Մասնակցի քննարկում:Տիգրան ՀՅԴ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարգելի մասնակից Դուք տեղյակ եք, որ Վիքիպեդիայում սովորաբար ընդունելի չի երկու էջով հանդես գալ, հիմա որ մեկն ենք արգելափակելու, որոշեք և ասացեք, սպասում եմ արձագանքի--6AND5 (քննարկում) 18:13, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Եվս մեկ հարց, կբացատրեք այս խմբագրության իմաստը՝ [1], Վիքիպեդիայում այսպիսի բաներ չեն անում, էլ չեմ ասում, որտեղից եք այդ ցուցակը վերցրել?--6AND5 (քննարկում) 18:27, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Վիքիպեդիայում արգելվում է քոփի փաստ տարբերակը, ես Սիրիա հոդվածից ջնջել եմ այս կայքի [2] քոփի փաստը:--6AND5 (քննարկում) 18:39, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, խնդրում եմ դադարեցնել անաղբյուր, պատճենված նյութեր ավելացնել հոդվածներում։ Ինչպես նաև արձագանքեք Ձեզ ուղղված քննարկումներին՝ 1, 2 ու ընտրեք այն մասնակցային հաշիվը, որից որ ցանկանում եք հետագայում խմբագրումներ անել, որպեսզի մյուսն արգելափակվի։ Եթե շարունակեք չարձագանքել քննարկումներին, ինչպես նաև շարունակեք ոչ կառուցողական խմբագրումները, ապա Ձեր 2 մասնակցային հաշիվն էլ կարգելափակվի։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 19:10, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Ստորագրություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, Վիքիպեդիայում ընդունված է ստորագրել միայն քննարկումներում (մասնակցի, հոդվածի քննարկում, խորհրդարան և այլն), իսկ հոդվածներում պետք չի ստորագրել։ Ձեր ստորագրությունը դուրս բերեցի ՀՀ նախագահի ընտրություններ 1996 հոդվածից։ ― Ջէօ 06:57, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Բայց ինձ Լիլիթը ասաց որ անպայման ստորագրեմ հոդվածներում

Տիգրան ՀՅԴ (քննարկում) 06:59, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Լիլիթն ասաց, որ միայն քննարկման էջերում է պետք ստորագրել։ Հոդվածում ստորագրելու մասին խոսք չի գնացել։ ― Ջէօ 07:03, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Շատ լավ միայն քննարկումներում կստորագրեմ--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 07:06, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Արտաքին աղբյուրներ[խմբագրել կոդը]

Հարգելի Տիգրան աղբյուրները այս տարբերակով ավելացրեք, ոնց-որ ես Իրաքի հոդվածում կատարեցի՝ *[http://hay-em.do.am/publ/haykakan_hanragitaran/girq_i/iraq/13-1-0-6544 Իրաքի Հանրապետություն],առանց նովիքիների--6AND5 (քննարկում) 13:41, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Բայց ես այդպիսի աղբյուր չեմ դրել

իմ աղբյուրը սա է http://www.encyclopedia.am/about.php --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 13:46, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Դե ուրեմն ավելի լավ, իսկ դու օգտվում ես կայքից թե գրքային տարբերակից?--6AND5 (քննարկում) 14:34, 30 Օգոստոսի 2014 (UTC)

ԻՆչպես նաև ուշադիր եղիր, որպեսզի կրկնօրինակ էջեր չստեղծես։ Քիչ առաջ ջնջեցի Մարրոկո հոդվածը, որն արդեն ունեինք գրած՝ Մարոկկո (2 կ-ով)։--Լիլիթ (քննարկում) 13:48, 30 Օգոստոսի 2014 (UTC)

ես օգտվում եմ կայքից բայց ինչպես թե մարրոկոն կար ես նայեցի չկար?

