիթրի էյչ և Փի ջի դաբլյու մշակույթները հնդարիական շարժման հետ կապ ունեցող մշակույթներ են:

Վաղ վեդայական դարաշրջանը ընդունված է վերագրել մ.թ.ա. երկրորդ հազարամյակին[8]։ Ինդոս հովտի քաղաքակրթության փլուզումից հետո, որը ավարտվեց մ.թ.ա. 1900-ին[9][10] հնդարիական ժողովուրդները գաղթեցին հյուսիսարևմտյան Հնդկաստան և սկսեցին բնակեցնել հյուսիսային Ինդոսի հովիտը[11]։ Հնդարիները հնդիրանցիների ճյուղն են, որը ըստ ամենատարածված վարկածի ծագել է Անդրովոնո մշակույթից[12] Բակտրիա Մարջիանա տարածաշրջանում՝ ներկայիս հյուսիսային Աֆղանստանում[13][note 1]:

Որոշ գրողներ և հնէաբաններ հակադրվել են հնդարիների՝ դեպի Հնդկաստան գաղթի վարկածին [18]։ Էդվին Բրիանտը և Լոուրի Փեթոնը օգտագործել են «հնդարիական հակադրություն» տերմինը հնդարիական գաղթի տեսության համար[19]։ Սակայն այս գաղափարները դուրս են ակադեմիական հիմնական գաղափարախոսությունից։ [note 2] Ինչ վերաբերում է հնդեվրոպական հայրենիքին՝ Մալորին և Ադամսը նշում են երկու տեսակ մոդելներ, անվանապես անատոլիական վարկած և արտագաղթ եվրասիական տափաստաններից[23]։ Ըստ Ափինդեր Սինգի «հնդեվրոպացիների և հնդարիների բնօրրանը բանասերների, լեզվաբանների, պատմաբանների, հնէաբանների մշտական բանավիճման թեմա է։ Գերակշռող տեսակետը այն է, որ հնդեվրոպացիները եկել են ենթացամաք որպես ներգաղթյալներ։ Հնդիկ գիտնականների կողմից պաշտպանված մեկ այլ տեսակետ այն է, որ նրանք ենթացամաքի տեղաբնիկներ էին»:[24]

Արիների մասին տեղեկությունը հիմնականում ստանում ենք Ռիգվեդա-սամհիթայից[25]։ Սա նշանակում է, որ Վեդաների ամենահին շերտը ստեղծվել է մ․թ․ա․ 1500-1200 թվականներին[26][27][13]։ Նրանք բերեցին իրենց հետ իրենց բնորոշ կրոնական ավանդույթները և գործողությունները[28]։ Նախադասական շրջանի վեդայական հավատալինքերը և գործողությունները սերտորեն կապված էին ենթադրյալ պրոտո հնդեվրոպական կրոնի հետ[29] և հնդեվրոպական կրոնի հետ[16]։ Ըստ Էնթոնիի հին հինդու կրոնը հավանաբար ծագել է հնդեվրոպական ներգաղթյալների շրջանում Զերավշան գետի (ներկայիս Ուզբեկստան) և ներկայիս Իրանի շփման գոտում[30]։ Այն «հին կենտրոնական Ասիայի և նոր հնդեվրոպական տարրերի խառնուրդ էր, որը փոխառել էր բնորոշ կրոնական հավատալիքներ և սովորություններ[31] Բակտրիա Մարջիանա մշակույթից»[31][note 3]:

Վաղ վեդայական ժամանակաշրջան (մ.թ.ա. 1500 – 1200)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանդարայի հուղարկավորման մշակույթից մնացած դիակիզման սափոր (Ք.ա. 1200) կապված վեդայական նյութական մշակույթի հետ

Ռիգվեդան պարունակում է արձանագրություններ արիների, դասաների և դասյուների պայքարի մասին։ Այն նկարագրում է դասաներին և դասյուներին որպես մարդիկ, ովքեր զոհաբերություններ չեն անում (ակրատու) կամ հնազանդվում են աստծու պատվիրաններին (ավրատա)։ Նրանց խոսքը նկարագրվում է որպես մրիդհրա, որը այլապես նշանակում է անշնորհք, թշնամական, ծաղրական կամ վիրավորական։ Այլ ածականներ, որոնք նկարագրում են նրանց ֆիզիկական արտաքինը ենթական են մեկնաբանման։ Սակայն որոշ ժամանակակից գիտնականներ, ինչպես օրինակ Ասկո Փարփոլան կապում են դասաներին և դասյուներին իրանական ցեղերի՝ դահեյների և դահյուների հետ և կարծում են, որ դասաները և դասյուները վաղ հնդարիական ներգաղթյալներ էին, ովքեր ժամանել էին ենթացամաք նախքան վեդայական արիները[33][34]։

Վեդայական արիների տարբեր ցեղերի միջև ռազմական բախումների մասին արձանագրություններ նաև նկարագրված են Ռիգվեդայում։ Այս բախումներից ամենաուշագրավը Տասը թագավորների ճակատամարտն էր, որը տեղի է ունեցել Պարուշանի գետի ափերին (ներկայիս Րավի)[note 4]: Ճակատամարտը տեղի է ունեցել Բհարաթաս ցեղի, որի առաջնորդն էր Սուդասը, և տասը միավորված ցեղերի միջև[37]։ Բհարաթաները ապրում էր Սարասվաթի գետի վերին շրջաններում, մինչդեռ Պուրուները՝ իրենց արևմտյան հարևանները, ապրում էին Սարասվաթիի ցածրադիր շրջաններում։ Մնացած ցեղերը բնակեցրին բհարաթաների տարածքի հյուսիս-արևմուքտը՝ Փունջաբի շրջանում[38]։ Րավիի ջրերի բաժանումը հնարավոր է պատճառ է հանդիսացել պատերազմի համար[39]։ Տասը ցեղերի միությունը փորձեց հեղեղել բհարաթաներին՝ բացելով Րավի գետի ամբարտակները։ Այնուամենայնիվ սուդաները հաղթեցին Տասը թագավորների ճակատամարտում[40]։ Պուրուկուստան՝ պուրուների առաջնորդը, սպանվեց ճակատամարտում։ Բհարաթաները և պուրուները ձուլվեցին, և առաջ եկավ Կուրու ցեղախումբը պատերազմից հետո։

Ավելի ուշ վեդայական ժամանակաշրջան (մ.թ.ա. 1100 – 500)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրագույն խեցեղենի մշակությունից մնացած նմուշ (Ք.ա. 1000-600)՝ կապված վեդայական նյութական մշակույթի հետ

