Jump to content

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 155. Տող 155.
=== Այլ երկրներում ===
=== Այլ երկրներում ===
[[Արգենտինա]], [[Ավստրալիա]], [[Բուլղարիա]], [[Կանադա]], [[Կիպրոս]], [[Եգիպտոս]], [[Անգլիա]], [[Ֆրանսիա]], [[Վրաստան]], [[Գերմանիա]], [[Հունաստան]], [[Իրան]], [[Իսրայել]], [[Ռուսաստան]], [[Շվեյցարիա]], [[Սիրիա]], [[Ուրուգվայ]], այդ երկրներում շատ լուրջ դեր է խաղացել [[Հայոց ցեղասպանության ճանաչում|Հայոց ցեղասպանության ճանաչման գործում]]։<ref>[http://www.ancsf.org/footer/chapters.htm «Հայ դատի հանձնախումբ»:] Հայ ազգային կոմիտե։ Վերցված 10 Հունիսի 2013:</ref>
[[Արգենտինա]], [[Ավստրալիա]], [[Բուլղարիա]], [[Կանադա]], [[Կիպրոս]], [[Եգիպտոս]], [[Անգլիա]], [[Ֆրանսիա]], [[Վրաստան]], [[Գերմանիա]], [[Հունաստան]], [[Իրան]], [[Իսրայել]], [[Ռուսաստան]], [[Շվեյցարիա]], [[Սիրիա]], [[Ուրուգվայ]], այդ երկրներում շատ լուրջ դեր է խաղացել [[Հայոց ցեղասպանության ճանաչում|Հայոց ցեղասպանության ճանաչման գործում]]։<ref>[http://www.ancsf.org/footer/chapters.htm «Հայ դատի հանձնախումբ»:] Հայ ազգային կոմիտե։ Վերցված 10 Հունիսի 2013:</ref>

== Հայ Դատ ==
Հայ դատը՝ որպես համապարփակ ծրագիր, ձևավորվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի առանձին տարածքներ նրանից խլվեցին և կցվեցին հարևան հանրապետություններին:<br/ >
Հայ դատն ունի քաղաքական, բարոյական, տարածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ հայեցակետեր: Դրանց լուծումն առանձին-առանձին հետամտելու և ի վերջո ամբողջական լուծման հասնելու նպատակով 1944-ից Հայ հեղափոխական դաշնակցությունը ձևավորել է Հայ դատի շարժումը. կազմավորվել են նույնանուն կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախմբեր (գրասենյակներ), Հայ ազգային կոմիտեներ են ստեղծվել ԱՄՆ-ում՝ (Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում), հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ Եվրոպայի, Միջին և Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, 1991 թ-ից՝ Երևանում: <br/ >
Հայ դատի հանձնախմբերը Հայկական հարցի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում պատմական Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին: Նրանց ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (1975, 1984, 1996 թթ.), Եվրոպայի խորհրդարանը (1987 թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ ԱՄՆ-ի Սենատը՝ կարևոր հանձնարարական (1989 թ.) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԱՄՆ-ի 42 նահանգներում ապրիլի 24-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան: Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ:

Հայ Դատի Հանձնախմբեր կան աշխարհի ավելի քան 30 երկրներում:

