Սոցիալական ստրատիֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական շարժունություն, անձնավորության կամ սոցիալական խմբի դիրքի փոփոխությունը հասարակության շերտակառուցվածքում։ Առանձնացվում են սոցիալական շարժունության հորիզոնական (տեղափոխություն մի քաղաքից մյուսը, աշխատանքի փոփոխություն, երբ անփոփոխ է մնում մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձը և այլն) և ուղղահայաց (տեղափոխություն գյուղից քաղաք, աշխատավարձի, պաշտոնի բարձրացում կամ իջեցում և այլն) ձևերը։ Երկու դեպքում էլ հասարակությունը կարգավորում է տեղաշարժման ուղիները։ Ստրկատիրության և ֆեոդալիզմի օրոք սոցիալական շարժունությունը բացառիկ երևույթ էր, իսկ բուրժուական հասարակարգում՝ օրինաչափ։ Օրինակ, ԱՄՆ-ում վերին խավերից ելածների երեք քառորդը կորցնում է իր դիրքերը և իջնում ստորին խավեր, իսկ ստորին խավերից ելածների մի մասը բարձրանում է վերին խավեր։ Այս փաստից ելնելով բուրժ․ սոցիոլոգիան փորձում է հերքել դասակարգերի մարքս-լենինյան ըմբռնումը, պնդելով, որ, իբր, կայուն դասակարգեր գոյություն չունեն, բանվորն ու կապիտալիստը ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց տեղերը։ Սոցիալիզմի օրոք Սոցիալական շարժունությունը վերահսկվող պրոցես է, այն նպաստում է դասակարգերի մերձեցմանը և սոցիալապես միատարր հասարակարգի ձևավորմանը (օրինակ, բանվորների և գյուղացիների երեխաները, ստանալով բարձրագույն կրթություն, համալրում են մտավորականության շարքերը, հասարակական-քաղաքականության ակտիվությունը թույլ է տալիս զբաղեցնել ղեկավար պաշտոններ և այլն), ինչպես նաև միգրացիոն և դեմոգրաֆիական պրոցեսների օպտիմալացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png