Մ.թ.ա. 12-րդ դարից հետո քանի որ Ռիգվեդան ստացել էր իր վերջնական տեսքը, վեդայական հասարակությունը, որը կապված է Կուրու-Պանկալա շրջանի հետ, բայց միակ հնդարիական ժողովուրդը չէր հյուսիսային Հնդկաստանում[41], անցավ կիսաքոչվոր կյանքից նստակյաց գյուղատնտեսական կյանքի հյուսիսարևմտյան Հնդկաստանում[40]։ Ձիեր ունենալը մնաց կարևոր առաջնահերթություն վեդայական առաջնորդների մոտ և քոչվոր կենսաձևի մի մաս[42], որը հանգեցրեց առևտրային ուղիների ստեղծման հնդկական Կուշից այն կողմ, որոնք անհրաժեշտ էին պահպանելու համար մատակարարումը, քանի որ ձիերը անհրաժեշտ էին հեծելազորի և զոհաբերությունների համար և դրանք չէին կարող բուծվել Հնդկաստանում[43]։ Գանգեսի հարթավայրերը մնացել էին վեդայական ցեղերի կիրառումից դուրս խիտ անտառների պատճառով։ Ք․ ա․ 1000 թվականից հետո երկաթե կացինների կիրառումը տարածվեց և հեշտորեն սկսեցին մաքրել ջունգլիները։ Սա թույլ տվեց վեդայական արիներին ընդարձակել իրենց բնակավայրերը դեպի արևմտյան Գանգա Յամունա Դոաբ[44]։ Շատ հին ցեղախմբեր միավորվեցին՝ ձևավորելու համար ավելի մեծ քաղաքական միություններ[45]։

Վեդայական կրոնը էլ ավելի զարգացավ Կուրու թագավորության ի հայտ գալով՝ կանոնակարգելով կրոնական գրականությունը և հղկելով Սրաուտա ծիսակարգը[46][47][48]։ Այն կապված է մոխրագույն խեցեղենի մշակության հետ (Ք․ ա․ 1200-600), որը չտարածվեց դեպի Գանգա Յամնուա Դոաբի արևելք[41]։ Այն տարբերվում էր որոշ առումով նման, սակայն նշանակալիորեն տարբերվող կենտրոնական Գանգեսի շրջանից, որը կապված էր Կոսալայի և Մագադհայի Մահաջանապադասի հետ[49]։

Այս դարաշրջանում վարնա համակարգը ի հայտ եկավ՝ երկիրը Կուլկե և Ռոթերմունդ[50], որոնք հնդկական պատմության այս դարաշրջանում ունեին «ունեցվածքի ստորակարգություն, որը արտացոլում էր աշխատանքի բաշխումը տարբեր հասարակական կարգերի միջև»։ Վեդայական դարաշրջանում դասակարգերը չորսն էին։ Ամենավերևում կանգնած էին բրահմին քրմական և ռազմական ազնվականությունը։ Ազատ գյուղացիները և առևտրականները երրորդն էին, իսկ ստրուկները, բանվորները և արհեստավորները, որոնցից շատերը բնիկ ժողովրդից էր՝ չորրորդն էին[51][52][53]։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ գյուղատնտեսական, մետաղյա և այլ ապրանքների արտադրումը և առևտուրը մեծապես ընդլայնվեց և վեդայական դարաշրջանի տեքստերը ներառյալ վաղ Ուպանիշադները և շատ Սուտրաներ, որոնք կարևոր էին հինդու մշակույթի համար համալրվեցին[54]։

Գործիքների ժամանակակից կրկնօրինակ և բազեի տեսքով զոհասեղան՝ կիրառված ագնիկայանայի համար՝ բարդ սրաուտական ծիսակարգ, որը առաջացել է Կուրու թագավորությունում[46] մոտավորապես Ք․ա․ 1000 թվին:

Կուրու թագավորությունը՝ ամենավաղ վեդայական «պետությունը», ձևավորվել է մի ցեղի կողմից տարբեր ցեղեր միավորելուց։ Այս պետությունը ղեկավարելու համար վեդայերեն օրհներգերը հավաքվեցին և արձանագրվեցին, որոնք էլ ձևավորեցին նոր Սրաուտա ծիսակարգեր[55]։ Երկու կարևոր կերպարներ զարգացման գործընթացում թագավոր Պարիկշիթն էր և իր հետնորդ Ջանամեջայան, ով վերափոխեց Յաս թագավորությունը որպես գերիշխող քաղաքական և մշակութային ուժ Երկաթե դարաշրջանի Հնդկաստանի հյուսիսում[46]։

Նոր կրոնական զոհաբերություններից ամենահայտնիները, որ առաջացան այս դարաշրջանում Աշվամեդհաներն էին (ձիու զոհաբերությունը)[56]։ Այս զոհաբերությունը կայանաում էր նրանում, որ զոհաբերվող ձիուն ազատ էին արձակում թագավորությունում շրջելու մեկ տարի։ Ձիուն հետևում էին ընտրված ռազմիկների մի խումբ։ Թագավորները կամ ցեղապետերը, որոնց տարածքում ձին թափառում էր ստիպված էին հարգանքի տուրք մատուցել կամ պատրաստվել ճակատամարտի այն թագավորի դեմ, ում ձին պատկանում էր։ Այս զոհաբերությունը նշանակալից լարվածություն էր ստեղծում այս դարաշրջանի միջպետական հարաբերություններում[56]։ Այս դարաշրջանում նաև սկիզբ առավ հասարակական շերտավորումը վարնայի կիրառմամբ՝ վեդայական հասարակության բաժանումը կշատրիաների, բրահմինների, վայշաների և շուդրաների[55]։

Կուրու թագավորությունը անկում ապրեց ոչ վեդայական Սալվա ցեղի կողմից ջաջախվելուց հետո, և վեդայական մշակույթի քաղաքական կենտրոնը տեղափոխվեց արևելք՝ դեպի Գանգեսի ափին գտնվող Պանչալա թագավորություն՝ թագավոր Կեսին Դալբյայի գերիշխանության ժամանակ (մոտավորապես Ք.ա. 900-750)[46]: Ավելի ուշ՝ Ք. ա. 8-7-րդ դարերում, ի հայտ եկավ Վիդեհա թագավորությունը որպես քաղաքական կենտրոն երկրի հեռավոր արևելքում, այնտեղ, որտեղ հիմա Հնդկաստանի հյուսիսային Բիհարն է և հարավային Նեպալը։ Այն իր գերակայությանը հասավ թագավոր Ջանակայի գերիշխանության ժամանակ, ով հովանավորում էր Բրահմին իմաստուններին և փիլիսոփաներին, ինչպես օրինակ Յաջնավալկյա, Ուդդալակա Արունի, Գարգի Վաչայնավի[7]։ Պանչալան գերիշխող մնաց նաև այս ժամանակաշրջանում թագավոր Պրավահանա Ջայվալիի գերիշխանության ժամանակ[57]։

