Նարմադա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարմադա
Տեսակգետ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքՄահարաշտրա, Մադհյա Պրադեշ և Գուջարաթ
Երկարություն1315 ± 1 կմ
ԳետաբերանԱրաբական ծով և Gulf of Khambhat?
ԱկունքAmarkantak?
Հոսող հոսքերTawa River?
Ավազանի տարածք100 000 կմ²
Ջրի ծախս1218 մ³/վ
Ջրի մարմիններBargi Dam Reservoir?
Քարտեզ
Քարտեզ

Նարմադա[1][2][3], Նարբադա[2] (հինդի՝ नर्मदा), Հնդկաստանի Հինդուստան թերակղզու գետ[4]։ Հոսում է Կենտրոնական Հնդկաստանով և, հասնելով Խամբատի ծոց, թափվում է Արաբական ծովի մեջ։ Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 1312 կմ, իսկ աազանը՝ 98 796 կմ2[5]։

Նարմադայի ակունքը գտնվում է Մադհյա Պրադեշ նահանգի հյոսիսում՝ Ամարկանտակ քաղաքում։ Ակունքի մոտ կառուցվել է Նարմադա Կունդ տաճարը։ Այն համարվում է Հնդկաստանի 5-րդ ամենաերկար գետը և ամենամեծը, որը հոսում է դեպի արևմուտք։ Գետը հուսում է Մադհյա Պրադեծ և Գուջարաթ նահանգներով։ Առաջին 320 կմ-ի ընթացքում այն ​​ոլորվում է Բաղելխանդ սարահարթի բլուրների միջև, որոնք կազմում են Սաթպուրա լեռների ստորոտները։ Ջաբալպուրայի մոտ այն հոսում է գեղեցիկ մարմարե ժայռերի միջով, հետո հարավ-արևմտյան հատվածում անցնում է Վինդհյա և Սատպուրա լեռների միջև իջվածքով։ Նարմադայի դելտան սկսվում է ափից 20 կմ խորության վրա և գտնվում է Խամբատի ծոցի Սուրատա քաղաքից հյուսիս (Գուջարաթ նահանգ)։

Նարմադա գետի ավազանը ընդգրկում է Սատպուրա լեռնային համակարգի հյուսիսային հատվածները, սակայն չի ներառում Վինդհյա սարահարթը, որի ջրերը հոսում են Գանգես և Ջամնա գետերի մեջ։ Վինդհյա սարահարթի հետ միասին Նարմադան յուրահատուկ սահման է ձևավորում հյուսիսային Հնդկաստանի, հատկապես Գանգեսի հովտի և հարավային Հնդկաստանի (Դեկան) միջև։ Գետն օգտագործվում է ոչ միայն հարակից տարածքների ոռոգման համար, այլ նաև նավագնացության համար։ Անձրևների սեզոնի ընթացքում գետի որոշակի հատվածներում կարող են նավարկել նույնիսկ մեծ նավեր։

Նարմադան համարվում է հինդուիզմի սուրբ գետերից մեկը։ Այդ պատճառով նրա ամբողջ երկայնքով տեղակայված են բազմաթիվ ուխտատեղեր, օրինակ՝ Մադհյա Պրադեշ նահանգի Մահեշվար քաղաքը։ Հատկապես պատվավոր ուխտագնացություն է համարվում գետի մի ափով ակունքից դեպի գետաբերանբերան, իսկ մյուս ափով՝ գետաբերանից դեպի ակունքճամփորդությունը։ Նման ուխտագնացությունը կարող է տևել մինչև 2 տարի։

Գետի ստորին հոսանքում 1961 թվականից կառուցվել է պատնեշ՝ 1450 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանով, որը պատկանում է Սարդար Սարովար ոռոգման ծրագրին, ինչը բազմաթիվ վեճերի տեղիք է տալիս։ Այս նախագծի հակառակորդները ձևավորոցին բնապահպանական շարժում Նարմադա-Բաչաո-Անդոլան («Փրկի՛ր Նարմադան»), որը գլխավորում էր Մեդհա Պատկարը։ Հնդիկ գրող Արունդատի Ռոյը նույնպես հանդես եկավ որպես այս նախագծի հակառակորդ։ 1999 թվականին շարժման պահանջները մերժվեցին Գերագույն դատարանի որոշմամբ։

Նարմադայի ավազանը

Գետի վրա են գտնվում նաև Վարանասի գհաթերից հետո ամենահայտնիները։

Նարմադայի հովտի կենտրոնում՝ Խոշանգաբադից 40 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նարմադա վայրը[6], որտեղ հայտնաբերվել է Homo erectus (Hathnora 1, Narmada Skull Cap) գանգը[7], որը նման է նաև Homo helmei-ին[8] և պիգմեոիդի անրակի ոսկորին, որն ապրել է 700-200 հազար տարի առաջ[9][10]։

Հնեաբան Քրիս Սթրինգերը ենթադրել է, որ Narmada Skull Cap-ի բրածոները պատկանոմ են դենիսովյան մարդուն[11]։

Լեմենտի ձևակերպման մեջ (Մաաստրիխյան փուլ) դինոզավրի ձվի 256 բրածո է հայտնաբերվել 92 ձվաադրումներում, այդ թվում՝ տիտանոզավրիդի ձու՝ ձվաբջջի մեջ ovum-in-ovo (ձու ձվի մեջ) պաթոլոգիայով, որը նախկինում հայտնի էր միայն թռչունների մոտ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Северная Индия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 160—161. — ISBN 5-85120-055-3.
  2. 2,0 2,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 248.
  3. Инструкция по передаче на картах географических названий с хинди. — М.: ЦНИИГАиК, 1959. — С. 23.
  4. Կաղապար:ССГН
  5. Sharad K. Jain, Pushpendra K. Agarwal, Vijay P. Singh River Basins of India // Hydrology and Water Resources of India. — Springer, 2007. — (Water Science and Technology Library book series (WSTL, volume 57)). — ISBN 978-1-4020-5179-1 — doi:10.1007/1-4020-5180-8_7
  6. «Нармада / Narmada; Hathnora / Хатнор». antropogenez.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Нармада череп — Narmada Skull Cap». antropogenez.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Homo helmei Dreyer, 1935 эволюционные и таксономические аспекты». antropogenez.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Нармада: ключица». antropogenez.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Об ископаемых пигмеях». antropogenez.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  11. Chris Stringer. The status of Homo heidelbergensis (Schoetensack 1908). In: Evolutionary Anthropology: Issues, News, and Reviews. Band 21, Nr. 3, 2012, S. 101–107, doi:10.1002/evan.21311
  12. First ovum-in-ovo pathological titanosaurid egg throws light on the reproductive biology of sauropod dinosaurs Արխիվացված 2023-01-20 Wayback Machine, 2022