{| class="wikitable"
|-
! Հանձնախումբ !! Երկիր(ներ) !! Կայք Էջ
|-
| Մերձավոր Արևելքի Հանձնախումբ || ( {{Դրոշավորում|Լիբանան}}, {{Դրոշավորում|Սիրիա}}, {{Դրոշավորում|Իրաք}}, {{Դրոշավորում|Քուվեյթ}}, {{Դրոշավորում|Եգիպտոս}}, {{Դրոշավորում|Հորդանան}}<br/ >և Մերձավոր արևելքի այլ երկրներ) || [http://www.ancme.net/ http://www.ancme.net]
|-
| Իրանի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Իրան}} || [http://hoosk.net/ http://hoosk.net]
|-
| Եվրոպայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Գերմանիա}}, {{Դրոշավորում|Իտալիա}}, {{Դրոշավորում|Բուլղարիա}}, {{Դրոշավորում|Ավստրիա}}, {{Դրոշավորում|Չեխիա}}, {{Դրոշավորում|Հունգարիա}}, {{Դրոշավորում|Շվեդիա}}, || [http://www.eafjd.eu/ http://www.eafjd.eu]
|-
| Հունաստանի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Հունաստան}} || [http://ancg.gr/ http://ancg.gr]
|-
| Կիպրոսի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Կիպրոս}} ||
|-
| Ֆրանսիայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Ֆրանսիա}} || [http://www.cdca.asso.fr/ http://www.cdca.asso.fr]
|-
| Իսպանիայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Իսպանիա}} || [http://cnarmenio.es/ http://cnarmenio.es]
|-
| Նիդեռլանդների Հանձնախումբ || {{Դրոշավորում|Նիդեռլանդներ}} || [http://haytad.nl/ http://haytad.nl]
|-
| Մեծ Բրիտանիայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Մեծ Բրիտանիա}} || [http://ancuk.org.uk/ http://ancuk.org.uk]
|-
| Բելգիայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Բելգիա}} ||
|-
| ԼԵհաստանի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Լեհաստան}} ||
|-
| ԱՄՆ-ի Հանձնախումբ || {{Դրոշավորում|ԱՄՆ}} || [https://anca.org/ https://anca.org]
|-
| Կանադայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Կանադա}} || [http://www.anccanada.org/ http://www.anccanada.org]
|-
| Հարավային Ամերիկայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Արգենտինա}}, {{Դրոշավորում|Բրազիլիա}}, {{Դրոշավորում|Չիլի}}, {{Դրոշավորում|Վենեսուելա}}, {{Դրոշավորում|Կոլումբիա}} || [http://cna.org.ar/ http://cna.org.ar]
|-
| Ուրուգվայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Ուրուգվայ}} || [http://www.causaarmenia.org/ http://www.causaarmenia.org]
|-
| Ավստրալիայի Հանձնախումբ || {{Դրոշավորում|Ավստրալիա}}, {{Դրոշավորում|Նոր Զելանդիա}} || [http://www.anc.org.au/ http://www.anc.org.au]
|-
|}


== Մամուլ ==
== Մամուլ ==

14:04, 24 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՀրանտ Մարգարյան
ՀիմնադիրՔրիստափոր Միքայելյան, Ստեփան Զորյան և Սիմոն Զավարյան
Հիմնադրված1890
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ, հայկական ազգայնականություն, ձախ ազգայնականություն, հակասովետիզմ, Միացյալ Հայաստան, Իրրեդենտիզմ և հեղափոխական սոցիալիզմ
Քաղաքական հայացքձախ ուժեր
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԵրևան, Հայաստան
ԹերթԱմսագիր «Դրօշակ»
Հեռուստաալիք
«Երկիր Մեդիա»
Միջազգային պատկանելությունՄիջազգային Սոցիալիզմ[փա՞ստ]
ՀՀ Ազգային Ժողով
5 / 131
Լիբանանի խորհրդարան
2 / 128
ԼՂՀ Ազգային ժողով
7 / 33
Կայքarfd.am
 Armenian Revolutionary Federation Վիքիպահեստում

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ, ժամանակակից արևելահայերեն ուղղագրությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն), հայ ազգային սոցիալիստական կուսակցություն[1]։ Հիմնադրվել է 1890 թ.-ին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից[2]։ Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքում։ Լիբանանում, կուսակցությունը ներկայացված է խորհրդարանում[3][4] մարտի 8 դաշինքի խմբակցության մեջ։

Պատմություն

Ձևավորումը

Ստեղծվել է 1890 թ.-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում. ազգային երրորդ կուսակցությունն է։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թ.-ի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ.-ին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թ.-ին)։