Դեպի քաղաքաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Ք.ա. 6-րդ դարը քաղաքական միավորումները միավորվեցին մեծ թագավորությունների մեջ, որոնք անվանվում էին Մահաջանապադաներ։ Քաղաքաշինության գործընթացը սկսվել է այս թագավորություններում։ Առևտուրը և ճանապարհորդությունը ծաղկում էր ապրում, հեռավոր շրջանների հետ կապը հեշտացավ[58]։ Անգան՝ մի փոքր թագավորություն Մագադհայի արևելքում ձևավորեց վեդայական մշակույթի արևելյան սահմանը[59]։ Յադավաները ընդլայնվեց դեպի հարավ և բնակվեցին Մաթհուրայում։ Իրենց թագավորության հարավում Վաթսան էր, որը ղեկավարվում էր մայրաքաղաք Կոսամբիից։ Հյուսիսային գետը և հյուսիսարևմտյան Դեկանը ձևավորեցին հարավային սահմանները[60][61]։ Նոր ձևավորված պետությունները պայքարում էին գերակայության համար և սկսեցին ցույց տալ կայսերական հավակնություններ[62]։

Վեդայական դարաշրջանի վերջը բնորոշվեց լեզվաբանական, մշակութային և քաղաքական փոփոխություններով։ Պանինիի քերականությամբ Սուտրայի տեքստերը վերջնականապես կանոնակարգվեցին և միևնույն ժամանակ դասական սանսկրիտի հիմքը դրվեց[63]։ Դարեհ I-ի ներխուժմամբ Ինդոսի հովիտ վաղ Ք.ա. 6-րդ դարում սկսվեց արտաքին ազդեցությունը[64]։ Մինչ այդ Կոսալա-Մագադհա շրջանում շրամանա շարժումները (ներառյալ ջաինիզմը և բուդդիզմը) ընդդիմանում էին ներխուժող բրահմինների հարկադրված իշխանությանը և հավատին և նրանց վեդայական գրերին և ծիսակարգին[65][5]։ Ըստ Բրոնկհորսթի սրամանա մշակույթը ի հայտ է եկել «ավելի մեծ Մագադհայում», որը հնդեվրոպական էր բայց ոչ վեդայական։ Այս մշակույթում կշատրիաները ավելի բարձր էին դասվում քան բրահմինները և այն մերժում էր վեդայական իշխանությունը և ծիսակարգերը[66][67]։

Հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ վեդայական հասարակությունը հարաբերականորեն հավասարազոր էր այն իմաստով, որ սոցիալ-տնտեսական դասակարգերի հստակ ստորակարգություն չկար, այնուամենայնիվ վեդայական դարաշրջանում ի հայտ եկավ ստորակարգությունը[3][4]։ Քաղաքական հիերարխիան որոշվում էր կարգով, որտեղ ռաջան կանգնած էր վերևում իսկ դասին ներքևում[68]։ Բրահմանա և Կշատրիա բառերը կան Ռիգվեդայի տարբեր գրքերում, բայց դրանք կապ չունեն վարնա տերմինի հետ։ Վայշա և Շուդրա բառերը չկան։ Ռիգվեդայի բանաստեղծությունները, օրինակ 3.44-45 ցույց են տալիս խիստ սոցիալական հիերարխիայի բացակայությունը և հասարակության շարժունությունը[33]։

Վեդայական ընտանիքը հայրիշխանական էր։ Ամուսնությունը կարևոր էր և տարբեր տեսակի ամուսնություններ են նշվում Ռիգվեդայում՝ մոնոգամի, փոլիջինի, փոլիանդրի։ Եվ կին իմաստունները, եվ կին աստվածները հայտնի էին որպես վեդայական արիներ։ Սակայն հիմները, որոնք վերագրվում էին կին իմաստուններին քիչ են և կին աստվածները այնքան էլ կարևոր չէին։ Կանայք կարող էին ընտրել իրենց ամուսիններին և կարող էին կրկին ամուսնանալ, եթե իրենց ամուսինը մահանար կամ անհետանար[69]։ Մարդիկ սպառում էին կաթնամթերք, հացահատիկեղեն, մրգեր և բանջարեղեն։ Մսակերությունը նշվում է, սակայն կովերը պիտակավորվում են որպես ագնյա (չի կարելի մորթել)։ Կրում էին բամբակյա, բրդյա, կաշվե հագուստ[68]։ Սոմա և սուրա տարածված խմիչքեղեն էր վեդայական հասարակության մեջ, որից սոման սրբացվում էր։ Նվագում էին շվի (վանա), վին (վինա), տավիղ, ծնծղա և թմբուկ [69]։ Այլ տարածված ժամանցի ձևեր էր պարը, թատրոնը, մարտակառքերի մրցավազքը, մոլախաղերը[68]։

Ավելի ուշ վեդայական դարաշրջանում միապետական պետությունների ի հայտ գալը հանգեցրեց ռաջանի հեռացմանը ժողովրդից և վարնա հիերարխիայի ստեղծմանը։ Հասարակությունը կազմված էր չորս խմբերից բրահմանաներից, կշատրաներից, վայշաներից և շուդրաներից տեքստերը կենտրոնանում էին ամեն մի խմբի սոցիալական սահմանաբաժանման, դերերի, կարգավիճակի և ծիսական մաքրության վրա։ Շատապաթհա Բրահմանան կապում էր բրահմանան ազգակցության, լավ վարքի, փառքի, մարդկանց ուսուցման, պաշտպանության հետ, Կշատրիան՝ ուժի, փառքի, իշխանության, պատերազմի հետ, Վայշան՝ նյութական բարգավաճման, արտադրության հետ, օրինակ խոշոր եղջերավոր անասունների բուծումը և գյուղատնտեսությունը, Շուդրան՝ ավելի բարձր վարնաներին ծառայության հետ։ Ռաջասույա զոհաբերման ազդեցությունը կախված էր զոհաբերողի վարնայից։ Ռաջասույան օժտում էր բրահմանային շուքով, կշատրիային արիությամբ, վայշային վերարտադրման ուժով իսկ շուդրային՝ կայունությամբ։ Ամենաբարձր երեք վարնաների հիերարխիան անկայուն է հետագա վեդայական տեքստերում։ Պանչավաշմա Բրահմանան և Շատապաթհա Բրահմանայի 13.8.3.11 բանաստեղծությունը ավելի բարձր տեղ են տալիս կշատրիային քան Բրահմանային և Վայշային, մինչդեռ 1.1.4.12 բանաստեղծությունը Բրահմանային և Վայշային վեր են դասում Կշատրիայից և Շուդրայից։ Պուրուշա սուկտան պատկերում է չորս վարնաները ստորակարգությամբ բայց որպես ամբողջի փոխկապակցված մասեր[70]։ Չնայած ավելի ուշ վեդայական ժամանակներում հասարակական շերտավորմանը՝ այնպիսի հիմներգեր, ինչպիսիք են Ռիգվեդան IX.112 ենթադրում են որոշ չափով սոցիալական շարժունություն. «Ես օրհներգեր երգող եմ, իմ հայրը՝ բժիշկ, իսկ իմ մայրը աղում է եգիպտացորեն քարերով։ Մենք ցանկանում ենք ձեռք բերել հարստություն մեր տարբեր գործունեությամբ»"[71][72]