--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 16:01, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Ուրեմն հղում դիր կոնկրետ էջի վրա այս տարեբրակով. *[հղում վերնագիր], կսպասեմ քո գործողություններին:--6AND5 (քննարկում) 16:30, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Հիմա դուք իմ ստեղծած հոդվածը հեռացրե եք? --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 19:44, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Այո, որովհետև կրկնօրինակ էջ էր՝ սխալ անվամբ։ --Լիլիթ (քննարկում) 19:46, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Պարզ է՝ Լիլիթ ջան քեզ մի խնդրանք ունեմ այն երկրները որոնք չկան մեր վիքիպեդիայում կամ լավ վիճակում չեն գտնվում խնդրում եմ այդ երկրների ցանկը ինձ տաս լավ? Նախապես շնորհակալություն --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 19:48, 30 Օգոստոսի 2014 (UTC)

Տիգրան ջան, այդպիսի ցանկ չեմ կարող տալ։ Կարող ես նայել այս կատեգորիայի հոդվածները։ --Լիլիթ (քննարկում) 19:56, 30 Օգոստոսի 2014 (UTC)
Կարելի է ասել՝ Աֆրիկայի երկրների մասին հոդվածները լավ վիճակում չեն գտնվում։ Կարող ես հենց Աֆրիկայից էլ սկսել։ ― Ջէօ 09:12, 31 Օգոստոսի 2014 (UTC)
Եվս մեկ դիտարկում, Վիքիպեդիայում ընդունված չի հոդվածի գլխավոր կաղապարում շարժական նկարով դրոշ տեղադրել, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիա հոդվածում, խնդրում եմ դրոշը փոխել և հաջորդիվ դրոշները չփոխել: Ընդհանրապես շարժական դրոշները մասնակցային էջերի համար են նախատեսված, ոչ թե հոդվածների:--6AND5 (քննարկում) 10:25, 31 Օգոստոսի 2014 (UTC)
Մոռացա ասեի նաև, որ պետությունների մասին հոդվածներում անցյալ բաժին չի լինում, հարակավոր է պատմություն գրել:--6AND5 (քննարկում) 10:30, 31 Օգոստոսի 2014 (UTC)

լավ անպայման ձեր ասածներով կշարժվեմ առաջ--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 12:00, 31 Օգոստոսի 2014 (UTC)

Բարի կեսգիշեր, հարգելի Տիգրան այդ ցուցակը ամենահայտնիների կամ հզորների ցանկալի չի տեղադրել մարդկանց մասին հոդվածներում, մաքսիմում կարելի է նոր հոդված ստեղծել և նշել այս ինչ կազմակերպության տարբերակով/վերսիայով, այսինչ թվականի, իսկ հոդվածներից ջնջիր խնդրում եմ--6AND5 (քննարկում) 19:15, 31 Օգոստոսի 2014 (UTC)

Շատ լավ կջնջեմ ու նոր էջ կստեղծեմ ամենաազդեցիկ մարդկանց մասին--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 06:06, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)

Տիգրան, դու այդպես էլ հզորների ցուցակը չհեռացրեցիր, փոխարենը, ուղղումներ ես անում այդ ցուցակում:-)--6AND5 (քննարկում) 18:10, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)

Այո ճիշտ եք այդ ցուցակը ես ուզում եմ ավարտին հասցնել որպեսի միանգամից տեղադրեմ Հիմա էլ այդքան ազատ ժամանակ չունեմ որպեսզի այդ հոդվածը ստեղծեմ --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:37, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)

Փորձնական հոդվածների համար կարելի է մասնակցային էջերին կից էջեր ստեղծել, օրինակ, այսպես՝ Մասնակից:Տիգրան ՀՅԴ/Ազդեցիկ մարդիկ--6AND5 (քննարկում) 19:09, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)

ԱԲԱԱԱՍ[խմբագրել կոդը]

Ինչու իմ ստեղծած Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի էջը չունի կապ մյուս լեզուների հետ --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 14:38, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հովածը բացելուց հետո, ձախ կողմից, ներքևում կերևա լեզուներ, ստեղծել հղում տողը։ Սեղմում եք, բացվող պատուհանում ընտրում լեզուն, որով որ այդ հոդվածը կա, ներքևի տողում գրում այդ լեզվով հոդվածի անունը և հաստատելով առաջ շարժվում։ Արդյունքում հոդվածը կկապնվի այլ լեզուների հետ և ձախ կողմում կհայտնվեն այլ լեզուները։ Beko (քննարկում) 14:45, 2 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հնարավոր ջնջման ծանուցում․ Արա Դեղտրիկյան[խմբագրել կոդը]

