«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2895 բայտ ,  4 տարի առաջ
Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և
«Դատաստանագիրքը» ։
 
Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակիշունչով և նրա կողմից
կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը
հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի
զարգացման համար։
Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական
իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը
կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին
զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորույթային օրենքների և այլ օրենսդրությունների
ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և
օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և
հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլ նաև
աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակին լավագույն օրենքների ժողովածու։
Գոշի դատաստանագիրքը իր մեջ ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն
ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը
ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։ Գոշի [[Գոշի դատաստանագիրք|դատաստանագիրք]]ը գրելու ժամանակ ([[1184 թվական]]ին
Գոշը սկսեց դատաստանագիրքը) չկար հայոց անկախ պետականություն, անգամ իշխանությունները գտնվում
էին սելջուկյան ամիրայությունների իշխանության ներքո։
Իրավագիտության պատմության մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ չունենալով պետականություն որևէ
հասարակության մեջ ստեղծվում է նմանատիպ օրենքների ժողովածու։
 
=== Դատաստանագիրք ===

Նավարկման ցանկ