ՀՅԴ-ի հիմնադիրները` Ստեփան Զորյան, Քրիստափոր Միքայելյան և Սիմոն Զավարյան

Դիրքերի ամրապնդում

ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը՝ կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին Արևելյան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Արցախ Գանձակ, Անդրկովկասի հայաշատ քաղաքներում՝ (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում՝ Մուշ, Սասուն, Վան, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում։ ՀՅԴ զբաղվեց արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինատար և մարտական խմբեր Արևմտյան Հայաստան առաքելու առաջնահերթ խնդիրներով։ [փա՞ստ] ՀՅԴ-ն կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը։ [փա՞ստ]

Օսմանյան Կայսրություն

Մինչև երիտթուրքական հեղափոխությունը

ՀՅԴ-ն մեծ կարևորություն էր տալիս Հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկական հարցը։ 20-րդ դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 օրենքի կապակցությամբ։ 1905-1906-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ-ն շատ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց զինված գործողություններ անընդունելի ցարական իշխանավորների նկատմամբ։ Ցարական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՅԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։

Ֆիդայիներ, ովքեր կռվում էին ՀՅԴ-ի դրոշի տակ։

Երիտուրքական հեղափոխությունից հետո

Ռուսական կայսրությունում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՅԴ-ն մոտ էր էսէռներին (2-րդ Պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907թ.-ին ՀՅԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՅԴ վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ՀՅԴ-ն կապ հաստատեց Օսմանյան կայսրության հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի 1903 և 1907 թվականների համաժողովներին։ Հայ հասարա-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ[փա՞ստ] և ուղղված էր Աբդուլ Համիդ Բ-ի վարչակարգի դեմ։ 1908 թ.-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909 թ.-ի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ 1912 թ.-ին ՀՅԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։

Մուսալեռան ինքնապաշտպանությունը և դաշնակցական գյուղերի կոտորածը

Առաջին համաշխարհային պատերազմ

Հայտնի դաշնակցական Արամ Մանուկյանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։

Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում 1917թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ՀՅԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։

1917Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919թ։ Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան։

Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները։ 1918-1919թթ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռու հարավային մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները և վերականգնվեցին 1914թ.-ի սահմանները։

1919թ.-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունն ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մուսուլման բնակչության խռովություններով։ 1920-ին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

Դաշնակցությունը սփյուռքում

1921թ.-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը հիմնականում շարունակեց արտասահմանում։ 1921թ.-ի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՅԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդային իշխանության հետ։ Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՅԴ և ՌԿ (բ) կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի, ՀՅԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդային Հայաստանի կառավարությանը, սակայն 1921թ.-ի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՅԴ հետ որևէ բանակցություններ վարելը։ Բողոքից հետո ՌԿ (բ) կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ [փա՞ստ]1923թ.-ի նոյեմբերյան խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՅԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, իսկ 1933թ.-ին ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում։[փա՞ստ]

9-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ հետևողականորեն իրականացնում էր Մեծ Եղեռնի երիտթուրք պատասխանատուների ահաբեկման Նեմեսիս գործողությունը։[փա՞ստ]

1924-1925 թթ.-ին Փարիզում կայացած ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովը որոշեց պահպանել ԽՍՀՄ հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադիրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։[փա՞ստ] ՀՅԴ հովանավորությամբ ստեղծվեցին բարեգործական, մշակութային, կրթական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՀԴ XIII ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում՝ «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը՝ զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով»։ [5] Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արևելք հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնըման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ, սակայն ՀՀԴ տրամադրության տակ եղած որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին։ Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը։[փա՞ստ]

Հետպատերազմյան շրջան

XIV ընդհանուր ժողովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդային կողմնորոշում։

1959-ին կայացած ՀՀԴ XVII ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած հակախորհրդային քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին XIX ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թթ Արևելքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հասարա-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու համար։

ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկական հարցի քննարկմանը Եվրոխարհրդարանում (1987-ի հունիս), Հայոց Ցեղասպանության հարցի քննարկմանը ԱՄՆ-ի Սենատում։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ

Հայաստանի Հանրապետություն

ՀՅԴ-ի շտաբը Երևան քաղաքում, Հայաստան:

Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, ՀՅԴ XXIV ընդհանուր ժողովը (1988թ.) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով ՀՀ–ում ստեղծեծ ՀՅԴ բջիջներ, իսկ հետագայում նաև՝ գրանցված կուսակցություն։ 1988թ.-ի հոկտեմբերին ՀՅԴ–ն, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 1990թ.-ի օգոստոսի 8-ին ՀՅԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը չեղյալ է հայտարարվել 1998 թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ 2007 թ.-ին ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը ներկայացված էր 16 պատգամավորից։ 2012 թ.-ին ընտրված ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունն ունի 5 պատգամավոր։

Ներկայիս անդամները

2012 թ.-ին հուլիսի 5-8-ին կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին հետևյալ կազմով.[6]

  1. Արմեն Ռուստամյան
  2. Միքայել Մանուկյան
  3. Հրաչյա Թադևոսյան
  4. Սպարտակ Սեյրանյան
  5. Արսեն Համբարձումյան
  6. Արծվիկ Մինասյան
  7. Ռոմիկ Մանուկյան
  8. Աղվան Վարդանյան
  9. Հովիկ Թադևոսյան
  10. Վարդան Ալեքսանյան
  11. Արտաշես Նիկոյան

2011թ. հուլիսի 1-ին ընտրված ՀՅԴ Բյուրոյի անդամներ են.

2015թ. հունվարին ընտրված ՀՅԴ Բյուրոյի անդամներ են[7].

ՀՅԴ ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2012թ.-ի մայիսի 31-ի դրությամբ).

ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության թիվը կազմում է 7 , որից.

համամասնական ցուցակով.

  • Բալայան Վահրամ Ռազմիկի
  • Բալայան Վահրամ Ռազմիկի
  • Բարսեղյան Կամո Վանիի
  • Բադասյան Վահան Միքայելի

մեծամասնական կարգով.

  • Բալայան Վահրամ Ռազմիկի  - թիվ 4 ընտրատարածք
  • Իշխանյան Դավիթ Ռուբենի  - թիվ 8 ընտրատարածք
  • Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի  - թիվ 10 ընտրատարածք

(ԼՂՀ ԱԺ պատգամավորների թիվը կազմում է 33)։

Լիբանան-ի գործող խորհրդարանում 6 հայ պատգամավորներից 2-ը ՀՅԴ ներկայացուցիչ են՝ Հակոբ Բագրատունի և Արթուր Նազարյան, որոնք մտնում են Մարտի 8 դաշինքի մեջ։ ՀՅԴ-ն նաև ունի մեկ նախարարական աթոռ Լիբանանի կառավարության կազմում։ Մյուս 3 պատգամավորները Մարտի 14 դաշինքի կողմնակիցներ են՝ հնչակյան 2 պատգամավոր, Ռամկավար 1 պատգամավոր։

Գաղափարախոսություն

Կուսակցությունն անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնարկությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»։ ՀՅԴ գաղափարական ակունքը 1880-ական թթ.-ի ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր, հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժուական խավը, բանվորությունն ու մտավորականության ներկայացուցիչները։ Լինելով Ռուսաստանի առաջին քաղաքական կուսակցություններից՝ ՀՅԴ-ն ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուսական ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուսակցություններ՝ սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ-հեղափոխականները (մենշևիկները), սահմանադրական դեմոկրատները (կադետներ)։

Կանոնադրություն

1890թ.-ի հիմնադիր ժողովից մինչև 1999 թ.-ը տեղի է ունեցել ՀՅԴ 27 ընդհանուր ժողով։ ՀՅԴ կանոնադրությամբ ՀՅԴ բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովն իրավասու է ՀՅԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՅԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։ Ընդհանուր ժողովն իրավասու է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կատարելու։ ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները և ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։ ՀՅԴ ավելի օպերատիվ գործելու համար միաժամանակ ունեցել է երկու (և նույնիսկ երեք) բյուրոներ։ Միաբյուրո կարգը վերջնականապես հաստատվել է 1919 թ.-ին։ ՀՅԴ-ն տարածքային առումով բաժանվում է շրջանների։ 500-ից ավելի անդամ ունեցող շրջանները ընտրում են իրենց կենտրոնական կոմիտեները, որոնք ինքնուրույնաբար վարում են տեղական գործերը, տնօրինում իրենց շրջաններում օտար և ազգային իշխանությունների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները՝ ռազմավարական հարցերում մնալով ենթակա ընդհանուր ժողովի որոշումներին։