Copyright-problem paste 2.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Արա Դեղտրիկյան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է ից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ --ERJANIK քննարկում: 12:05, 6 Նոյեմբերի 2014 (UTC)

Արդեն ջնջված է, կարող եք հոդվածը վերամշակված տարբերակով ստեղծել....--6AND5 (քննարկում) 08:42, 9 Նոյեմբերի 2014 (UTC)
Ի դեպ հարգելի Տիգրան, Ձեզ բազմիցս ասվել է, որ հոդվածներում թվեր փոխելիս հարկավոր է աղբյուրներ նշել, որքանով հասկանում եմ Դուք չեք հետևում այդ հորդորին, դա լավ չի և շարունակական լինելու դեպքում կարող է դառնալ պատճառ՝ Ձեր մասնակցային հաշվի արգելափակման:--6AND5 (քննարկում) 08:46, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

ինչ թվեր --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 09:57, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

6AND5 ջան, թվեր փոխող մասնակիցը Տիգրանը չէր, ArmSaq111-ն էր, ով մի քանի մասնակցային հաշիվներից փոխում էր այս կամ այլ ազգությունների թիվը։ — Ջէօ () 10:57, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

եսել զարմացա ինչ թվեր --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 12:51, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

Զարմանալու կարիք չկա, խոսքը այս թվերի մասին է [3], [4],[5], բացի այդ նոր նկատեցի, կարող եք բացատրել այս խմբագրման իմաստը կամ աղբյուրը [6]?, եթե ոչ ապա հետ շրջեք Ձեր խմբագրումը, սպասում եմ արձագանքի-...-6AND5 (քննարկում) 13:55, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

ձեր խմբագրումը սխալ է [7]

Ես այստեղ մի սխալմունք եմ թույլ տվել Հասան Ռոուհանին 03.08.2013թ.-ից հետո է ղեկավարել իսկ ես գրել եմ մինչև 03.08.2013թ.-ը: ինչ վերաբերվում է [8] խմբագրմանը ասեմ, որ [9] պարսկերեն լեզու երբ մտնեք կտեսնեք, որ երկրորդ տողում գրված է «Պարսկերեն խոսում են աշխարհում 110 միլիոն մարդ։ Պարսկերենը պաշտոնական լեզու է Իրանում, Աֆղանստանում, Բահրեյնում, Տաջիկիստանում և Ուզբեկիստանի որոշ մասերում։» Եթե Բահրեյնում պաշտոնական լեզուն պարսկերենը չէ ապա հանեք բահրեյնը՝ պարսկերեն լեզվից: --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:27, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի Տիգրան, ես չգիտեմ, ով է մոգոնել այդ հոդվածում, որ իբրև պարսկերենը այդ պետություններում պաշտոնական է, բայց շատ կարևոր մի փաստ կա, որ Վիքիպեդիայի որևէ հոդված չի կարող աղբյուր ծառայել այլ հոդվածի համար, չհաշված որոշ բացառիկ դեպքերի, այնպես, որ խնդրում եմ այլևս հոդվածներ գրելիս մի առաջնորդվեք այդ սկզբունքով, այլ այդ համապատասխան հոդվածների աղբյուրներից օգտվեք, իսկ ստուգելու համար, ցանկալի է նայեք անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով Վիքիպեդիայի տարբերակները: Բայց ամեն դեպքում, ցանկացած փոփոխություն կատարելու համար հարկավոր է Վիքիպեդիայից դուրս հղում ցույց տալ, որով ապացուցվում է ավելացրած նյութի ճշմարտացիությունը: Հավատացեք, եթե ի սկզբանե խստորեն գործեր այս օրենքը Վիքիում կասկածելի տեղեկատվություն քիչ կլիներ--6AND5 (քննարկում) 20:10, 9 Նոյեմբերի 2014 (UTC)

իրականում պարսկերենը պաշտոնական է Իրանում Տաջիկստանում և Աֆղանստանում բայց չգիտեմ հաստատ պաշտոնական է բահրեյնում թէ ոչ: --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 06:49, 10 Նոյեմբերի 2014 (UTC)

Հորդոր[խմբագրել կոդը]

