Jump to content

Գենդերային անհավասարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենդերային անհավասարության ինդեքսը ըստ երկրների (կանաչ - ցածր, կարմիր - բարձր)

Գենդերային անհավասարություն - սոցիալական կառուցվածքի բնութագիր, համաձայն որի տարբերակված սոցիալական խմբերը, այս դեպքում կանայք և տղամարդիկ, ունեն կայուն տարբերություններ և դրանցից բխող անհավասար հնարավորություններ հասարակության մեջ։

Գենդերի սոցիալային հոգեբանությունը հանդիսանում է անսահմանափակ տիրույթ դիրքորոշման, նախապաշարմունքի, խտրականության, սոցիալական դերերի ծագման և ընդհանուր կարգի հետազոտությունների համար[1] ։ Ռասայական նախապաշարմունքի պարագայում, գենդերային նախապաշարմունքները թուլանում և անցնում են անցյալ, բայց թաքնված նախապաշարմունքները մնում են։ Այնուամենայիվ, գենդերային խմբերի ներկայացուցիչների հոգեբանական պատկերի ձևավորման դեպքում գենդերային կարծրատիպերը չեն կարող զերծ մնալ հաշվից՝ նրանք հաճախ խոչընդոտ են հանդիսանում հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հասնելու համար[2]։

Գենդերային անհավասարությունը ժամանակակակից աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհավասարությունը կանանց շփումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց մեծ մասը տեղյակ է գենդերային նախապաշարմունքերից, կարծրատիպերից, նրանք վստահ են նրանում, որ այդ նախապաշարմունքները մեծ մասամբ վերաբերում են հենց աշխատող կանանց, որ այն դրսևորվում է ավելի ցածր աշխատավարձով համեմատած տղամարդկանց հետ։

Ուսումնասիրությունները և հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ զբաղեցնում են ոչ միայն բարձր քաղաքական դիրք, այլև ցանկացած այլ ոլորտում։ ԱՄՆ-ում կանանց միայն 20%-ն է զբաղեցնում առաջատար դիրք, Մեծ Բրիտանիայում՝ 21 %, Չինաստանում՝ 31%, Ռուսաստանում 42%։ Կանանցից միայն 25%-ն է զբաղեցնում տեղնիկական հաստիքային պաշտոն, 6%-ը սեփականատիրում է հեռուստաընկերություն, 5%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն ԶԼՄ-ներում։ Այդ ժամանակ, միջին կինը հասնում է 60 տարեկանի, նա աշխատաում է 450 հազար դոլար ավելի քիչ, քան տղամարդը, ով զբաղվում է նույն ոլորտով։ Բացի այդ, մի քանի քիչ որակավորված տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի շատ են ստանոյմ քան կանայք[3]։

Կանայք վարձատրվում են ավելի քիչ անգամ այն դեպքում, երբ նրանք կատարում են նույն աշխատանքը, ինչ տղամարդիկ։ ԱՄՆ֊ի աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները 1991 թվականի համար խոսում են իիրենք իրենց մասին՝ կին համակարգչային ծրագրավորողները ստանում են տղամարդ ծրագրավորողի աշխատավարձի 83 %֊ը, կին ֆինանսային կառավարողները ստանում են տղամարդ կառավարողի աշխատավարձի 63%֊ը, նախակրթական դպրոցում որպես ուսուցչուհի աշխտող կանանց աշխատավարձը կազմում է տղամարդ ուսուցչի աշխատավարձի 89 %֊ը, և այլն։ Կանանց սկզբնական աշխատավարձը սովորաբար լինում է ավելի քիչ, քան տղամարդկանցը, և դա հանգեցնում է երկարատև հետևանքների, որովհետև աշխատավարձի բարձրացումը, որպես կանոն, արտահայտվում է սկզբնական մակարդակից, տոկոսներով։
- Շոն Բերն «Գենդերային հոգեբանություն»

Անհավասարությունը տղամարդկանց շփումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ խտրականության են ենթարկվում, երբ փորձում են կատարել ավանդական կանանց դերը, ինչպիսիք են, օրինակ, երեխաների դաստիարակությունը։

Այսպիսով, Էլիզաբեթ Թրները և Անտոն Փրատկանիսը ուղարկել են կնոջ և տղամարդու անունից ամբողջովն նույն հարցումը 56 հաստատություններ, քոլեջի ուսանողների համար թափուր աշխատատեղեր նախադպրոցական դաստիարակություններում։ Կնոջ անունից ուղարկված նամակներում, կենտրոնների գրեթե կեսը պատրաստ էր շարունակել հեռակա բանակցությունները առաջարկի մաիսն, նույն ժամանակ տղմարադկանց նամակում, միայն տասից մեկի պատասխաններ անալոգային[4]։ Այսպիսով, պարզ է, որ նմանատիպ աշխատանքը, ինչպիսին երեխայի դաստիարակությունն է, մարդիկ ավանդական ձևով ավելի շատ են վստահում կնոջը, քան տղամարդուն, համարելով ավելի հոգատար, ուշադիր այլ մարդկանց զգացմունքերին և ավելի քիչ ագրեսիվ։

Գոյություն ունեն շատ կարծրատիպեր սոցիալական նորմերի մասին, որոնք պետք է հետևեն տղամարդուն։ Սա հաջողականության, կարգավիճակի նորման է, և ամրության նորման է (ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ) և նորման հակականացիության։ Տղամարդկաց մոտ երբեմն իրենց ստանդարտ դերի պահպանման բարդությունը կարող է հանգեցնել սթրեսի։ Այսլերը այդ սթրեսին անվանեց գենդերային֊դերային սթրես<ref>Воронцов Д. В. Гендерная психология общения. — Ростов н/Д: Изд-во ЮФУ, 2008.</r:

Արական գենդեր-դերային սթրես - սթրես, որը ծագում է, երբ տղամարդ դժվարությանմբ է պահպօանում իր ստանդարտ ավանդական տղամարդկային դերը կամ ստիպված է ցուցադրել այնպիսի վարք, որը բնորոշ է կնոջ դերին[2]։

Մշակութային նորմերի ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, բնատուր ֆիզիոլոգիական տարբերության կնոջ և տղամարդու միջև, ամեն դեպքում եմնք բազմաթիվ գենդերային տարբերություններովվ պարտականք ենք սոցիալիզացիային և մշակույթին

Մշակութային նորմերը զգալիորեն ազդում են մեր վարքի և կայացման վրա։ Սա կարելի է հեշտությամբ հետազոտել պատմության ընթացքում։ Վերջին հիթսուն տարում, գենդերային դերը և ներկայացումը աշխարհում կտրուկ փոխվեց։ 1960-ական թվականներին ԱՄՆ-ում, որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ ուսման չէին վերցնում կանանց, իսկ դարի վերջում իվաբանական որակավորում ստացած կանանց թիվ հասել է 40 %-ի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Андреева Г.М. Социальная психология.Учебник для высших учебных заведений.. — М.: Аспект пресс, 2000.
  2. 2,0 2,1 Бёрн Шон Гендерная психология = The Social Psychology of Gender. — СПб: Прайм-Еврознак, 2002. — ISBN 9785938780194
  3. Шевченко Л. А. Гендерная психология. Учебное пособие. — Харьков: ООО «МИТ», 2004
  4. Д.Майерс Социальная психология = Social Psychology. — СПб: Прайм-Еврознак, 2006.