Կազմակերպություներ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կազմակերպությունուները առաջին հերթին գործում է հայկական սփյուռքում, Հ.Յ.Դ.-ան ստեղծվել է բազմաթիվ հայկական դպրոցներ, համայնքային կենտրոններ, հետախուզուական և մարզական խմբեր, Երիտասարդական Միություներ խմբեր, ճամբարներ, և այլ օրգաններ ամբողջ աշխարհում։

ԱՄՆ և Կանադա

Հայ Դատի Ամերիկյան Հանձնախումբ, Հ.Յ.Դ.-փոխկապակցված կազմակերպություն, ամենաուժեղ հայկական լոբբիստական կազմակերպությունն է Միացյալ Նահանգներում։[8] Նրա քույրը կազմակերպությունը Հայ Դատի Հանձնախումբ Կանադայում։[9]

Այլ երկրներում

Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Կանադա, Կիպրոս, Եգիպտոս, Անգլիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Իրան, Իսրայել, Ռուսաստան, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, այդ երկրներում շատ լուրջ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։[10]

Հայ Դատ

Հայ դատը՝ որպես համապարփակ ծրագիր, ձևավորվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի առանձին տարածքներ նրանից խլվեցին և կցվեցին հարևան հանրապետություններին:
Հայ դատն ունի քաղաքական, բարոյական, տարածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ հայեցակետեր: Դրանց լուծումն առանձին-առանձին հետամտելու և ի վերջո ամբողջական լուծման հասնելու նպատակով 1944-ից Հայ հեղափոխական դաշնակցությունը ձևավորել է Հայ դատի շարժումը. կազմավորվել են նույնանուն կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախմբեր (գրասենյակներ), Հայ ազգային կոմիտեներ են ստեղծվել ԱՄՆ-ում՝ (Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում), հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ Եվրոպայի, Միջին և Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, 1991 թ-ից՝ Երևանում:
Հայ դատի հանձնախմբերը Հայկական հարցի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում պատմական Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին: Նրանց ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (1975, 1984, 1996 թթ.), Եվրոպայի խորհրդարանը (1987 թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ ԱՄՆ-ի Սենատը՝ կարևոր հանձնարարական (1989 թ.) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԱՄՆ-ի 42 նահանգներում ապրիլի 24-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան: Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ:

Հայ Դատի Հանձնախմբեր կան աշխարհի ավելի քան 30 երկրներում:

Հանձնախումբ Երկիր(ներ) Կայք Էջ
Մերձավոր Արևելքի Հանձնախումբ ( Լիբանան Լիբանան, Սիրիա Սիրիա, Իրաք Իրաք, Քուվեյթ Քուվեյթ, Եգիպտոս Եգիպտոս, Հորդանան Հորդանան
և Մերձավոր արևելքի այլ երկրներ)
http://www.ancme.net
Իրանի Հանձնախումբ Իրան Իրան http://hoosk.net
Եվրոպայի Հանձնախումբ Գերմանիա Գերմանիա, Իտալիա Իտալիա, Բուլղարիա Բուլղարիա, Ավստրիա Ավստրիա, Չեխիա Չեխիա, Հունգարիա Հունգարիա, Շվեդիա Շվեդիա, http://www.eafjd.eu
Հունաստանի Հանձնախումբ Հունաստան Հունաստան http://ancg.gr
Կիպրոսի Հանձնախումբ Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Ֆրանսիայի Հանձնախումբ Ֆրանսիա Ֆրանսիա http://www.cdca.asso.fr
Իսպանիայի Հանձնախումբ Իսպանիա Իսպանիա http://cnarmenio.es
Նիդեռլանդների Հանձնախումբ Նիդերլանդներ Նիդերլանդներ http://haytad.nl
Մեծ Բրիտանիայի Հանձնախումբ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն http://ancuk.org.uk
Բելգիայի Հանձնախումբ Բելգիա Բելգիա
ԼԵհաստանի Հանձնախումբ Լեհաստան Լեհաստան
ԱՄՆ-ի Հանձնախումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ https://anca.org
Կանադայի Հանձնախումբ Կանադա Կանադա http://www.anccanada.org
Հարավային Ամերիկայի Հանձնախումբ Արգենտինա Արգենտինա, Բրազիլիա Բրազիլիա, Չիլի Չիլի, Վենեսուելա Վենեսուելա, Կոլումբիա Կոլումբիա http://cna.org.ar
Ուրուգվայի Հանձնախումբ Ուրուգվայ Ուրուգվայ http://www.causaarmenia.org
Ավստրալիայի Հանձնախումբ Ավստրալիա Ավստրալիա, Նոր Զելանդիա Նոր Զելանդիա http://www.anc.org.au

