Հնդկական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Հնդկական գրականությունը համարվում է հնագույններից մեկը։ Հնդկաստանում կան 22 պաշտոնական լեզուներ և այդ լեզուներով գրված մեծածավալ գրականություն[1]։ Ժողովրդական բանահյուսությունը լավ զարգացած է։ Հնդկական մշակույթի կարևոր մաս է կազմում հինդուիստական գրականությունը։

Գրականություն հին լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդայական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդաները և Ուպանիշադները սանսկրիտով[2] գրված վեդայական գրականության դասական օրինակներ են։

Էպիկական գրականություն սանսկրիտով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամայանա և Մահաբհարաթա էպոսները Հնդկաստանում հայտնի են որպես մեծագույն էպիկական ստեղծագործություններ։

Դասական գրականություն սանսկրիտով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի պոետ և դրամատուրգ Կալիդասան գրել է երկու էպոս Ռագվուխամշա և Կումարասամբխավա։ Արտհաշաստրան և Կամասուտրան նույնպես գրվել են դասական սանսկրիտով[3][4]։

Պրակրիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայնիզմի հետևորդները գրել են պրակրիտով։

Պալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալի լեզվով գրականությունը տարածված է Հնդկաստանի հարավում և Շրի Լանկայում։ Դրանք պարունակում են Բուդդայի ուսմունքը և նրա կյանքը։ Այն կոչվում է Պալի Կանոն։

Գրականություն ժամանակակից լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն կաննադա լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաննադական ինքնուրույն գրականության զարգացման ակունքներում կանգնած է իր հայրենիքում հռչակված բանաստեղծ Պամպան (X դար)։ Նրա գրչին է պատկանում «Ադիպուրանին», ջայնիզմի առաջնորդների մասին պատմող ստղծագործությունը և «Առնական Արջունայի հաղթանակը» պոեմը, որը «Մահաբհարաթայի» մի հատվածի փոխադրություն է։

Պամպան իր պոեմի սյուժեն վարպետորեն միահյուսել է իր ապրած ժամանակաշրջանի պատմության հետ, իսկ Արջունայի կերպարում անուղղակիորեն պատկերել է պատմական կերպար Արիկեսարի II-ին, որը Չալուկյա դինաստիայի առաջնորդներից էր։ X դարի հայտնի պոետներ Պոննան և Ռաննան ջայնիստներ էին և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են ջայնիստական սյուժեների։ Հատկապես նշանակալից հետք է թողել Ռաննան, որը հայտնի դարձել ոչ միայն որպես ջայնիստական պուրաների հեղինակ, այլև որպես կաննադա լեզվի առաջին բացատրական բառարանի հեղինակ։ Հեղինակ է «Մահաբհարաթայի» սյուժեով գրված երկու պոեմների, որոնցից մեկում Բխիմայի կերպարում ներկայացրել է իր խնամակալին՝ Սատյաշրայու արքային։

X-XII դարերի պոետների ստեղծագործությունների զգալի մասն ստեղծվել է ջայնիստական արտահայված շեշտադրությամբ, սակայն կաննադա լեզվով գրվել են նաև աշխարհիկ ոճի պատմողական ստեղծագործություններ, ինչպիսիք են Դուրգասիմխայի հեղինակած «Պանչատանտրան»՝ XII դարակես, Նեմիչանդրայի «Լիլավաթին»՝ XII դար, Սուբանդխուի «Վասավադաթեն»։ XII դարասկզբին գրվել է Նագաչանդրայի «Ռամաչանդրապուրանան», որը եղել է «Ռամայանայի» հաջողված ջայնիստական տարբերակը։

Ջայնիստ հեղինակաները, ովքեր ստեղծագործել են կաննադա լեզվով, հաճախ օգտվել են սանսկրիտով գրված գրական սյուժեներից և հարստացրել են իրենց գրականությունը, հիմք ընդունելով սանսկրիտի պոեզիան և քերականությունը՝ զարգացրել են կաննադայի պոեզիան և բառապաշարը։ Սակայն XII դարավերջին թուլացել է կապը կաննադական և սանսկրիտով ստեղծված գրականության միջև և փոխարենը՝ զարգացել է ավանդական ժողովրդական բանահյուսությունը։ Ի հայտ են եկել գրական նոր ժանրեր և բանաստեղծական կայուն ձևեր։ XII դարի հեղինակ Բասավան, ով շիվաիզմի երկրպագության հիմնադիրներից էր, շիվաիստական պաշտամունքը փառաբանելու համար գրել է մեծաթիվ վաչաններ՝ արձակ ռիթմիկ շարադրանքով աֆորիզմներ, և կաննադական գրականության մեջ սկզբնավորել է բանահյուսության հետ սերտ առնչություն ունեցող նոր ժանր։

