Jump to content

Մոհենջո Դարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհենջո Դարո
27°19′45″N 68°8′20″E / 27.32917°N 68.13889°E / 27.32917; 68.13889
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՀամայնքLarkana District?
Մակերես240 հեկտար
Մոհենջո Դարո (Պակիստան)##
Մոհենջո Դարո (Պակիստան)
Մոհենջո Դարո

Մոհենջո Դարո (սինդհի լեզվով՝ موئن جو دڙو‎ - բառացի թարգմանած՝ նշանակում է մեռելների բլուր[1]), Հարապպայի քաղաքակրթության գլխավոր կենտրոններից մեկի ավերակները, որը 1922 թվականին հայտնաբերել է հնդիկ հնագետ Ռ․ Բաներջին։ Մոհենջո Դարոյի ուսումնասիրությունները հնարավորություն են տվել որոշելու Հարապպայի քաղաքակրթության հիմնական փուլերն ու բնորոշ գծերը։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհենջո-դարոն հնավայր է Պակիստանի Սինդհ նահանգի Լարկանա շրջանում, որտեղ պահպանվել են աշխարհի հնագույն քաղաքներից մեկի ավերակները: Կառուցված լինելով մ.թ.ա. մոտավորապես 2500 թվականին՝ այն եղել է Ինդոսի հովտի հին քաղաքակրթության ամենամեծ բնակավայրերից մեկը, ինչպես նաև աշխարհի պատմության ամենավաղ շրջանի խոշոր քաղաքներից մեկը. ժամանակակից էր Հին Եգիպտոսի, Միջագետքի, Մինոյան Կրետեի և Նորտե Չիկոյի քաղաքակրթություններին[2][3]:

Մոտավորապես 40.000 բնակչություն ունեցած Մոհենջո-դարոն բարգավաճել է մի քանի դար, բայց մ.թ.ա. մոտավորապես 1700 թվականին լքվել է[4], ինչպեսև Ինդոսի հովտի հին քաղաքակրթության այլ խոշոր քաղաքներ:

Հնավայրը վերաբացվել է 1920-ական թվականներին: Այդ ժամանակվանից ի վեր իրականացվել են զգալի պեղումներ: Հնավայրը 1980 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր՝ դառնալով Հարավային Ասիայի առաջին վայրը, որն արժանացել է նման կարգավիճակի[5]: Հնավայրը էրոզիայի և անպատշաճ վերականգնման պատճառով ներկայումս վտանգված է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mohenjo-daro An Ancient Indus Valley Metropolis». www.harappa.com.
  2. Mohenjo-Daro (archaeological site, Pakistan) on Encyclopedia Britannica website Retrieved 25 November 2019
  3. Gregory L. Possehl (2002 թ․ նոյեմբերի 11). The Indus Civilization: A Contemporary Perspective. Rowman Altamira. էջ 80. ISBN 978-0-7591-1642-9.
  4. Shea, Samantha (2022 թ․ նոյեմբերի 14). «Pakistan's lost city of 40,000 people». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Mohenjo-Daro: An Ancient Indus Valley Metropolis».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chaudhury, N. C. Mohenjo-Daro and the Civilization of Ancient India with References to Agriculture. Calcutta: W. Newman & Co, 1937.
  • |Mackay, D. (1929). Mohenjo-daro. Bombay: Indian State Railways Publicity Department
  • Mackay, E. J. H., ed. (1937). Further Excavations At Mohenjo-daro: Being an official account of Archaeological Excavations at Mohenjo-Daro carried out by the Government of India between the years 1927 and 1931.
  • Marshall, John Hubert, ed. (1931). Mohenjo-Daro and the Indus Civilization: Being an official account of Archaeological Excavations at Mohenjo-Daro carried out by the Government of India between the years 1922 and 1927. Arthur Probsthain
  • McIntosh, Jane (2008). The Ancient Indus Valley: New Perspectives. ABC-CLIO, 2008. 978-1-57607-907-2
  • Singh, Kavita, "The Museum Is National", Chapter 4 in: Mathur, Saloni and Singh, Kavita (eds), No Touching, No Spitting, No Praying: The Museum in South Asia, 2015, Routledge, PDF on academia.edu (nb this is different to the article by the same author with the same title in India International Centre Quarterly, vol. 29, no. 3/4, 2002, pp. 176–196, JSTOR, which does not mention this work)
  • Whitelaw, Ian (2007). A Measure of All Things: The Story of Man and Measurement. Macmillan 0-312-37026-1 OCLC 938084552
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 696
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհենջո Դարո» հոդվածին։