Մամուլ

1890թ.-ից սկսած ՀՅԴ տարբեր մարմինների, ինչպես նաև անհատ դաշնակցականների հրատարակած պաշտոնաթերթերի, կիսապաշտոնաթերթերի ու պարբերականների ընդհանուր թիվը շուրջ 250 է։ Այսօր լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակ»-ը, «Ասպարեզ»-ը, «Հուսաբեր»-ը, «Ազդակ»-ը, «Ալիք»-ը, «Արմենիա»-ն, «Ազատ օր»-ը, «Հորիզոն»-ը, «Երկիր»-ը, «Հայոց աշխարհ»-ը։

Անուն Տեսակը Տարեթիվ Վայր Լեզու Կայք էջ
Երկիր Շաբաթաթերթ 1991 Հայաստան Հայաստան, Երեվան Հայերեն www.yerkir.am
Երկիր Մեդիա Հեռուստալիք 2003 Հայաստան Հայաստան, Երեվան Հայերեն www.yerkirmedia.am
Ապառաժ Շաբաթաթերթ Արցախ Արցախ, Ստեփանակերտ Հայերեն www.aparaj.nk.am
Ալիք Օրաթերթ 1931 Իրան Իրան, Թեհրան Հայերեն www.alikonline.com
Ա-ԻՆՖՈ Լրատվական Գործակալություն 2002 Վրաստան Վրաստան Ջավախք Հայերեն http://www.a-info.org/hy
Յուսաբեր Օրաթերթ 1913 Եգիպտոս Եգիպտոս, Կահիրե Հայերեն
Ռատիո Եան Օնլային ռադիո 2011 Լիբանան Լիբանան, Բեյրութ Հայերեն www.radioyan.com
Ազդակ Օրաթերթ 1927 Լիբանան Լիբանան, Բեյրութ Հայերեն www.aztagdaily.com
Վանայ Ձայն Ռադիոկայանն 1927 Լիբանան Լիբանան, Բեյրութ Հայերեն www.voiceofvan.net
Ասպարեզ Օրաթերթ 1908 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես Հայերեն, Անգլերեն www.asbarez.com
Հայրենիք Շաբաթաթերթ 1899 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Մասաչուսետս Հայերեն www.hairenikweekly.com
Հայաստան թերթ Շաբաթաթերթ 1934 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Մասաչուսետս Անգլերեն www.armenianweekly.com
Հայդուկ Երիդաստդրական 1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես Հայերեն, Անգլերեն www.haytoug.org
Հորիզոն ՀԸ Օնլային հեռուստալիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Կալիֆորնիա Հայերեն, Անգլերեն www.horizonarmeniantv.com
Հորիզոն Շաբաթաթերթ 1979 Կանադա Կանադա, Մոնրեալ Հայերեն, Անգլերեն, Ֆրանսերեն www.horizonweekly.ca
Նոր Հայ Հորիզոն ՀԸ Օնլային հեռուստալիք 1993 Կանադա Կանադա, Տորոնտո Հայերեն, Անգլերեն www.horizontv.ca
Արծիվ Երիտասարդական 1991 Կանադա Կանադա, Տորոնտո Հայերեն, Անգլերեն www.ardziv.org
Արմենիա Շաբաթաթերթ 1931 Արգենտինա Արգենտինա Բուենոս Այրես Հայերեն Իսպաներեն http://www.diarioarmenia.org.ar
Հայ Լուր Ռադիո Արգենտինա Արգենտինա Բուենոս Այրես Իսպաներեն http://www.am680.com.ar
Հայկական Ռադիոժամ Ռադիո 2001 Բրազիլիա Բրազիլիա Սան Պաուլո Հայերեն Պորտուգալերեն http://armeniaeterna.com.br
Արմենիա Կայքէջ Ավստրալիա Ավստրալիա Սիդնեյ Հայերեն Անգլերեն http://www.armenia.com.au/
Արձագանք Շաբաթաթերթ 1983 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս, Նիկոսիա Հայերեն, Անգլերեն www.artsakank.com.cy
Ազատ Խոսք Պարբերաթերթ Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս, Նիկոսիա Հայերեն http://azadkhosk.com
Ազատ օր Շաբաթաթերթ 1945 Հունաստան Հունաստան, Աթենք Հայերեն, Հունարեն www.azator.gr
Ազատ ալիք Օնլայն ռադիո Հունաստան Հունաստան Հայերեն www.azatalik.gr
Հայաստան Շաբաթաթերթ Հունաստան Հունաստան, Աթենք Հայերեն Հունարեն http://www.armenika.gr
Գանձասար Շաբաթաթերթ 1978 Սիրիա Սիրիա, Հալեպ Հայերեն www.kantsasar.com
Ռադիո Երազ Օնլային ռադիո 2012 Սիրիա Սիրիա, Հալեպ Հայերեն www.radioyeraz.com
Ազդարար Շաբաթաթերթ 2009 Քուվեյթ Քուվեյթ Էլ Քուվեյթ Հայերեն http://www.aztarar.com