Գրականություն մալայալամ լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալայալամ գրականության նախնական զարգացման մասին կարելի է պատկերացում կազմել միայն «Պաչչա մալայամ» բանահյուսական պոեզիայի նմուշով, որը ստեղծվել է VI-X դարերում և ներկայացնում է պաշտամունքային, ծիսական, ինչպես նաև աշխատանքային և ազգային տոներին վերաբերող երգեր։ Քանի որ մալայալամ լեզվի զարգացման օջախ Կերալան տևական ժամանակ գտնվել է թամիլական արքաների տիրապետության տակ, ուստի մալայալամ գրականությունն իր զարգացման նախնական փուլում կրել է թամիլերեն գրականության ազդեցությունը։

Այս ազդեցության արդյունքը եղել է պատտու գրական դպրոցի կազմավորումը, որը հիմնվել է թամիլական բանաստեղծական նմուշների վրա։ Մալայալամ գրականության պատմությունը սկսվել է պատտու գրական դպրոցի չափանիշներով գրված «Ռամաչարիտամ» («Ռամի կյանքը») պոեմով, որը գրվել է Վալմիկի «Ռամայաններ» պոեմի մոտիվներով։ «Ռամաչարիտամի» հեղինակ է համարվել բանաստեղծ Չիրամանան (մոտ. XII-XIII դարեր)։

Պատտուից ոչ պակաս կարևոր էր մեկ այլ՝ մանիպրավալամ գրական դպրոցը, որն ի տարբերություն պատտուի, հարել է սանսկրիտ ավանդույթներին։ Այս դպրոցի հետ է կապվել բանաստեղծ Տոլանի (հավանաբար X-XI դարեր) արվեստը։ Ինչպես II հազարյամյակի հնդկական մյուս գրականությունները, մալայալամը ևս հարել է չամպու գրական ժանրին։

Ժամանակակից մալայալամ գրականության ներկայացուցիչ է Տիրունալուր Կարունակարանը։ Հայտնի բանաստեղծներից է Վալլատխոլը։

Գրականություն տելուգու լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելուգու գրականությունը ծագել է շատ վաղ ժամանակներից[5]։ VI-VII դարերի սանսկրիտ ստեղծագործություններում, որոնք մեկնաբանել են տաղաչափության առանձնահատկությունը, հիշատակվել են սանսկրիտին անծանոթ, սակայն տելուգուի պոեզիային բնորոշ բանաստեղծական չափեր։ Տելուգու լեզվով գրականությունը սկիզբ է առել բանաստեղծ «Մահաբհարաթայի» երկու գրքերի թարգմանությամբ, որոնք թարգմանել է XI դարի բանաստեղծ Նաննաեն։ Ինչպես նոր հնդկական մյուս գրականություններում, այս պարագայում էլ սա ոչ այնքան թարգմանություն է, որքան փոխադրություն՝ հագեցած հեղինակի երևակայությամբ և տեղական կոլորիտի բոլոր գույներով։ Նաննայի թարգմանությունն ավարտին են հասցրել բանաստեղծներ Տիկկանան (XIII դար) և Էրրանան (XIV դարի սկիզբ)։ Ընդհանուր առմամբ, տելուգու գրականության «Մահաբհարաթան» համարվել է սանսկրիտ էպոսից հնդկական ազգային լեզուներով արված լավագույն գեղարվեստական թարգմանությունը։

Տելուգու գրականության համեմատաբար վաղ շրջանի գրավոր հուշարձաններից առանձնահատուկ են ինչպես կանոնիկ, այնպես էլ գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք կապված են շիվայական վիրաշայվա աղանդի հետ։