Տունը դարձավ կարևոր միավոր ավելի ուշ վեդայական շրջանում։ Տների բազմազանությունը վեդայական դարաշրջանում իր տեղը զիջեց իդեալակացված տան, որը ղեկավարվում էր գրիհապատի կողմից։ Ամուսնու և կնոջ, հոր և որդու հարաբերությունները ստորակարգված էին. կանայք ստորադաս էին։ Պոլիջինին ավելի տարածված էր քան պոլիանդրին և այնպիսի տեքստեր ինչպիսիք են Տատիրիա Սամհիթան ցույց էին տալիս տաբուներ կանանց կարգավիճակի հետ կապված։ Տարբեր մասնագիտություններ, որ կանայք զբաղեցրել են նշված են հետագա վեդայական տեքստերում։ Կանայք հակված էին զբաղվել խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, կթում էին կովեր, մանում էին բուրդ, հյուսում էին, զբաղվում էին ներկագործությամբ, աղում էին եգիպտացորեն։ Կին ռազմիկներից Վիշպալայի մասին է նշվում, ով կորցրել էր ոտքը ճակատամարտի ժամանակ։ Ուպանիշադում նշվում է երկու կին փիլիսոփաների մասին[73]։ Պատրիկ Օլիվելեն Ուպանիշադի իր թարգմանության մեջ գրում է, որ «այն փաստը, որ այս կանայք ներկայացվում են առանց մեկնաբանման փորձի կամ բացատրության՝ ինչպես կանանց կարելի է ներգրավել գիտական տեսական գործերում, ենթադրում է առնվազն որոշ կանանց հարաբերականորեն բարձր հասարակական և կրոնական դիրք»[74]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեդայական զենքեր
Հինավուրց հնդկական թուր; մետաղյա աշխատանք, Ք. ա. 1500–500 թիվ
Հինավուրց հնդկական ծագման կացնի սայր Ք. ա. 1500–1000

Վաղ վեդայական արիները ապրում էին ցեղերով, ոչ թե թագավորությամբ։ Ցեղի առաջնորդը կոչվում էր ռաջան: Ռաջանի ինքնավարությունը սահմանափակվում է ցեղի ավագների կողմից՝ սաբհա և սամիթի։ Այս երկու մարմինները մասամբ պատասխանատու էին ցեղի ղեկավարման համար։ Ռաջանը չէր կարող հասնել գահին առանց նրանց համաձայնության։ Այս երկու մարմինների տարանջատումը հստակ չէր։ Ըստ Արթուր Լեվելին Բաշամի՝ նշանավոր պատմաբան և հնդկագետ, սաբհան ցեղի մեծերի ժողովն էր, մինչդեռ սամիթին ցեղի ազատների ժողովն էր։ Որոշ ցեղեր չունեին ժառանգական առաջնորդներ և անմիջապես ղեկավարվում էին ցեղի ավագների կողմից։ Ռաջանը ուներ չզարգացած դատարան, որտեղ հաճախում էին պալատականներ (սաբհասադ) և սեկտաների առաջնորդներ (գրամանի)։ Ռաջանի գլխավոր պարտականությունը ցեղը պաշտպանելն էր։ Նա ուներ օգնականներ փուրոհիտա (քուրմ), սենանի (զորքի առաջնորդ), դուտա (պատվիրակ) և սպաշ (լրտեսներ)[75]։ Պուրոհիտան կատարում էր արարողություններ և պատերազմի մեջ հաջողության իսկ խաղաղության մեջ բարգավաճման համար հմայություններ անում[76]։

Ավելի ուշ վեդայական ժամանակաշրջանում ցեղերը միավորվեցին փոքր թագավորությունների մեջ, որը ուներ մայրաքաղաք և պարզունակ վարչական համակարգ[77]։ Օգնելու համար կառավարելու այս նոր պետությունները թագավորները և իրենց բրահմին քրմերը ստեղծեցին վեդայական հիմների ժողովածուներ և մշակեցին ծիսակարգերի մի նոր շարք (Սրաուտայի ծիսակարգեր) ամրացնելու համար նոր ի հայտ եկող հասարակական հիերարխիան[46]։ Ռաջանը համարվում էր հասարակական ստորակարգման պահապանը և ռաշտրայի պաշտպանը (պետական կառուցվածք)։ Ժառանգական գահակալումը սկեց ի հայտ գալ, և այպիսի մրցախաղեր, ինչպիսիք են մարտակառքերը, խոշոր եղջերավոր անասունների արշավները, զառախաղը որոնք նախկինում որոշում էին, թե ով է արժանի դառնալու թագավոր, դարձավ պայմանական։ Այս դարաշրջանի ծիսակարգերը բարձրացրին թագավորի կարգավիճակը սովորական ժողովրդի կարգավիճակից։ Նրան վկայակոչում էին սամրաթ (գերագույն իշխող)։ Ռաջանի մեծացող քաղաքական իշխանությունը թույլ տվեց նրան հասնել արտադրողական ռեուրսների ավելի մեծ վերահսկման։ Կամավոր նվիրաբերումը (բալի) դարձավ պարտադիր տուրք, սակայն չկար հարկահավաքման կազմակերկված համակարգ։ Սաբհան և սամիթին դեռևս նշվում են հետագա վեդայական տեքստերում, չնայած թագավորի մեծացող իշխանության հետ մեկտեղ նրանց ազդեցությունը նվազեց[78]։ Մինչև վեդայական դարաշրջանի ավարտը տարբեր քաղաքական համակարգեր, ինչպես օրինակ միապետական պետություններ (ռաջյա), խմբիշխանական պետություններ (գանա կամ սանգհա), և ցեղական իշխանությունները ի հայտ էին եկել Հնդկաստանում[78]։

