Կուտբ Մինար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քութբ Մինարից)
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Կուտբ Մինար
Qutb Minar*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Image of Qutb Minar, Delhi.JPG
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1993  (17 նստաշրջան)
Համար 233
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Կուտբ Մինար, ամենաբարձր քարե մինարեն աշխարհում։ Գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի հարավարևմտյան շրջանում[1]։ Կառուցվել է Դելիի սուլթանության կառավարիչների մի քանի սերունդների կողմից։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1200 թվականին։ Կուտբ Մինարը կարմիր քարից, բազմաթիվ փորագրություններով, հինգ հարկանի վիթխարի աշտարակ է։ Բարձրությունը 72,6 մ է, տրամագիծը հիմքում հավասար է 14,74 մ , իսկ գագաթին՝ 3,05 մ[3]։ Նրա գագաթը կարելի է բարձրանալ ներսի սանդուղքներով, որն ունի 379 աստիճան[4]։

Կուտբ Մինարը հնդկական մյուս աշտարակներից տարբերվում է նրանով, որ վրան կենդանի էակներ չեն քանդակված, այլ արաբական տառերով փորագրություններ են, որոնք մեջբերումներ են իսլամական կրոնական բարոյախոսությունից։ Այս զարդաքանդակները հիշեցնում են Սամարղանդի աշտարակները։ Այսպիսի աշտարակները հատուկ են նաև Միջին Ասիային, Իրանին, հենց այստեղից էլ այն անցել է հյուսիսային Հնդկաստան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտբ Մինարի պատմությունը կապված է Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանի հետ։ Պատմությունից հայտնի է, որ Ֆերգանայի իշխող Բաբուրին 16-րդ դարում հաջողվեց նվաճել Հնդկաստանը և հաստատել Մեծ Մոնղոլների դինաստիան, որը տիրեց (հատկապես հյուսիսում) մինչև 19-րդ դար (1859թ․), երբ Հնդկաստանը նվաճեցին անգլիացիները։

Մեծ Մոնղոլների տիրապետության շրջանից մնացել են ճարտարապետական հմայիչ կոթողներ, բերդեր, պալատներ, տաճարներ, դամբարաններ և աշտարակներ։ Վերջիններից ամենանշանավորը է Կուտբ Մինարն է։

Չնայած աշտարակը կերտված է իրանական ոճով, բայց հնդիկ վարպետները՝ նրա կառուցողները, այստեղ շատ բան են ներդրել։ Ազգայինը վառ է արտահայտված նրա քարե ժանյականման օղակներում։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Singh (2010).Longman History & Civics ICSE 7. Pearson Education India. p. 42. ISBN 978-81-317-2887-1. Retrieved 27 October 2011.
  2. «WHC list»։ whc.unesco.org։ 2009։ Վերցված է 27 October 2011 
  3. «Qutb Minar Height»։ qutubminardelhi.com։ Արխիվացված օրիգինալից-ից 29 June 2015-ին։ Վերցված է 15 June 2015 
  4. Qutub Minar

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]