Տելուգու գրականության զարգացման առաջին փուլն ավարտվել է «Ռամայանայի» երկու թարգմանություններով։ Նրանցից մեկը բանահյուսական դվիպադա բանաստեղծական չափով XIII դարում թարգմանել է Բանաստեղծ Բուդխի Ռեդդին, որն ուղղված է հասարակ ժողովրդին։ Այն իր բովանդակությամբ և ոճով էապես տարբերվել է Վալմիկի էպոսից։ Երկրորդ տարբերակը, որը թարգմանել են մի խումբ բանաստեղծներ, տարբերվում է իր ոճական բազմազանությամբ և սանսկրիտ պոեզիայի նմանությամբ։

Գրականություն ուրդու լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրդուերեն գրականության հիմնադիր է համարվում Ամիր Խոսրով Դեհլևին։ Երկար ժամանակ ուրդուերեն գրականությունը գտնվել է պարսկալեզու գրականության ստվերում, ինչը պայմանավորված է եղել ուրդու լեզվի ունեցած ցածր սոցիալական դիրքով. ուրդուն համարվել է խոսակցական, իսկ պարսկերենը՝ գրքային լեզու։ XVI-XVII դարերում Դեկանի սարահարթում զարգացել է ուրդուի հարավային բարբառով՝ դակխնի լեզվով գրված գրականությունը։ Ուրդուական պոեզիայի զարգացումը սկիզբ է առել XVIII դարում, զարգացման խոշոր կենտրոններ են համարվել Լահորը, Լաքհնաուն և Հայդարաբադը։ XIX դարում Միրզա Ղալիբի արվեստը ուրդու գրականությանը նոր շունչ է հաղորդել։ Ժամանակակից ուրդու գրականության հիմանադիրը Մուհամմադ Իքբալն է՝ Հնդկաստանի տարածքում մուսուլմանական պետություն ստեղծելու գաղափարի հեղինակը։ Բրիտանական Հնդկաստանի ապագաղութացումից հետո ուրդու գրականությունը զարգացել է ինչպես անկախ Հնդկաստանում, այնպես էլ Պակիստանում։

Ասսամցիների գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-12-րդ դարերի բուդդայական ստեղծագործությունները համարվել են ասսամական գրականության ամենավաղ դրսևորումները։

Քաշմիրի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաշմիրի գրականությունը ստեղծվել է քաշմիրի լեզվով[6]։

Բենգալերեն գրականություն

Բհոճպուրի գրականություն

Հինդի լեզվով գրականություն

Գրականություն գուջարաթի լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ժամանակակից գրականություն գրվել է նաև հետևյալ լեզուներով.

Օտարալեզու հնդկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամայանան արաբերենով XVI դար

Հնդկական գրականություն պարսկերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Ասիայում և Հնդկաստանում իսլամի տարածմանը զուգընթաց՝ պարսկերենը դարձել է լինգվա ֆրանկա, ինչպես նաև՝ հաղորդակցման լեզու կառավարության և կիրթ հասարակության համար[7]։ Դելիի սուլթանությունում և Մոնղոլական կայսրությունում զարգացել էր հնդկական պարսկալեզու գրականությունը։ Ամիր Խոսրով Դեհլևին, Բեդիլը, Ֆեյզի Դաքանին, իսկ ավելի ուշ Մուհամմադ Իքբալը պարսկալեզու հնդիկ բանաստեղծներ են։ Սկզբնապես Բրիտանական Հնդկաստանում պարսկերենը որպես քաղաքականության և գրականության լեզու՝ կրել է ուրդուի ազդեցությունը, ընդ որում՝ անգլիացի պաշտոնյաները տեղացի բնակչության հետ շփվելու համար պարսկերեն են սովորել։ XIX դարում բրիտանական կառավարությունն սկսել է ջանասիրաբար ներմուծել անգլերենը, և պարսկերենը՝ որպես հնդկական լինգվա ֆրանկա, իր տեղը զիջել է անգլերենին։ Հինդի և ուրդու գրականությունը շարունակել է զարգանալ պարսկերենի ազդեցությամբ և այդ լեզվից արված փոխառություններով։