Ըստ Մայքլ Ուիթզելի՝ Կուրու թագավորության վերլուծության, այն կարող է վերագրվել որպես ամենավաղ շրջանի վեդայական «պետություն» վեդայական միջին դարաշրջանում[46][79]։ Սակայն ըստ Ռորբերտ Բելլահի հետազոտության դժվար է եզրակացնել, արդյոք Կուրուն իսկական պետություն էր, թե բարդ խմբիշխանություն, քանի որ Կուրու թագավորները երբեք չէին ընդունում ռաջանից բարձր թագավորական տիտղոսներ, որը նշանակում է առաջնորդ ոչ թե թագավոր վեդայական համատեքստում[80]։ Վեդայական միջին դարաշրջանը նույնպես բնորոշվում է քիչ քաղաքներով, Բելլան համեմատում է սա վաղ պետական ձևավորման հետ հինավորւց Հավայիում և վաղ դարաշրջանի Եգիպտոսում, որոնք տարածքային երկրներ էին, ոչ թե քաղաք-պետություններ։ Այսպիսով «պալատն էր, ոչ թե քաղաքը, որը ապահովում էր կենտրոնին, և պալատը հաճախ պերիպաթետիկ էր»։ Ռոմիլա Թեփերը բնութագրում է վեդայական դարաշրջանի պետական միավորը, որը կարծես «սահմանափակ զարգացման» կարգավիճակում էր, որովհետև տեղի առաջնորդները հարաբերականորեն ինքնիշխան էին և որովհետև հավելյալ հարստությունը, որը կարելի էր ուղղել պետականաշինմանը փոխարենը օգտագործվում էր ծիսակարգերի համար, որոնք նույպես ծառայեցին սոցիալ հարաբերությունների կազմավորմանը[81]։ Ուպանիշադների ժամանակաշրջանը՝ վեդայական դարաշրջանի վերջին փուլը, մոտավորապես համընթաց էր նոր պետական միավորումների հետ, որոնք կապված էի Գանգեսի հովտի քաղաքաշինման հետ՝ բնակչության և առևտրային ցանցերի հետ մեկտեղ այս սոցիալ տնտեսական փոփոխությունները ճնշեցին կյանքի հին ձևերը՝ իրենց տեղը զիջելով Ուպանիշադներին և հետագա սրամանա շարժումների համար[82] և վեդայական դարաշրջանի ավարտը, որին հաջորդեց Մահաջանապադայի ժամանակաաշրջանը։

Ք.ա. 1000-600 թվականների հնագիտական տվյալները ցուց են տալիս երկկողմանի բնակավայրեր Գանգեսի հովտում, որոնք ենթադրում են պարզունակ խմբիշխանությունների գոյությունը իսկ Կուրուկշետրա շրջանը ինքնին ուներ ավելի բարդ (դեռևս չքաղաքանացված) եռակաողմանի հիերարխա[83]։ Հետևագայում՝ Ք. ա. 600 թվականին, կային մեծ քաղաքներ և ամրոց-քաղաքներ, որոնք համատեղելի էին քաղաքային հասարակության հետ[84]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերամիկական գավաթ Նավդատոլիից, Մալվա Ք.ա. 1300

Վեդայական շրջանի տնտեսությունը հենվում էր անասնապահության և գյուղատնտեսության վրա։ Ռիգվեդայում կան վկայակոչումներ դաշտերի հարթեցման, սերմերի մշակման, տարաների մեջ հացահատիկեղենի պաշարման մասին։ Ռազմական պարգևատրումը նույնպես հարստության կարևոր աղբյուր էր[68]։ Ապրանքափոխանակությունը արվում էր նվիրատվությամբ՝ մասնավորապես թագավորներին (բալի), քրմերին (դանա). խոշոր եղջերավոր անասունները օգտագործվում էին որպես արժույթի միավոր։ Մինչդեռ ոսկին նշվում է որոշ օրհներգերում, չկա վկայակոչում մետաղադրամների կիրառման հետ կապված։ Մետաղագործությունը նշված չէ ռիգվեդայում, բայց այաս բառը և դրանից պատրաստված գործիքները՝ ածելի, կացին նշվում են։ Մի բանաստեղծություն նշում է այասի մաքրագործումը։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այասը վերաբերում է երկաթին և դհամ և կարմարա բառերը վերաբերում են երկաթագործներին[85]։ Սակայն լեզվաբանական փաստերը ցույց են տալիս, որ Ռիգվեդայում այասը վերաբերում է միայն պղնձին և բրոնզին, մինչդեռ երկաթը կամ սիամա այասը «սև մետաղ» առաջին անգամ նշվում է հետ ռիգվեդական Աթարվավեդայում[7][46] և հետևաբար վաղ վեդայական դարաշրջանը ներկայացնում էր բրոնզե դարաշրջանի մշակույթ, մինչդեռ ուշ վեդայական դարաշրջանը ներկայացնում էր երկաթի դարաշրջանի մշակույթ[փա՞ստ]: Վեդայական հասարակության՝ կիսաքոչվոր կյանքից անցումը նստակյաց կյանքի ավելի ուշ վեդայական շրջանում հանգեցրեց առևտրի ընդլայնման[86]։ Այս ժամանակաշրջանում գյուղատնտեսությունը գերիշխող էր Գանգեսի հովտում[87]։ Գյուղատնտեսական գործընթացները ավելի բարդացան, երբ երկաթի կիրառումը մեծացավ (կրիշնա այաս կամ շիամա այաս նշանակում է սև մետաղ կամ մուգ մետաղ)։ Հավելյալ ապրանքարտադրումը օգնեց աջակցելու կենտրոնացված թագավորություններին, որոնք ի հայտ էին գալիս այս դարաշրջանում[46]։ Նոր արհեստներ և զբաղմունքներ, օրինակ ատաղձագործություն, կաշեգործություն, խեցեգործություն, աստղագիտություն, ոսկերչություն, ներկագործություն, գինեգործություն ի հայտ եկան[88]։ Բացի պղնձից, բրոնզից, ոսկուց ուշ շրջանի վեդայական տեքստերը նաև նշում են արճիճ, կապար և արծաթ[89]։

Պանիսը որոշ հիմներգերում վերաբերում է առևտրականներին, այլ երգերում գծուծ մարդկանց, ովքեր պահում էին իրենց ունեցվածքը և չէին կատարում զոհաբերություններ։ Որոշ գիտանականներ ենթադրում են, որ պանիսները սեմիթական առևտրականներ են, բայց փաստերը սրա վերաբերյալ շատ չեն[38]։ Ռիգվեդայի հիմներգերում նշվում են ռազմիկների, քրմերի, անասնաբույծերի, ֆերմերների, որսորդների, վարսավիրների մասնագիտացումներ, ինչպես նաև մարտակառքերի, սայլակառքերի պատրաստում, ատաղձագործություն, մետաղագործություն, աղեղների պատրաստում, կար, շյուղագործություն, եղեգի կամ խոտի գորգագործություն[85]։ Կան նավերի, օվկիանոսների մասին վկայակոչումներ։ Ռիգվեդայի 10-րդ գիրքը վերաբերում է արևելյան և արևմտյան օվկիանոսներին։ Մասնավոր սեփականություն չկար, և կլանները, որպես մի ամբողջություն, ունեին իրավունքներ հողերի և նախիրի նկատմամբ։ Պատերազմի ընթացքում կամ պարտքը չվճարելու արդյունքում ստրկացումը (դասա, դասի) նույնպես նշվում է։ Սակայն ստրուկները աշխատում էին տներում, ոչ թե արտադրման գործընթացներում[68]։

Պողպատե փորագրանկար 1850-ականներից, որը նկարագրում է Պրաջապատի ստեղծարար գործողությունները, մի վեդայական աստված, ով պաշտպանում է կյանքը:

