Հարստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկի

Հարստություն, մարդու կամ հասարակության ոչ նյութական և նյութական արժեքների առատությունը (ինչպիսիք են փողը, արտադրության միջոցները, անշարժ գույքը կամ անձնական գույքը), որը գերազանցում է մարդու կենսական պահանջմունքները (ունևորություն[1]):

Հարստությունը ներառում է նաև առողջապահության, կրթության և մշակույթի հասանելիություն։ Սոցիոլոգիայում մարդը համարվում է հարուստ, եթե նա էական արժեքների է տիրապետում հասարակության այլ անդամների նկատմամբ։ Տնտեսության մեջ հարստությունը սահմանվում է որպես ժամանակի ընթացքում ակտիվների և պասիվների միջև տարբերություն։ Կրոնական և փիլիսոփայական իմաստով նշանակում է ոգու և բարոյական հատկությունների հարստություն։ Հարստության հակառակն աղքատությունն է։ Անգլերենում հարստությունը, նյութական և ֆինանսական արժեքների տիրապետման իմաստով թարգմանվում է որպես բարեկեցություն (անգլ.` Wealth[2]), հարստությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ծայրահեղ գերազանցության իմաստով, որպես հենց հարստություն (անգլ.` Richness): Երկրները, որոնք հարստության մեջ զգալիորեն գերազանցում են այլ երկրներին, սովորաբար կոչվում են զարգացած։

Հարստության վերաբերյալ տնտեսական հայացքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարստության կուտակման օպտիմալ եղանակի հարցը սկսել են ուսումնասիրել դասական դպրոցի տնտեսագետները։ Ադամ Սմիթը տեսություն է ստեղծել կապիտալի բնույթի և այն ավելացնելու եղանակների մասին։ Դեյվիդ Ռիկարդոն մշակել է Սմիթի տեսակետները և դրանք լրացրել հողի վարձակալության և միջազգային առևտրի բնօրինակ տեսություններով։ Թոմաս Մալթուսն առաջին անգամ ցույց է տվել, որ բնակչության արագ աճը մեծ վտանգ է ներկայացնում երկրի հարստության համար։ Ջոն Սթյուարթ Միլը խորացրել է իր նախորդների տեսությունները և հիմնավորել ազատ շուկայի անհրաժեշտությունը ամենամեծ տնտեսական աճի և մարդկանց ու հասարակության հարստության ավելացման համար։ Կառլ Մարքսը «Կապիտալ» գրքում ցույց է տվել «կապիտալիստական կուտակման ընդհանուր օրենքը».

«Մի բևեռում հարստության կուտակումը միևնույն ժամանակ աղքատության, աշխատանքի, ստրկության, անտեղյակության, կոպտացման և բարոյական դեգրադացիայի կուտակում է հակառակ բևեռում»[3]:

Բոդո Շեֆերն ու Ռոբերտ Կիյոսակին զարգացնում են (առանձին) մարդու հոգեբանական կերպարը, որը ձեռք բերելով կարող ես հարստանալ։ Ռուսաստանում 17-րդ, 19-րդ դարերում սոցիալ-տնտեսական և եկեղեցական միտքը ցուցաբերե լ է մի փոքր այլ մոտեցում` հարստությունը հասկանալու համար։ Դոմոստրովը, ավելի ուշ նաև` Իվանա Պոսոշկովան հարստությունը ընդունում են ոչ միայն նյութական առումով, այլ նաև իր բարոյական բնույթի համար։

Դժվար է հարստությանը մտնել Աստծո արքայությունը։ Քանզի ավելի հարմար է, որ ուղտը անցնի ասեղի անցքերով, քան հարուստը մտնի Աստծո արքայությունը։

