«Գագիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Հետ է շրջվում 7911644 խմբագրումը, որի հեղինակն է POitor (քննարկում) մասնակիցը
Տող 1. Տող 1.
{{COI}}
{{COI}}
{{tone}}{{Տեղեկաքարտ Անձ
{{tone}}
{{Տեղեկաքարտ Անձ
| պատկեր =ԳագիկԾառուկյան.jpg
| պատկեր =
| նկարագրում =
| նկարագրում = [[ԲՀԿ]] հիմնադիր և նախագահ,<br /> [[ՀԱՕԿ]] նախագահ,
| ծննդյան օր = {{ԾԱՏ|1956|11|25}}
| ծննդյան օր = {{ԾԱՏ|1956|11|25}}
| ծննդավայր = [[Առինջ]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]
| ծննդավայր = [[Առինջ]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]
Տող 9. Տող 10.
| ծնողներ = Կոլյա և Ռոզա Ծառուկյաններ
| ծնողներ = Կոլյա և Ռոզա Ծառուկյաններ
| երեխաներ = Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ,<br /> Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ
| երեխաներ = Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ,<br /> Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ
| կայք =tsarukyan.am
| կայք =
| ԱԱՀ = Գագիկ Կոլյայի Ծառուկյան
| ԱԱՀ = Գագիկ Կոլյայի Ծառուկյան
}}
|կուսակցություն=[[Բարգավաճ Հայաստան կուսակցություն]] (ղեկավար)}}
'''Գագիկ Կոլյայի Ծառուկյան''' (հայտնի որպես '''''Դոդի Գագո'''''<ref>{{Cite web |url=https://www.aysor.am/am/news/2015/02/12/%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/906215?fb_comment_id=925477724139054_925698837450276 |title=Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան |date=12/02/2015 |website=www.aravot.am}}</ref>,
'''Գագիկ Կոլյայի Ծառուկյան''' (հայտնի որպես '''''Դոդի Գագո'''''<ref>{{Cite web |url=https://www.aysor.am/am/news/2015/02/12/%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/906215?fb_comment_id=925477724139054_925698837450276 |title=Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան |date=12/02/2015 |website=www.aravot.am}}</ref>, {{ԱԾ}}), [[հայ]] քաղաքական գործիչ, հայտնի գործարար, [[Բարգավաճ Հայաստան (կուսակցություն)|Բարգավաճ Հայաստան կուսակցության]] (ԲՀԿ) հիմնադիր նախագահ, [[Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե]]ի ղեկավար<ref>{{cite web|url=http://www.armnoc.am/index.php?section=staff|title=ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան|accessdate=2009 թ․ մարտի 5}}</ref>։

{{ԱԾ}}), [[հայ]] քաղաքական գործիչ, հայտնի գործարար, [[Բարգավաճ Հայաստան (կուսակցություն)|Բարգավաճ Հայաստան կուսակցության]] (ԲՀԿ) հիմնադիր նախագահ, [[Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե]]ի ղեկավար<ref>{{cite web|url=http://www.armnoc.am/index.php?section=staff|title=ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան|accessdate=2009 թ․ մարտի 5}}</ref>։




Եղել է [[Հայաստանի Ազգային ժողով|ՀՀ Ազգային Ժողովի]] 3-րդ, 4-րդ, 5-րդ, [[ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով|6-րդ]] և [[ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով|7-րդ]] գումարումների պատգամավոր։
Եղել է [[Հայաստանի Ազգային ժողով|ՀՀ Ազգային Ժողովի]] 3-րդ, 4-րդ, 5-րդ, [[ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով|6-րդ]] և [[ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողով|7-րդ]] գումարումների պատգամավոր։

05:00, 24 Ապրիլի 2021-ի տարբերակ

Գագիկ Կոլյայի Ծառուկյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԱռինջ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
ԱշխատանքԳործարար, Քաղաքական գործիչ
ԱմուսինՋավահիր Ծառուկյան
ԾնողներԿոլյա և Ռոզա Ծառուկյաններ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Ազգերի բարեկամության շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Մովսես Խորենացու մեդալ
և անվանական հրազեն
ԵրեխաներՌոզա, Գայանե, Էմմա, Անահիտ,
Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ
Կայքtsarukyan.am
 Gagik Tsarukian Վիքիպահեստում

Գագիկ Կոլյայի Ծառուկյան (հայտնի որպես Դոդի Գագո[1], նոյեմբերի 25, 1956(1956-11-25), Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար[2]։

Եղել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից[3] և համաձայնություն է տվել կալանավորելու միջնորդությանը[4]։

Կենսագրություն

Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է[5], միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը[6]։

Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում[7], որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ[8]։

Կրթություն և մարզական գործունեություն

1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ է[8]։

Կարիերա

Գործարարություն

Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը[9], «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը[10], «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը[11], «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը[12], «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը[13], «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը[14] և այլն[15]։

2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր։

Քաղաքական գործունեություն

2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 42 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի երրորդ գումարման գործունեության տարիներին Գագիկ Ծառուկյանը գործել է որպես անկախ պատգամավոր, ներկայացված չի եղել որևէ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[8][16]։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը[17]։

2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում[18]։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից[17]։