Ողջույն, կրկին անգամ հորդորում եմ հոդվածներում թվեր չփոխել կամ ավելացնել առանց Վիքիպեդիայից դուրս աղբյուր նշելու...--6AND5 (քննարկում) 14:16, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

ձեր տվյալները 2006 թվականի են՝ հիմա եթե ես տեսնում եմ և փոխում դարձնելով 2013-2014 թվականի ինչ աղբյուրներ են պետք դրա համար?--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 15:44, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Եթե նայեք օրինակ ռուսերեն կամ անգլերեն տարբերակները, ապա այնտեղ այդ թվերի կողքին աղբյուրներ կան նշված, հարկավոր է նախ ստուգել այդ աղբյուրների պարունակությունը, իսկ հետո նոր տեղադրել մեր Վիքիպեդիայում, եթե իհարկե այդ աղբյուրում նշվող թվերն եք տեղադրելու որպես թարմացում:--6AND5 (քննարկում) 16:01, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

ինձ թվում է որ եթե անգլերեն, ռուսերեն, արաբերեն կամ պասկերեն տարբերակներըորոնք ես նայում եմ դժվար թե կեղծ լինեն --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:16, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելիս կեղծ լինելու խնդիր չկա, կարգն է այդպես, որևէ թիվ գրելիս նշում են աղբյուր, բայց աղբյուրը ավտոմատ չեն վերցնում մի վիքիից մյուս վիքի տեղափոխում, այլ մտնում աղբյուրի կայք նայում, նոր, սա կարգ է, որը պետք է իրագործվի...--6AND5 (քննարկում) 07:59, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Շատ լավ --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 09:27, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելիս եթե այս տեմպերով շարունակեք, ապա շուտով կարգելափակվեք, չի կարելի առանց աղբյուր թվեր փոխել կամ որ ամենավատն է, թողնվում է նախկին աղբյուրը, իսկ թվերը փոխվում են, վերջին անգամ եմ զգուշացնում հոդվածներում թվեր մի փոխեք, առանց հստակ աղբյուր նշելու--6AND5 (քննարկում) 17:55, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

ես այդ աղբյուրով նայեցի գրված էր 200-250 հազար դրա համարել փոփոխել եմ 200000-250000--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 19:33, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելիս աղբյուրում հետևյալն էր գրված նորից նայեք ուշադիր.

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանահայերի 98-99 տոկոսը (շուրջ 100 հազար մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ են:

Տարբեր տվյալների համաձայն՝ մինչև 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, իրանահայերի թիվը կազմել է 200-250 հազար:

Հետևություն, որ աղբյուրում նմանատիպ բան գրված չէր, այլ գրված էր մինչև 1979թ-ը:--6AND5 (քննարկում) 20:22, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններ-ում կա սխալ հիմա ես ինչպես կարող եմ փոխել այդ սխալը

Ի՞նչ սխալ ես նկատել, Տիգրան ջան։ — Ջէօ () 11:00, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Վիքիպեդիայում՝ հհ ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններ հոդվածում գրված է որ ՀՀԿ-69 ԲՀԿ-37 ՀԱԿ-7 ՕԵԿ-6 ՀՅԴ-5 Ժառանգություն-5 անկուսակցական 2 սակայն իրականում այդ թվերը այլ են՝ ՀՀԿ-70 ԲՀԿ-36 ՀԱԿ-7 ՀՅԴ-5 ՕԵԿ-5 Ժառանգություն-4 անկուսակցական 4 հիմա դա ես ինչպես ուղեմ, որ չասեք ինչու ես առանց աղբյուր թվեր փոխում--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 11:05, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Տիգրան ջան, քանի որ թարմացումները անելու ես հեղինակավոր աղբյուրից, ապա փոխելուց հետո արտաքին հղում դիր և վերջ։ -◙Beko (քննարկում) 11:09, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

