Հնդկաստանի ցամաքային զորքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի ցամաքային զորքեր
ADGPI Indian Army.jpg
Ընդհանուր տեղեկություն
Տեսակցամաքային զորքեր
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
ԵնթարկոումՀնդկաստանի զինված ուժեր
Թվակազմ1 129 900 մարդ և 960 000 մարդ
ՏեղաբաշխումՆյու Դելի
ՇրաբՆյու Դելի
Գույներոսկեգույն, կարմիր և սև
Ստեղծվեցօգոստոսի 15, 1947
Կայքindianarmy.nic.in

Հնդկաստանի ցամաքային զորքեր (հինդի՝ भारतीय थलसेना), Հնդկաստանի զինված ուժերի երեք տեսակներից մեկը, որը նախատեսված է հիմնականում ցամաքում պատերազմական գործողություններ վարելու համար։ Հանդիսանում է Հնդկաստանի զինված ուժերի տեսակներից ամենատարբեր զինատեսակներով ամենասպառազինվածն ու ամենատարաբնույթ ռազմագործողություններ իրականացնողը։ Նախատեսված է միջմայրցամաքային ռազմական թատերաբեմում հակառակորդի ագրեսիան կասեցնելու, երկրի տարածքային ամբողջականության և Հնդկաստանի ազգային շահերի պաշտպանության համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի ցամաքային զորքերն ունեն 980 հազար զինծառայող։ Այն հանդիսանում է Հնդկաստանի զինված ուժերի հիմքը։ Զորքերի ղեկավարումն իրականացնում է ցամաքային զորքերի շտաբի պետը։ Շտաբը պատասխանատու է ցամաքային զորքերի զորամիավորումների և զորամասերի՝ պատերազմին պատրաստվելու համար, վերահսկում է բարեփոխումների և սպառազինության ծրագրերի իրականացումը, կատարում է դրանց մարտական պատրաստության ծրագրեր, ինչպես նաև վտանգավոր դրության ժամանակ զորահավաքային միջոցառումներ։ Հնդկաստանի ցամաքային զորքերն ունեն բանակային կորպուսների 12 շտաբներ, 36 դիվիզիա (18 հետևակային, 3 զրահատանկային, 4 արագ արձագանքման, 10 լեռնահրաձգային, 1 հրետանային), 15 առանձին բրիգադ (7 հետևակային, 5 զրահատանկային, 1 օդադեսանտային), ինչպես նաև ՀՕՊ 12 բրիգադ և 3 ինժեներական բրիգադ, «Պրիտհվի» բալիստիկ հրթիռների գունդ, 22 ուղղաթիռային էսկադրիլիա։

Կենտրոնական հրամանատարությունն ներառում է մեկ բանակային կորպուս (1-ին), որի կազմում են մտնում հետևակային, լեռնային զրահատանկային, հրետանային դիվիզիաներ, ՀՕՊ, ինժեներական և հրետանային բրիգադներ։ Ներկա դրությամբ 1-ին բանակային կորպուսը ժամանակավորապես հանձնված է Հարավ-արևմտյան հրամանատարության վերահսկողությանը։ Այդ իսկ պատճառով ներկայում Կենտրոնական հրամանատարությունն իր ենթակայության ներքո գործնականում չունի որևէ ռազմական ուժ։

Հյուսիսային հրամանատարությունը ներառում է երեք բանակային կորպոս՝ 14-րդ, 15-րդ և 16-րդ, որոնց կազմում առկա են 5 հետևակային և 2 լեռնային դիվիզիաներ, հրետանային բրիգադ։

Արևմտյան հրամանատարությունը բաղկացած է երեք բանակային կորպուս՝ 2-րդ, 9-րդ 11-րդ։ Դրանց կազմում են 1 զրահատանկային, 1 արագ արձագանքման, 6 հետևակային դիվիզիա, 4 զրահատանկային, 1 մեխանիզացված, 1 ինժեներական, 1 հակաօդային պաշտպանության բրիգադ։

Հարավ-արևմտյան հրամանատարությունն ներառում է հրետանային դիվիզիա, 1-ին բանակային կորպուսը, որը ժամանակավորապես հանձնվել է Կենտրոնական հրամանատարության ենթակայությունից, և 10-րդ բանակային կորպուսը, որն իր կազմում ունի 1 հետևակային և 2 արագ արձագանքման դիվիզիա, զրահատանկային, հակաօդային պաշտպանության, ինժեներական բրիգադներ։

Հարավային հրամանատարության ենթակայության ներքո գտնվում է հրետանային դիվիզիա և երկու բանակային կորպուս՝ 12-րդ և 21-րդ։ Դրանք իրենց հերթին ներառում են 1 զրահատանկային, 1 արագ արձագանքման, 3 հետևակային դիվիզիաներ, զրահատանկային, մեխանիզացված, հրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներական բրիգադ։

Արևելյան հրամանատարությունը ներառում է հետևակային դիվիզիա և 3 բանակային կորպուս) 3-րդ, 4-րդ և 33-րդ), որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական լեռնային դիվիզիա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Military Balance. — London: International Institute for Strategic Studies, 2018. — 504 p. — ISBN 1857439554