Հնդկական գրականություն անգլերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարում Հնդկաստանում ստեղծագործել են նաև անգլերենով։ Բենգալացի գրող Ռաբինդրանաթ Թագորը 1913 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20130515213735/http://www.ccrtindia.gov.in/literaryarts.htm
  2. Конституция Индии Արխիվացված 2018-01-27 Wayback Machine, стр. 330, ВОСЬМОЕ ПРИЛОЖЕНИЕ к Статьям 344 (1) и 351. Языки.
  3. Տե՛ս Бэшем А. Л. Чудо, которым была Индия, пер. с англ. М., 1977
  4. Տե՛ս В. А. Кочергина. Учебник санскрита. М., Филология. 1994 — Вступление.
  5. Տե՛ս. Г. М. Бонгард-Левин, Г. Ф. Ильин. Индия в древности. М., 1985. — Стр.24,39.
  6. Քաշմիրի գրականություն // БРЭ. Т.13. М.,2008.
  7. Laet, Sigfried J. de (1994). «History of Humanity: From the seventh to the sixteenth century» (անգլերեն). UNESCO. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Индийская литература». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • История всемирной литературы: В 8 томах. М.: Наука, 1983—1994
  • Индия говорит. Стихи индийских поэтов. Второе издание. М.,1954. — 119 с.
  • Бенгальская поэзия. Пер. с бенгал. Сост, вступит. ст. и примеч. В. А. Новиковой. Пер. под ред. В. И. Балина и В. С. Шефнера. М.-Л., Гослитиздат, 1959.- 240 с.
  • Серебряков И. Д. Древнеиндийская литература: Краткий очерк М., 1963.
  • Саид Эхтишам Хусейн История литературы урду. М., 1961. — 260 с.
  • Гринцер П. А. Древнеиндийская проза: Обрамленная повесть. М., 1963.
  • Гринцер П. А. Становление литературной теории в Древней Греции и Индии. // Вестник российского гуманитарного научного фонда. 1997. № 1. — С.113-120.
  • Гринцер Н. П., Гринцер П. А. Формирование литературной теории в Древней Греции и Индии. М., РГГУ. 2000. 424 стр. 1000 экз.
  • История индийских литератур. Под ред. Нагендры. М., 1964.
  • Глебов Н., Сухочев А. Литература урду. Краткий очерк. М., 1967.
  • Сказки Центральной Индии. М., «Наука», 1971.
  • Гринцер П. А. Древнеиндийский эпос. Генезис и типология. М., 1974
  • Калинникова Е. Я. Англоязычная литература Индии. М., 1974
  • Литература и культура древней и средневековой Индии. М., 1979.
  • Серебряков И. Д. Литературный процесс в Индии (VII-XIII вв.). М., 1979
  • Эрман В. Г. Очерк истории ведийской литературы. М., 1980
  • Челышев Е. П. Современная индийская литература. М., 1981
  • Классическая драма древней Индии: Пер. с санскр. и пракритов. Под редакцией, сост. Г. Зографа; Предисл. В. Эрмана; Комм. М. Воробьевой-Десятовской, Г. Зографа, В Эрмана. -Л.: Художественная литература, 1984.- 336 с.
  • Серебряков И. Д. Литературы народов Индии. М., 1985
  • Ивбулис В. Я. Индийско-западноевропейские литературные связи в конце XVIII — начале XIX в. и некоторые аспекты общечеловеческого. // Советское востоковедение: проблемы и перспективы. М., 1988. — С.403-408
  • Гаврюшина Н. Д. Эволюция литературы хинди в оценке индийских писателей и исследователей по материалам 1980—1990 гг. // Восток, 1999. № 3.
  • Гаврюшина Н. Д. Развитие романа хинди во второй половине XX века // Литературы Азии и Африки: опыт XX века. Памяти А. С. Сухочева. М., 2000.
  • Суворова А. А. Индийская любовная поэма (маснави). М. Наука, Восточная литература 1992 г. 232 с.
  • Helmuth von Glasenapp: Die Literaturen Indiens. Von ihren Anfängen bis zur Gegenwart., Kroener 1961.
  • Klaus Mylius: Geschichte der altindischen Literatur, Bern (Scherz) 1988.
  • Moritz Winternitz: Geschichte der Indischen Literatur, Leipzig, 1905—1922, Vol. I—III. Reprint in englischer Übersetzung: Maurice Winternitz: History of Indian Literature, Motilal Barnarsidass, Delhi, 1985, Vol I—III.
  • Bhattacharji, Sukumari History of Classical Sanskrit Literature, Sangam Books, London, 1993, ISBN 0-86311-242-0
  • Sadiq M. A History of Urdu literature. L.- Karachi-Lahore- Dacca. 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]