որտեղ դնեմ արտաքին հղումը --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 11:11, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Տիգրան նախ այստեղ ցույց տուր աղբյուրը, բացի այդ ասյտեղ ևս մեկ խնդիր կա, որ այնտեղ թվերը պետք է ներկայացվեն, ընտրության հաջորդ օրվա դրությամբ, նոր ներքևում ցույց տրվի փոխատեղումները, օրինակ Քոքոբելյանի դուրս գալը Ժառանգությունից և այլն: Աղբյուրը երևի սա՞ է [10]:--6AND5 (քննարկում) 13:40, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ողջույն հարգելի Տիգրան, Սադամի պատկերը ջնջված է, քանի որ չեմ կարծում, որ դու ես ֆոտո արել կամ հեղ. իրավունքները քեզ են պատկանում: Իսկ եթե ազատ պատկեր է, ապա Վիքիպահեստի անվանումը դիր հոդվածում, եթե հարցեր կան այս հարցի շուրջ՝ դիմիր, շնորհակալություն ուշադրության համար:--6AND5 (քննարկում) 10:18, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հիմա եթե դա ազատ պատկեր է ես ինչ պետք է անեմ --Տիգրան ՀՅԴ 14:44, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Իսկ որտեղից եք վերցրել տվյալ պատկերը? Ամեն դեպքում հարկավոր է վիքիպահեստ բեռնել, ահա հղումը.[11]--6AND5 (քննարկում) 15:33, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ամանորյան զգուշացում[խմբագրել կոդը]

Ողջույն, շնորհավոր Ամանորը ու Սուրբ Ծնունդը: Ռուսաստանի վիճարկելի քարտեզը և նմանատիպ այլ խնդրահարույց քարտեզներ առանց քննարկման փոխելու դեպքում կարգելափակվեք:--6AND5 (քննարկում) 16:44, 5 Հունվարի 2015 (UTC)

Աֆղանստան[խմբագրել կոդը]

Կար ինչ որ սխալմունք որի պատճառով իմ խմբագրումը հետ եք շրջել --Տիգրան ՀՅԴ 18:11, 25 Հունվարի 2015 (UTC)

Այո, հարկավոր է նշել, հանրագիտարանի լրիվ անվանումը և տպագրման տարեթիվը, որից օգտվել ես, ինչպես նաև էջը կամ էջերը...--6AND5 (քննարկում) 18:31, 25 Հունվարի 2015 (UTC)

Հիմա որն է պատճառը որ Աֆղանստան էջից իմ խմբագրումը հանել եք --Տիգրան ՀՅԴ 18:45, 25 Հունվարի 2015 (UTC)

Հոդվածում քո արված խմբագրումները հետ են շրջվել ոչ հանրագիտարանային լինելու պատճառով։ Հիշեցնեմ, Տիգրան, որ Ով է, ինչ է կամ Դպրոցական հանրագիտարանները ոչ հանրագիտարանային բովանդակություն ունեն և այնտեղից հոդվածներ գրելը նպատակահարմար չեն, այնպես որ հետ չշրջես իմ կամ 6AND5-ի հետ շրջածը, այլապես կստանաս զգուշացում։ --Լիլիթ (քննարկում) 18:47, 25 Հունվարի 2015 (UTC)
Բայց դա դպրոցական հանրագտարան չէ --Տիգրան ՀՅԴ 18:49, 25 Հունվարի 2015 (UTC)
Բա ի՞նչ հանրագիտարան է։ Համենայն դեպս բովանդակությունը ոչ հանրագիտարանային էր․․․ --Լիլիթ (քննարկում) 18:53, 25 Հունվարի 2015 (UTC)
Ես բովանդակությունը համապատասանեցրել եմ Վիքիպեդիայի մեջ եղած հոդվածին --Տիգրան ՀՅԴ 18:56, 25 Հունվարի 2015 (UTC)
Հարցիս չպատասխանեցիր՝ ի՞նչ գրքից ես օգտվել։ Իսկ բովանդակությունը բավական չափով չէիր համապատասխանեցրել։ --Լիլիթ (քննարկում) 18:57, 25 Հունվարի 2015 (UTC)
ես գրքից չեմ օգտվել այլ էլեկտրոնային տրբերակից http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=91 --Տիգրան ՀՅԴ 19:00, 25 Հունվարի 2015 (UTC)
encyclopedia.am-ի նյութերը դպրոցական հանրագիտարանի նյութերն են՝ ուղղակի էլեկտրոնային տարբերակով։ Բացի այն, որ ոչ հանրագիտարանային են, այլ նաև չի թույլատրվում պատճենել այդտեղից։ Այնպես որ խորհուրդ կտամ այդ կայքից չօգտվել վիքիպեդիայում հոդվածներ տեղադրելու նպատակով։--Լիլիթ (քննարկում) 19:02, 25 Հունվարի 2015 (UTC)
Իսկ որ կայքից խորհուրդ կտաք օգտվել? --Տիգրան ՀՅԴ 19:04, 25 Հունվարի 2015 (UTC)
Նայած ինչ նյութի համար, կոնկրետ Աֆղանստանի համար չգիտեմ․․․ Ինքս հայկական կայքերից չեմ օգտվում, եթե խոսքը հայկական նեղ թեմաների մասին չէ․․․ --Լիլիթ (քննարկում) 19:08, 25 Հունվարի 2015 (UTC)
Լավագույն կայքը դա Վիքիպեդիան է։ Օգտվեք օտարալեզու Վիքիների տեքստերից, նայեք ինչ աղբյուրներից էին օգտվել մասնակիցները, գտեք նրանց հայերեն տարբերակները, եթե այդպիսի կան, որոնեք քույր նախագծերում, օրինակ Վիքիքաղվածքում և Վիքիպահեստում։ Ծայրահեղ դեպքում դիմեք այստեղ։ Բարի մաղթանքներով - Kareyac (քննարկում) 19:19, 25 Հունվարի 2015 (UTC)