19-րդ դարի արդյունաբերող Տիմոֆեյ Վասիլևիչ Պրոխորովը գրել է «Հարստության մասին» աշխատանքը (աշխատանքը պահպանվել է միայն հատվածներով), որում հիմնավորել է, որ հարստությունը հասարակության, արդյունաբերության և գիտության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց դա նաև հատուկ առաքելություն է, որը Աստված դրել է մարդու վրա[4]։ Հարստություն կուտակելը, բազմապատկելը յուրաքանչյուր հաջորդ սերունդների համար բնական է, բայց այստեղ Տիմոֆեյ Պրոխոևրովը «բարոյական կյանքը» համարում է կուտակված կապիտալների հաջողության երաշխիք[5]։ Ներկայումս մոռացված ռուս տնտեսագետ Վասիլի Գավրիլովիչ Յարոցկին հարստության տակ հասկանում է «մարդու կենսական հետաքրքրությունների ողջ ամբողջությունը, այլ ոչ թե միայն փողի վերածվելիք առարկաներն ու հարաբերությունները»[6]։

Աշխարհի ընդհանուր հարստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսությունների ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 241 տրիլիոն դոլար (2013)։ Ընդ որում, 100 տրիլիոն պատկանում է ԱՄՆ-ի և Շվեյցարիայի 0,51 միլիոն քաղաքացիների[7]։

Credit Swiss բանկի պատրաստած «Global Wealth Report 2013» զեկույցը ենթադրում է, որ բավական է ունենալ 4000 ԱՄՆ դոլար` աշխարհի ավելի հարուստ բնակչության 50%-ի մեջ մտնելու համար (համաշխարհային բնակչության մնացած կեսը այդ գումարից քիչ ունի)։ Պետք է 75 000$` ամենահարուստ 10%-ի մեջ լինելու համար և առնվազն 753 000$ 1 %-ի մեջ լինելու համար[8][9]։ 2015 թվականի նույն հաշվետվության համաձայն` աշխարհում հաշվվում է մոտ 34 միլիոն դոլարային միլիոնատեր, նրանցից 45 հազարը վերահսկում են ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ միլիարդատերերն աշխարհում հաշվվում են 1722 մարդ[9]։

Թիմ Հարֆորդը եզրակացրել է, որ յուրաքանչյուր երեխա ավելի հարուստ է առնվազն երկու միլիարդ բնակչից, քանի որ ի տարբերություն նրանց, նա դեռ պարտքով ծանրաբեռնված չէ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Компаниец В. В., д. э. н., профессор О СУЩНОСТИ, МЕХАНИЗМЕ И ЦЕННОСТНЫХ ОСНОВАХ ВИРТУАЛЬНОЙ МИРОВОЙ ЭКОНОМИКИ.
  2. «Миллиардеры богатеют, Россия беднеет». Газета РБК. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. «Россия, равно как и большинство стран Восточной Европы, Китай, Бразилия, Мексика и Индонезия, вошла в группу государств со средним уровнем личного благосостояния в $5–25 тыс. на человека. Беднее — страны Центральной Африки и Средней Азии, Индия, Бангладеш, Камбоджа, а также Белоруссия, Молдавия и Украина. Здесь уровень личного благосостояния не превышает $5 тыс. на человека.»
  3. К. Маркс, Капитал, глава 23 «Всеобщий закон капиталистического накопления».
  4. См.: Терентьев П. Н. Материалы к истории Прохоровской Трехгорной мануфактуры. Годы 1799—1915. С. 108.
  5. Там же. С. 108
  6. Яроцкий В. Г. Экономическая ответственность предпринимателей. СПб., 1887. С. 43.
  7. «Credit Suisse: Global household wealth increases 4.9% to USD 241 trillion». Credit Suisse AG. 2013 թ․ հոկտեմբերի 9.
  8. «Global Wealth Reaches New All-Time High». Credit Suisse AG. 2013 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  9. 9,0 9,1 Беднеют все: Украина — лидер по падению благосостояния / Статьи / Finance.UA
  10. Harford (and Tabarrok) on Macroeconomics, economics professor Alex Tabarrok, January 25, 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարստություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարստություն» հոդվածին։