Դաշնակցությունից հեռացած անդամներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն». Պորտալ Կենտրոնական եւ Արեւելյան Բալկանյան Եվրոպայում. Բոլոնիայի, Իտալիա։ Բոլոնիայի համալսարան. Արխիվացված օրիգինալից 7 սեպտեմբերի 2014 Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը Ազգայնական-սոցիալիստական կուսակցություն է։
  2. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հիմնադրվել, Հայ պատմության ժամանակացույցը»: Վերցված է 2006-12-25.
  3. «Կուսակցությունը զբաղեցնում է 2 տեղ Լիբանանի Ազգային ժողովում»: Արխիվացված օրիգինալից հունիսի 29-ին, 2007 թ. Վերցված է 2006-12-30.
  4. «ՀՅԴ-ն կուսակցությունների միջեւ մասնակցում ԼՂՀ նախագահական ընտրությունների»: Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 3-ին, 2006 թ. Վերցված է 2007-01-03.
  5. «Դրոշակ», 1986, նոյեմբերի 12, էջ 30։
  6. http://www.yerkir.am/am/news/28573.htm ՀՅԴ ԳՄ նոր կազմը
  7. ՀՅԴ դաշնակցությունը նոր բյուրո է ընտրել. (կազմը)
  8. Karentz, Varoujan (2004). Mitchnapert the Citadel: A History of Armenians in Rhode Island. iUniverse. p. 162. ISBN 978-0-595-30662-6.
  9. «Հայ ազգային կոմիտե Կանադայում»: Վերցված 10 Հունիսի 2013:
  10. «Հայ դատի հանձնախումբ»: Հայ ազգային կոմիտե։ Վերցված 10 Հունիսի 2013:
  11. Զորավար Անդրանիկ
  12. ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