Այսինքն անգլերեն աղբյուրների կողքին գրեմ «անգլերեն» --Տիգրան 20:36, 15 Ապրիլի 2015 (UTC)

Նման դեպքերում դնում ես {{ref-en}} կաղապարը։--Լիլիթ (քննարկում) 20:51, 15 Ապրիլի 2015 (UTC)

Արաբերեն անուններ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ: Դուք ստեղծել եք Սաբահ ալ-Սաբահ հոդվածը: Ուզում եմ հիշեցնել, որ հայերենում արաբերենի որոշյալ հոդը՝ ալիֆ-լամը, գրվում է փոքրատառ ու հաջորդ բառին միանում է գծիկով: Իսկ բառերը՝ իբն, աբու և այլն, գրվում են առանց գծիկ, և էլի փոքրատառ: --Հայկ (արաբագետ) 14:42, 17 Փետրվարի 2015 (UTC)

հիմա Սաբահ Ալ Սաբահը ինչպես պետք է գրվի գծիկով?
ես արդեն ուղղեցի, կարող եք նայել: Նույնը վերաբերում է հաջորդ հոդվածին՝ Ջաբար ալ-Սաբահ--Հայկ (արաբագետ) 16:58, 17 Փետրվարի 2015 (UTC)

լավ--Տիգրան ՀՅԴ 17:32, 17 Փետրվարի 2015 (UTC)

Պատճենում[խմբագրել կոդը]

Ողջույն, Տիգրան։ Հիշեցնում եմ, որ encyclopedia.am և այլ կայքերից ու աղբյուրներից պատճենել չի կարելի։ --Լիլիթ (քննարկում) 17:33, 10 Ապրիլի 2015 (UTC)

Փաստորեն, ոչ միայն Թուրքմենստանն էիր պատճենել, այլև մի շարք այլ երկրների հոդվածներ․․․ Մի քանի խնդիրներ էլ կան՝

Նոր նկատեցի, որ վերևում խոսք գնացել է encyclopedia.am կայքից պատճենումների մասին։ Այսուհետ երկրների հոդվածներում առանց աղբյուրների թվեր փոխելու, ինչպես նաև պատճենումների համար առանց որևէ զգուշացման արգելափակվելու ես։ Սպասում եմ վերևում նշածս թերությունների ուղղմանը։ Հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 18:44, 10 Ապրիլի 2015 (UTC)

Որոշ Հոդվածներում աղբյուրները ավելացրցի շուտով մնացածնել կավարտեմ, սկայն Կատար Հոդվածում ոչ մի ուրիշ թվեր ես չգտա: --Տիգրան ՀՅԴ 20:18, 10 Ապրիլի 2015 (UTC)

Եթե չգտար (թեև տարբերություններ կան), ապա ավելացրու աղբյուրներ այդ թվերի համար։--Լիլիթ (քննարկում) 10:01, 11 Ապրիլի 2015 (UTC)