2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից[19]։ Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից[20]։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն[21]։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով[17]։

Հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացման օգտին՝ ընդդեմ հակառուսական տրամադրությունների ստեղծման[22]։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրում

Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ

2004 թվականին Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ է ընտրվել[23]։ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ հայ մարզիկների պատվիրակությունը 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում ցուցաբերեցին աննախադեպ արդյունք՝ վերադառնալով 6 բրոնզե մեդալ նվաճած[24]։

2008 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում[25]։

2013 թվականի մարտի 11-ին ՀԱՕԿ գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում[25]։

2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀԱՕԿ գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում։

Քրեական գործեր

1979 թ․ ազատազրկումը

Գագիկ Ծառուկյանը 1979 թվականին բռնաբարության մեղադրանքով ՀԽՍՀ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման[26][27] և պատիժը կրել է Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում[28][29]։

2019 թ․ քրեական գործի հարուցման մերժումը

2019 թվականին «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմում է դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը[30]։ Դիմումը, մասնավորապես, վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խնդիրին և բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջին[31]։ Ծառուկյանը պաշտոնապես պատասխանում է, որ 2017թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը և Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակադեպի բացակայության հիմքով[31]։ Ի հավելումն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանին վերաբերող լրագրողների հարցին, ասում է, որ Հայաստանում օլիգարխներ չկան[32]։

2020 թ․ քրեական գործը

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս[33]։

Պարգևներ և շքանշաններ

  • 2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան[34]՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը։
  • 2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի[35]։
  • 2007 թ. ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով։
  • 2007 թ. օգոստոսի 26-ին հայրենական սպորտում ներդրած նշանակալի ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով։
  • 2007 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու» I աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
  • 2007 թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց «Դմիտրի Դոնսկոյ» առաջին աստիճանի շքանշանով[36] հայ և ռուս ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում վաստակի համար։
  • ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[37]՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
  • 2009 թ. մայիսի 11-ին Միջազգային եվրոպական շարժման կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար[38]։
  • 2009 թ. սեպտեմբերի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից[39]։
  • Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2015)[40]։
  • Գյումրու պատվավոր քաղաքացի, 2016[41]։
  • 2016 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[42]։
  • 2016 թվականին պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[43]։
  • 2016 թվականին արժանացել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով[44]։

Ծանոթագրություններ

  1. «Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան». www.aravot.am. 12/02/2015.
  2. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան». Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  3. «ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից».
  4. «ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց».
  5. «Գյուղատնտեսության նվաճումների համար ոսկե մեդալ տրվեց «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանին». Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  6. «ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ». Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ». Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Գագիկ Ծառուկյանի որոշ կենսագրական տվյալներ». Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  9. ««Արարատ» ցեմենտի գործարանը». Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  10. ««Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2009-05-02-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. ««Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն». Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  12. ««Մուլտի ռեստ Հաուս» ընկերություն». Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  13. ««Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերություն». Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  14. ««Մուլտի սիթի հաուս» ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2013-08-02-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Կազմակերպություններ
  16. «Գագիկ Ծառուկյանը 2003-2007 թթ. հանդիսացել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ». Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
  17. 17,0 17,1 17,2 http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1284&lang=arm
  18. ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրում լրացում կատարելու մասին
  19. https://mediamax.am/am/news/politics/13401/
  20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ՆՀ-107-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-12-07-ին. Վերցված է 2019-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան
  23. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ». Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  24. «Հայկական սպորտի հաղթական ակնթարթները». Արխիվացված է օրիգինալից 2009-01-03-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. 25,0 25,1 «ՀԱՕԿ—ի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը». Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  26. «Россия подняла цену на газ для Армении на 7%, а армянские чиновники умудрились взвинтить цену для населения около 40%».
  27. «WikiLiks - "PROSPEROUS ARMENIA" - OLIGARCH'S NEW PARTY GATHERING STEAM».
  28. «Гагик Царукян возвращается».
  29. «Ծառուկյանը ազատազրկվել է բռնաբարության համար և արդարացվել Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում».
  30. «Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ չի հարուցվի. ՀՔԾ». Sputnik Armenian. Վերցված է 2020-02-29-ին.
  31. 31,0 31,1 ««Իմ քայլը» Ծառուկյանի հարցը թողնում է իրավապահներին». Sputnik Armenian. Վերցված է 2020-02-29-ին.
  32. «Հայաստանում օլիգարխներ չկան. Փաշինյանը` Ծառուկյանի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2020-02-29-ին.
  33. Ծառուկյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել նախօրեին. ԱԱԾ հաղորդագրությունը
  34. «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով». Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  35. «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2009-05-02-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. «Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեն պարգևատրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20–ին-ին.(չաշխատող հղում)
  37. «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով». Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  38. «Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը». Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  39. «Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է Ձյուդոյի Եվրոպայի Ֆեդերացիայի կողմից». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
  40. Գ. Կ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  41. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019-01-06-ին.
  42. https://www.pastinfo.am/hy/news/2016/09/19/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8-%D5%B7%D6%84%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6-%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/448508
  43. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-02-02-ին. Վերցված է 2019-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  44. https://lurer.com/?p=239366&l=am

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Հարցազրույցներ

Լրացուցիչ հղումներ