Վեդայական կրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստերը, որոնք վերագրվել են վեդայական ժամանակաշրջանին գլխավորապես չորս Վեդաներն են, սակայն Բրահմանաները, Արանյակաները և ավելի հին Ուպանիշադները, ինչպես նաև ամենահին Սրաուտասուտրաները նույնպես համարվում են վեդայական։ Վեդաները արձանագրում են պատարագի մասին՝ կապված ծիսակարգերի և զոհաբերությունների հետ, որոնք արվում էին 16 կամ 17 տարեկան Սրաուտա քրմերի և պուրոհիտաների կողմից[փա՞ստ]:

Րիշիները՝ հիմներ հորինողները, համարվում էին ոգեշնչված բանաստեղծներ (հետվեդայական ժամանակներում ընկալված որպես հավիտենական Վեդայի ունկնդիրներ՝ Սրաուտա նշանակում է «այն, ինչ լսվում է»)։

Երկրպագության ձևը զոհաբերություններ կատարելն էր (Յաջնա), որը ներառում էր ռիգվեդական բանաստեղծություններ երգելը (Վեդայական երգ), սամաններ և զոհաբերման մանթրաներ երգելը (Յաջուս). Յաջնան ներառում էր հավանա սամագրիի (բուսական պատրաստուկների) նվիրաբերում և սուբլիմացում կրակի մեջ, որը ուղեկցվում է վեդայական մանթրաները երգելով։ Յաջնա բառի անվանումը ծագում է սանսկրիտի յաջ բայից, որը ունի երեք իմաստ՝ երկրպագություն աստվածության (դեվապուջանա), միասնության (սաօգատիկարանյա) և բարեգործության (դանա)[90]։ Կարևոր տարրը զոհաբերության կրակն էր՝ աստվածային ագնին, որի մեջ նետում էին զոհերին, քանի որ հավատում էին, որ այն ամենը ինչ նետվում էր կրակի մեջ հասնում էր Աստծուն։ Մարդիկ աղոթում էին անձրևի, խոշոր եղջերավոր անասունների, որդիների, երկար կյանքի, երկնքին հասնելու համար։

Վեդայական մարդիկ հավատում էին ոգու վերաբնակեցմանը։ Ըստ հավատալիքների սուրբ թզենին (փեփուլ) և կովը մաքրագործվում էին նախքան Աթարվավեդան[91]։ Հնդկական փիլիսոփայության շատ գաղափարներ՝ դարմա, կարմա, որոնք կիրառվեցին ավելի ուշ, սկիզբ են առնում Վեդաներից։

Վեդայական պանթեոնի գլխավոր աստվածություններն էին՝ Ինդրան և Ագնին (սրբազան կրակը), Սոման և այլ աստվածություններ, օրինակ Միթրա-Վարունան, Արիաման, Բհագան և Ամսան, նաև բնության աստվածները, օրինակ Սուրյան (Արև), Վայուն (քամի), Պրիթհիվի (հող)։ Աստվածուհիները ներառում էին Ուշասին (արևածագ), Պրիթվիին և Ադիթիին (Ադիթյա աստվածների մայրը, երբեմն նաև կովի տեսքով)։ Գետերից հատկապես Սարասվաթին նույնպես համարվում էր աստվածուհի։ Աստվածները ամենազոր չէին։ Մարդկանց և աստվածների փոխհարաբերության ստեղծման մեջ Ագնին (սրբազան կրակը) կատարում էր միջնորդի դեր։ Ընդհանուր հնդիրանական կրոնի հետքերը տեսանելի են հատկապես Սոմայի և կրակի պաշտամունքի մեջ, որոնցից երկուսն էլ պահպանված են Զորոասթրիանզիմի մեջ։

Վեդաների էթիկան հենվում էր Սաթյայի և Րթայի գաղափարների վրա։ Սաթյան ամբողջության սկզբունքն է, որը սկիզբ է առել աբսոլյուտիզմից[92]։ Մինչդեռ Րթան Սաթյայի արտահայտումն է, որը կանոնակարգում և համակարգում է տիեզերքի գործունեությունը և այն ամենի ինչ կա դրա մեջ[93]։ Համաձայնության գալը Րթայի հետ ապահովում էր առաջընթաց մինչդեռ դրա խախտումը կհանգեցներ պատժի։

Ազդեցությունը հինդուիզմի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկության սկզբում վեդայական ավանդույթը այսպես կոչված հինդու սինթեզի բաղկացուցիչ տարրերից մեկն էր կազմում[6][94]։ Վեդայական կրոնը գոյատևել է սրատյա ծիսակարգով, մինչդեռ ասկետական ավանդույթները, ինչպիսիք են յոգա և վեդանտան ընդունում են Վեդասին, բայց մեկնաբանում են վեդայական պանթեոնը որպես միատարր տիեզերք, որտեղ Աստված (Բրահման) դիտվում է ներակա և մշտագո։ Հետագա տեքստերը, ինպիսիք են ուպանիշադները և դյուցազներգությունը, որոնք կոչվում են Գիտա և Մահաբհարաթ հետագա մշակումների կարևոր մասն են կազմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ 19-րդ դարի ձեռագիր ռիգվեդայով Դեվանագարիում: Վեդայական առոգանությունը նշվում է ընդգծումներով և կարմիր ուղղահայաց գծերով:

Վեդայական Հնդկաստանի պատմության վերապատումը հիմնված է տեքստային մանրամասների վրա, բայց պայմանավորված է համապատասխան հնէաբանական մանրասներով։ Լեզվաբանորեն վեդայական տեքստերը կարելի է դասակարգել հինգ ժամանակագրական շերտերի[7]։

