Գուգարք (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տես՝ Գուգարք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գուգարք | ||
Կոորդինատներ: 40°48′26″ հս․ լ. 44°32′17″ ավ. ե. / 40.80722° հս․. լ. 44.53806° ավ. ե. | ||
Երկիր |
![]() | |
Մարզ | Լոռի | |
Հիմնադրված է | 1801-1810 թ. | |
Մակերես | 21.58 կմ² | |
ԲԾՄ | 1325 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 5594[1] մարդ (2004) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գուգարքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtaes.am/about-communities/493/ (հայ.) | |
|
Գուգարք (նախկին անվանումը՝ Մեղրուտ), գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 2 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է Վանաձորին, Փամբակին, Լերմոնտովոյին և Շահումյանին։
Գուգարք է վերանվանվել 1983 թ.-ի մայիսի 25-ին։ Գուգարք գյուղը հիմնադրվել է մոտավորապես 1801-1810 թթ.։
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուգարք գյուղը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։ Գյուղի տարածքը ընդգրկում է 1686.66 հա տարածություն։ Գյուղի հյուսիսարևմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում են երկաթուղին և Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները հիմնականում այստեղ են տեղափոխվել Արցախի տարբեր մելիքություններից ու Իջևանի գյուղերից։
Գուգարքի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1919 | 1926 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 105 | 643 | 1125 | 1360 | 1507 | 1600 | 1943 | 1901 | 2236 | 3206 | 5665 | 5590 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուգարքի ընդհանուր տարածքը կազմում է 2158 հա, որից 195 հա-ն օգտագործում են որպես վարելահող, 240 հա՝ խոտհարքերի համար, 700 հա՝ արոտավայրերի, իսկ 20 հա-ը՝ պտղատու այգիների համար։
Բնակչությունը զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին (XIX դար)։ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ գյուղում գործում է 1 նախադպրոցական հիմնարկ՝ 2 խմբով, որտեղ հաճախում են 35 երեխա, 2 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 842 աշակերտ և աշխատում են 130 անձ։
Գուգարքն ունի կիսավթարային մշակույթի տուն, որտեղ գործում են սպորտդպրոցը և երաժշտական դպրոցը։ Գյուղում կա մեկ գրադարան, որն ունի 23 անուն գիրք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63»։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26