Աղբյուրներ և գրականություն

  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեան, հատ. Ա., Պէյրութ, 1984, 302 էջ, Բ. հատ., Պէյրութ, 1985, 395 էջ, Գ. հատ., Պէյրութ, 1976, 357 էջ, Դ. հատ., Պէյրութ, 1982, 384 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Եր. Փամպուքեան, հատ. Ե., Պէյրութ, 2007, 529 էջ, հատ. Զ., Պէյրութ, 2010, 559 էջ, հատ. Է., Պէյրութ, 2010, 384 էջ, հատ. Ը., Պէյրութ, 2011, 496 էջ, հատ. Թ., Պէյրութ, 2012, 560 էջ։
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած ,,Հայրենիք՛՛ ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, 1934,395 էջ, հատ. Բ., Պոսթըն, 1938, 464 էջ։
  • Յայտարարագիր եւ որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան 5-րդ ընդհանուր ժողովին, Ժընեւ, 1910, 32 էջ։
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան /քառահատոր շարք/, հատ. Ա., Բ., Գ., Դ., Աթէնք, 1991։
  • Գրիգորյան Հ., Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թվականներին, Երևան, 2002, 96 էջ, - http://www.armin.am/images/menus/1084/H-Grigoryan.pdf
  • Գրիգորյան Հ., Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը /1890-1908 թթ./, Երևան, 2004, 112 էջ։
  • Գիւզալեան Գ., Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, Փարիզ, 1927, 158 էջ։
  • Գևորգյան Հ., Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ, - http://www.armin.am/images/menus/1989/Azatagr_payqar.pdf
  • Գևորգյան Հ., Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, 528 էջ - http://www.armin.am/images/menus/2005/Kovkasyan_Chakat.pdf
  • Լազեան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
  • Խուդինյան Գ., Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000, 227 էջ։
  • Խուդինյան Գ., ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը/, Երևան, 2006, 439 էջ, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf
  • Համբարյան Ա., Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908 թթ., Երևան, 1999, 478 էջ։
  • Ներսիսյան Ա., Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում, Երևան, 1999, 130 էջ։
  • Ներսիսեան Ա., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. /1898-1908 թթ./, Պէյրութ, 2008, 400 էջ, հատ. Գ. /1908-1918 թթ./, Պէյրութ, 2011, 360 էջ։
  • Նորեան Ա., Դրուագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնից. Ա. տասնամեակ, Բոստոն, 1917, 492 էջ։
  • Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, 536 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Տասնապետեան Հր., Պատմութիւն հայ յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf
  • Հակոբյան Կ., ՀՅԴ Կարսի ,,Ջրաբերդ՛՛ կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904-1912 թվականներին, ,,Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/, Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Բ., էջ 133-151։
  • Հակոբյան Կ., ՀՅԴ Կարսի և Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու և Երկիր փոխադրելու ուղղությամբ /1892-1908 թթ./, Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/, Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Ա., էջ 108-119։
  • Պողոսյան Կ. Պողոսյան Ստ., Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1, Երևան, 2000։
  • Ղազարյան Հ., Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, հատ. 1, Երևան, 2004։
  • Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982։ - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
  • Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968։ - http://www.historyofarmenia.am/images/menus/347/Alexandr%20Xatisyan-HH%20cagumn%20u%20zargacum@1.pdf
  • Հակոբյան Ա., ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, Երևան, 1994։
  • Հակոբյան Ա., Հայաստանի Խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները /1918-1920 թթ./, Երևան, 2005։ - http://www.historyofarmenia.am/images/menus/285/Hayastani%20Khorhrdaynacum@%20ev%20qaxaqakan%20kusakcutyunner@.pdf
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. /փաստաթղթերի և նյութերի ժողովածու/, Երևան, 2000։
  • Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատ. 1, Երևան, 2005, 604 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/934/Hayastani_harapetutyun.pdf
  • Հ. Յ. Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը /փաստաթղթերի և նյութերի ժողովածու/, կազմեց` Վլ. Ղազախեցյան, Երևան, 1999, 370 էջ - http://www.historyofarmenia.am/images/menus/325/HYD_ev%20Khorhrdayin%20Ishxanutyunnr@.pdf
  • Հրաչ Տասնապետեան, Պատմութիւն Հայ հեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։