  1. Ռիգվեդա տեքստ։ Ռիգվեդան ամենահին վեդայական տեքստերից է, որ պահպանվել է, և այն պարունակում է շատ համընդհանուր հնդիրանական տարրեր և՛ լեզվով, և՛ բովանդակությամբ, որոնք առկա չեն այլ վեդայական տեքստերում։ Այս ժամանակահատվածը ամենայն հավանակությամբ համապատասխանում է ուշ հարապպյան, գանդհարայի և գունավոր խեցեղենի մշակության հետ։
  2. Մանթրա տեքստեր։ Այս ժամանակաշրջանը ներառում է և՛ մանթրայի և՛ աթարվավեդայի արձակ լեզու (Պաիպալադա և Շաունմկիյա), ինչպես նաև Ռիգվեդա Խիլանի, Սամավեդա Սամհիթա (պարունակում է 75 մանթրաներ, բայց ոչ ռիգվեդայով), և Յաջուրվեդայի մանթրաներ։ Այս տեքստերց շատերը ծագում են ռիգվեդայից բայց ենթարկվել են որոշ փոփոխությունների՝ և՛ լեզվաբանական և՛ վերաիմաստավորման հետ կապված։ Նկատելի փոփոխություններ ներառում են վիշվայի «բոլոր» փոփոխումը արվայով, և կուրու բայարմատի տարածումը (ռիգվեդայի կրնոյի համար)։ Սա վաղ երկաթի ժամանակաշրջանն է հյուսիսարևմտյան Հնդկաստանում, որը համապատասխանում է սև և կարմիր խեցեղենի և մոխրագույն խեցեղենի մշակության և վաղ Կուրու թագավորության ժամանակաշրջանի հետ, որը վերագրվում է Ք.ա. 12-11-րդ դարերին։
  3. Սամհիթա արձակ տեքստեր։ Այս ժամանակաշրջանում սկսվում են վեդայական կանոնակարգերի հավաքման և համակարգման գործընթացը։ Սև Յաջուրվեդայի բրահմանա մասը (մանթրաների և ծիսակարգի թեմայով) պատկանում է այս ժամանակաշրջանին։ Հնագիտորեն մոխրագույն խեցեղենի մշակությունը (Ք.ա. 1000-900) համապատասխանում է Կուրու թագավորությանը և հետագայում քաղաքական կենտրոնի տեղափոխմանը դեպի արևելք՝ Կուրուից դեպի Պանչալաս, որը գտնվում է Գանգեսի ափին։
  4. Բրահմանա արձակ տեքստեր։ Չորս վեդաների բրահմանաները պատկանում են այս ժամանակաշրջանին, ինչպես նաև արանյակաները, ամենահին ուպանիշադները, ամենահին սրաուտասուտրաները։ Արևելքում Վիդեհան (Բիհար և Նեպալ) հիմնադրվեց որպես երրորդ գլխավոր քաղաքական կենտրոն վեդայական դարաշրջանում։
  5. Սուտրա լեզվեվ տեքստեր։ Սա վեդայերեն սանսկրիտի վերջին շերտն է, որը թվագրվում է Ք․ ա․ 500 թիվ։ Այն ընդգրկում է սրաուտայի և գրյա սուտրայի մեծ մասը և որոշ ուպանիշադներ:

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինավուրց մշակույթները, որոնք նույնացվում են վեդայական նյութական մշակության փուլերի հետ, հետևյալներն են՝ օխրայի գունավոր խեցեղենի մշակությունն է, գանդարայի մշակույթը, սև և սպիտակ խեցեղենի մշակությունը և մոխրագույն խեցեղենի մշակությունը[7]։

  1. The roots of this culture seem to go further back to the Sintashta culture, with funeral sacrifices which show close parallels to the sacrificial funeral rites of the Rigveda.[14] Around 1800–1600 BCE, the Indo-Aryans are believed to have split off from the Iranians[15] whereupon they were defeated and split into two groups by the Iranians,[16] who dominated the Central Eurasian steppe zone[16] and "chased them to the extremities of Central Eurasia."[16] One of these Indo-Aryan groups would found the Mitanni kingdom in northern Syria (c. 1500–1300 BCE).[13] The other group were the Vedic people, who were pursued by the Iranians "across Iran into India."[16]