Կատարի Աղբյուրները նշեցի, Ինչպես նաև ավելացրեցի իմ ստեղծած հոդվածների աղբյուրները --Տիգրան ՀՅԴ 11:30, 11 Ապրիլի 2015 (UTC)

Շատ լավ, առաջիկա 1-2 օրվա ընթացքում կնայեմ, կարձագանքեմ։--Լիլիթ (քննարկում) 11:31, 11 Ապրիլի 2015 (UTC)

Իրան հոդվածում իմ կատարած փոփոխություններից պատմություն բաժինը ես վերցրել եմ Հայկական վիքիպեդիայի Էլամ Մարաստան Աքեմենյաններ Պարթևաստան Սեֆյաններ հոդվածներից: --Տիգրան ՀՅԴ 11:35, 11 Ապրիլի 2015 (UTC)

Իսկ մնացած մասը Իրան հոդվածում Կրոն Տրանսպորտ Տնտեսություն և Հետաքրքիր փաստը ես վերցրել եմ ռուսերեն վիքիպեդիայից:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Տիգրան ՀՅԴ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

  • Ամսանունների փոքրատառերն ուղղված չեն
  • Իրան հոդվածում պատմություն բաժինը հեռացնում եմ, քանի որ այլ վիքիհոդվածներից պատճենումներ են, նույն տեքստը տարբեր հոդվածներում չի թույլատրվում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս բաժիններին՝
    • «Կրոն» բաժնի վերջին նախադասության մասին ռուվիքիի համապատասխան բաժնում ոչինչ չգտա․․․
    • «Տնտեսություն» բաժնի տվյալները ռուվիքիում կրկին չկան, ինչպես նաև նավթի մասին գրածդ ինֆորմացիայի մասին ոչինչ գրված չէ ներկայացրածդ հայկական աղբյուրում։
    • «Տրանսպորտ» բաժնում գրել ես․ «շուտով կգործի նաև Հայաստան-Իրան երկաթգիծը», ներկայացրու աղբյուր։ Իրանը ունի նաև հզոր օդային ցանց նման գնահատական տվող, խմբագրի անձնական կարծիքն արտահայտող նախադասությունները ոչ հանրագիտարանային են, այնպես որ հանիր։ Ինչպես նաև խորհուրդ կտամ կարդալ որևէ դասագիրք, թե որ դեպքում է գրվում մեծատառ և որ դեպքում փոքրատառ։ Սխալ մեծատառերը շատ-շատ են քո գրած հոդվածներում, պետք է ուղղես։
    • Հետաքրքիր փաստերի համար ռուվիքիում աղբյուր կա նշած, քո գրածում՝ ոչ։
  • Կատար հոդվածում՝
    • 2010 թվականի բնակչության տվյալի համար անգլերենում աղբյուր կա, մեզ մոտ չկա։
    • Ինչպես տեսնում ենք բնակչությունն ավելացել է, այդ դեպքում ինչպես կարող է խտությունը նույնը մնալ։ Պետք է թարմացնես նաև այդ տվյալը, այլապես պետք է հեռացնել սխալ ինֆորմացիան։
    • Ընդհանուր ՀՆԱ-ն 298 միլիարդ չէ, այլ 298.4 միլիարդ
    • Անվանական ՀՆԱ-ի համար չկան աղբյուրներ
    • Ջինի (2007) 41.1 (միջին) - չկա աղբյուր
    • ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.851 (շատ բարձր) (31th) - չկա աղբյուր
  • Բուլղարիայի, Լեհաստանի և Ռումինիայի աղբյուրներն ո՞ւր են

Ինչպես տեսնում ես թերությունների 10 տոկոսն ես միայն ուղղել, սպասում եմ մյուս 90 տոկոսի ուղղմանը։ Հաջորդ ստուգելուց, եթե որևէ տվյալ սխալ մնաց, հեռացնելու եմ։ Հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 11:08, 12 Ապրիլի 2015 (UTC)

