Կարմիր բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարմիր բերդ (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Կարմիր բերդ
Ամրոց Կարմիր բերդ.jpg
'
Գտնվում էՀայաստան, Կոտայքի մարզ, Զովունի

Կարմիր բերդ, Թազաքենդ, հնավայր Երևանից հյուսիս, Հրազդան գետի աջ ափին, Զովունի գյուղի մոտ։

Հայտնի է վաղ երկաթի դարաշրջանի ամրոցով (պահպանվել է մինչև վաղ միջնադար), միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների խոշոր դամբարանադաշտով։ 1896 թվականին Կարմիր բերդում առաջին անգամ պեղումներ է կատարել գնդապետ Պ. Չարկովսկին, որը պեղված նյութերը հանձնել է Կովկասյան թանգարանին (այժմ՝ Վրաստանի պետական թանգարան)։ Այնուհետև, 1903 թվականին, Մ. Զաքարյանցը Մոսկովյան հնագիտական ընկերության անդամ, արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցի հանձնարարությամբ, առանց կարգ ու կանոնի, բացել է 17 դամբարան, կազմել կցկտուր ու թերի հաշվետվություն և միայն որոշ նյութեր հանձնելով Մոսկովյան հնագիտական ընկերությանը՝ մնացածը վաճառել է Հնագիտական հանձնաժողովին։

1909 թվականին Է. Ռեսլերը շարունակելով պեղումները՝ բացել է ևս 28 դամբարան։ Սովետական իշխանության օրոք Կարմիր բերդում պեղումներ են կատարել Բորիս Պիոտրովսկին (1934), Համլետ Մարտիրոսյանը (1962) և Աշոտ Եսայանը (1965-1967)։ Բացվել են երկու տիպի՝ հիմնահողային, տուֆե խոշոր սալերով ծածկված և կողքերից ու վերևից սալերով ծածկված դամբարաններ։ Հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի 1-ին կեսի (միջին բրոնզի դարաշրջան) կարմիր փայլեցված մակերևույթի վրա սև եռանկյունի, ցանցկեն, շախմատաձև, ալիքավոր նախշերով, անկանթ, մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի (ուշ բրոնզի դարաշրջան) սև փայլեցված՝ փայլանախշով կամ խորադիր նախշերով խեցեղեն, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բրոնզե և երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ և այլ իրեր, որոնց մեջ հատկապես արժեքավոր են նախշավոր խեցեղենի նմուշներ 12 բրոնզե գոտիները։

Զովունի գյուղի տարածքից պեղված հնագույն անոթներ,
Գավառի Պետական համալսարանի հնագիտական և պատմագիտական թանգարանում

Կարմիր բերդից հայտնաբերված նյութերի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի արխիվում, իսկ նյութերը՝ Մոսկվայի պատմության, Վրաստանի պետական թանգարաններում և ԽՍՀՄ ԳԱ մարդաբանության և ազգագրության ինստիտուտներում (Լենինգրադ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 331 CC-BY-SA-icon-80x15.png