    For an overview of the current relevant research, see:
  2. See:
    • Bryant: "This does not mean that the Indigenous Aryan position is historically probable. The available evidence by no means denies the normative view—that of external Aryan origins and, if anything, favors it."[20]
    • Michael Witzel: "The 'revisionist project' certainly is not guided by the principles of critical theory but takes, time and again, recourse to pre-enlightenment beliefs in the authority of traditional religious texts such as the Purånas. In the end, it belongs, as has been pointed out earlier, to a different 'discourse' than that of historical and critical scholarship. In other words, it continues the writing of religious literature, under a contemporary, outwardly 'scientific' guise. Though the ones pursuing this project use dialectic methods quite effectively, they frequently also turn traditional Indian discussion methods and scholastic tricks to their advantage [...] The revisionist and autochthonous project, then, should not be regarded as scholarly in the usual post-enlightenment sense of the word, but as an apologetic, ultimately religious undertaking aiming at proving the 'truth' of traditional texts and beliefs. Worse, it is, in many cases, not even scholastic scholarship at all but a political undertaking aiming at 'rewriting' history out of national pride or for the purpose of 'nation building'."[21]
    • In her review of Bryant's "The Indo-Aryan Controversy" Stephanie Jamison, Professor, Department of Asian Languages & Cultures, comments: "...the parallels between the Intelligent Design issue and the Indo-Aryan "controversy" are distressingly close. The Indo-Aryan controversy is a manufactured one with a non-scholarly agenda, and the tactics of its manufacturers are very close to those of the ID proponents mentioned above. However unwittingly and however high their aims, the two editors have sought to put a gloss of intellectual legitimacy, with a sense that real scientific questions are being debated, on what is essentially a religio-nationalistic attack on a scholarly consensus."[22]
  3. At least 383 non-Indo-European words were borrowed from this culture, including the god Indra and the ritual drink Soma, which according to Anthony was "probably borrowed from the BMAC religion."[32] "Many of the qualities of Indo-Iranian god of might/victory, Verethraghna, were transferred to the adopted god Indra, who became the central deity of the developing Old Indic culture. Indra was the subject of 250 hymns, a quarter of the Rigveda. He was associated more than any other deity with Soma, a stimulant drug (perhaps derived from Ephedra) probably borrowed from the BMAC religion. His rise to prominence was a peculiar trait of the Old Indic speakers."
  4. According to Erdosy, this battle provided a prototype for the epic Mahabharata,[35] Hiltebeitel calls this idea a "particularly baffling fancy."[36]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McClish, Mark; Olivelle, Patrick (2012), «Introduction», in M. McClish; P. Olivelle (eds.), The Arthasastra: Selections from the Classic Indian Work on Statecraft, Hackett Publishing, էջ xxiv, ISBN 1-60384-903-3: "Although the Vedas are essentially liturgical documents and increasingly mystical reflections on Vedic ritual, they are sufficiently rich and extensive to give us some understanding of what life was like at the time. The earliest of the Vedas, the Ṛgveda Saṃhitā, contains 1,028 hymns, some of which may be as old as 1500 BCE. Because the Vedic texts are the primary way in which we can understand the period between the fall of the IVC (ca 1700) and the second wave of urbanization (600 BCE), we call the intervening era of South Asian history the 'Vedic Period.'"
  2. 2,0 2,1 Stein, 2010, էջ 50
  3. 3,0 3,1 Witzel, 1995, էջ 3-5
  4. 4,0 4,1 Samuel, 2010, էջ 49-52
  5. 5,0 5,1 Flood, 1996, էջ 82
  6. 6,0 6,1 Hiltebeitel, 2002
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Witzel, 1989
  8. Pletcher, Kenneth (2010). The History of India. Britannica Educational Publishing. էջ 60.
  9. Witzel, 1995, էջ 3
  10. Samuel, 2010, էջ 41
  11. Floodl, 1995, էջ 30, 33-35
  12. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 410-411
  13. 13,0 13,1 13,2 Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 454
  14. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 375, 408–411
  15. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 408
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Beckwith, 2009
  17. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007
  18. Bryant, 2001
  19. Bryant, Patton, էջ 342
  20. Bryant, Edwin (2001), The Quest for the Origins of Vedic Culture: The Indo-Aryan Migration Debate, Oxford University Press, էջ 7, ISBN 0-19-513777-9
  21. Witzel, Michael (2001), «Autochthonous Aryans? The Evidence from Old Indian and Iranian Texts» (PDF), Electronic Journal of Vedic Studies 7-3 (EJVS) 2001(1-115)
  22. Jamison, Stephanie W. (2006). «The Indo-Aryan controversy: Evidence and inference in Indian history (Book review)» (PDF). Journal of Indo-European Studies. 34: 255–261.
  23. Mallory, Adams, էջ 460-461
  24. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 186
  25. Flood, 1996, էջ 31
  26. Flood, 1996, էջ 37
  27. Witzel, 1995, էջ 4
  28. Flood, 1996, էջ 30
  29. Woodard, Roger D. (2006 թ․ օգոստոսի 18). Indo-European Sacred Space: Vedic and Roman Cult. University of Illinois Press. էջեր 242–. ISBN 978-0-252-09295-4.
  30. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 462
  31. 31,0 31,1 Beckwith, 2009, էջ 32
  32. Anthony, The Horse, the Wheel and Language, 2007, էջ 454 f.
  33. 33,0 33,1 , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 192
  34. Kulke, Rothermund, էջ 38
  35. Erdosy, 1995, էջ 335
  36. Hiltebeitel, 2001, էջ 2, note 12
  37. Singh, Upinder (2008). A History of Ancient and Early Medieval India: From the Stone Age to the 12th Century. Pearson Education India. էջ 187.
  38. 38,0 38,1 Basham, The Wonder that was India, 2008, էջ 32
  39. Reddy, 2011, էջ 103
  40. 40,0 40,1 Kulke, Rothermund, էջեր 37–38
  41. 41,0 41,1 Samuel, 2010, էջ 49
  42. Tignor, Robert L. (2014). Worlds together, worlds apart: a history of the world from the beginnings of humankind to the present (fourth ed.). New York: W. W. Norton & Company. ISBN 9780393922073. OCLC 854609153.
  43. Kaushik, Roy (2013). Military manpower, armies and warfare in South Asia. London: Pickering & Chatto. ISBN 9781848932920. OCLC 827268432.
  44. Kulke, Rothermund, էջեր 37–39
  45. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 200
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 46,5 46,6 46,7 Witzel, 1995
  47. Samuel, 2010, էջ 48-51, 61-93
  48. Hiltebeitel, 2007, էջ 8-10
  49. Samuel, 2010, էջ 49-50
  50. Kulke, Rothermund, էջեր 39–40
  51. Avari, Burjor (2016). India: The Ancient Past: A History of the Indian Subcontinent from C. 7000 BCE to CE 1200. Routledge. էջ 89.
  52. Kulke, Rothermund, էջեր 39-41
  53. Sharma, Ram Sharan (1990), Śūdras in Ancient India: A Social History of the Lower Order Down to Circa A.D. 600, Motilal Banarsidass, էջ 33, ISBN 978-81-208-0706-8
  54. Witzel, 1995, էջ 2-8
  55. 55,0 55,1 Samuel, 2010, էջ 48-56
  56. 56,0 56,1 Basham, The Wonder that was India, 2008, էջ 42
  57. H. C. Raychaudhuri (1972), Political History of Ancient India, Calcutta: University of Calcutta, p.67–68.
  58. Olivelle, 1998, էջեր xxviii–xxix
  59. Basham, 208, էջ 40
  60. Basham, 208, էջ 41
  61. Majumdar, 1998, էջ 65
  62. Majumdar, 1998, էջ 66
  63. Fortson, 2011, էջ 208
  64. Sen, 1999, էջեր 117–120
  65. Samuel, 2010, էջ 48-51; ch. 3
  66. Bronkhorst, 2007
  67. Long, 2013, էջ chapter II
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 191
  69. 69,0 69,1 Basham, The Wonder that was India, 2008, էջ 35
  70. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջեր 201–203
  71. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 204
  72. Olivelle, 1998, էջ xxvi
  73. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջեր 204–206
  74. Olivelle, 1998, էջ xxxvi
  75. Majumdar, 1977, էջ 45
  76. Basham, The Wonder that was India, 2008, էջեր 33–34
  77. Basham, The Wonder that was India, 2008, էջ 41
  78. 78,0 78,1 , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջեր 200–201
  79. Witzel's study is furthermore cited by Alf Hiltebeitel, Dharma: Its Early History in Law, Religion, and Narrative, Oxford University Press, 2011, p. 57 (online); Proferes, Theodore (2003), "Kuru kings, Tura Kavaseya and the -tvaya Gerund", in Bulletin of the School of Oriental and African Studies, vol. 66 (2), pp. 210–219 (online).
  80. Bellah, Robert N. Religion in Human Evolution (Harvard University Press, 2011), p. 491 f. (online).
  81. Cited by Bellah 2011, p. 698 f. (online).
  82. Bellah 2011, p. 509, citing Patrick Olivelle's introductory remarks to his translation of the Upanishads (online).
  83. Erdosy, George. "The prelude to urbanization: ethnicity and the rise of Late Vedic chiefdoms," in The Archaeology of Early Historic South Asia: The Emergence of Cities and States, ed. F. R. Allchin (Cambridge University Press, 1995), pp. 75–98 (online).
  84. Erdosy, George. "City states of North India and Pakistan at the time of the Buddha," in The Archaeology of Early Historic South Asia: The Emergence of Cities and States, ed. F. R. Allchin (Cambridge University Press, 1995), p. 99–122 (online).
  85. 85,0 85,1 , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջ 190
  86. Kulke, Rothermund, էջ 40
  87. Olivelle, 1998
  88. , Upinder Singh, A History of Ancient and Early Mediaeval India, էջեր 198–199
  89. Basham, The Wonder that was India, 2008, էջեր 42–43
  90. Nigal, S.G. Axiological Approach to the Vedas. Northern Book Centre, 1986. P. 81. 81-85119-18-X.
  91. Singhal, K. C; Gupta, Roshan. The Ancient History of India, Vedic Period: A New Interpretation. Atlantic Publishers and Distributors. 8126902868. P. 150-151.
  92. Krishnananda. Swami. A Short History of Religious and Philosophic Thought in India, Divine Life Society. p. 21
  93. Holdrege (2004:215). Panikkar (2001:350-351) remarks: "Ṛta is the ultimate foundation of everything; it is "the supreme", although this is not to be understood in a static sense. [...] It is the expression of the primordial dynamism that is inherent in everything...."
  94. Stephanie W. Jamison and Michael Witzel in Arvind Sharma, editor, The Study of Hinduism. University of South Carolina Press, 2003, page 65: "... to call this period Vedic Hinduism is a contradiction in terms since Vedic religion is very different from what we generally call Hindu religion - at least as much as Old Hebrew religion is from mediaeval and modern Christian religion. However, Vedic religion is treatable as a predecessor of Hinduism."

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդայական դարաշրջան» հոդվածին։