Ամսաթվերը բոլորը դարձրեցի փոքրատառ:
Իրան հոդված
Կրոն բաժնի վերջին նախադասությունը ռուվիքիյում երրորդ նախադասությունն է:
Տնտեսություն բաժնի տվյալները ռուվիքիյում գրված են Экономика բաժնի չորրորդ պարբերությունում՝ սակայն ես աղբյուրները ավելացրել եմ:
Տրանսպորտ բաժնում Հայստան-Իրան երկաթգծի մասին աղբյուրը նշալ եմ: ՛՛Իրանը ունի հզոր օդդային ցանց՛՛ հեռացրեցի:
Հետաքրքիր փաստեր բաժնում աղբյուրը ավելացրեցի:
Կատար հոդված
2010 թվականի բնակչության աղբյուրը ավելացրեցի
բնակչության խտության հետ կապված՝ անգլերեն վիքիպեդիայում նշված է այժմյան խտությունը ինչպես որ հայերենում:
անվանական հնա-ի համար անգլերեն վիքիպեդիայում աղբյուրը նույն է՝ դրա համար ես նույնպես դրեցի նույնը:
Ջինի, ՄԶՀ աղբյուրները նշեցի
Բուլղարիա, Լեհաստան, Ռումինիայի աղբյուրները նույնպես նշել եմ:
Վերջ? --Տիգրան ՀՅԴ 13:38, 12 Ապրիլի 2015 (UTC)

  • Ռումիներեն, բենգալերեն, վիետնամերեն, գիտե՞ս
  • չես ուղղել մեծատառերը, հոդվածը երկար էր, այլապես ջնջելու էի․․․
  • Իրանի հոդվածում՝
    • Այդ ցուցանիշով Իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը Ամբողջ աշխարհում, և 7-րդ տեղը Ասիայում (Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից և Թուրքիայից հետո) - նշիր աղբյուր
    • նավթի մասին գրածդ ինֆորմացիայի մասին ոչինչ գրված չէ ներկայացրածդ հայկական աղբյուրում
    • Հետաքրքիր փաստերում նշածդ հղումը չի աշխատում
  • Կատար հոդվածում՝
    • խտությունը նույնն է, որովհետև 2014 թվականի տվյալներ են, եթե դու մեզ մոտ թարմացրել ես բնակչության քանակը (2015), հետևաբար խտությունն էլ պետք է թարմացնես, այլապես սխալ ինֆո է մնում
  • Բուլղարիա
    • խտության համար աղբյուր չկա
    • Մեկ շնչի հաշվով $17,869 - 2015 թվականի տվյալն է, մինչդեռ ՀՆԱ (ԳՀ)-ն 2013 թվականի, պետք է համապատասխանեցնես, այսինքն՝ ինֆորմացիան նույն տարվա համար պետք է լինի։ Պետք է ավելացնես 2015 թվականի ՀՆԱ-ի տվյալները։
    • ՀՆԱ (անվանական) 2013 գնահատում Ընդհանուր $57.596 միլիարդ[4] (75-րդ) Մեկ շնչի հաշվով $8,037[5] (76-րդ) - նշածդ աղբյուրում նման թվեր չկան․․․
    • Ջինի (2013) 34.3 - նշածդ աղբյուրում 2013 թվականի մասին տվյալներ չկան։ Եթե անգլերենում տվյալ աղբյուրն են նշել, չի նշանակում, որ առանց ստուգելու պետք է նշենք այդ աղբյուրը նաև մեզ մոտ
  • Լեհաստանի ու Ռումինիայի թվերն էլ Բուլղարիայի պես ստուգիր, սխալներ կան, օրինակ Լեհաստանի բնակչությունը նշել ես 2014 թվականի տվյալներով, այնինչ 2015 թվականի տվյալն ես նշել․․․
  • Իսկ վերջն էլ կախված է միայն քեզնից, որքան ուշադիր ու ճիշտ լրացնես տվյալներն ու աղբյուրները, այնքան արագ կվերջացնես։--Լիլիթ (քննարկում) 14:47, 12 Ապրիլի 2015 (UTC)

Ինչու օրինակ Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա և այլ հոդվածներում նման աղբյուրներ չկան?

Եթե չկան, ուրեմն պետք է ավելացվեն։ Հիշեցնեմ, որ դու էիր անաղբյուր տվյալներ ավելացնում նմանատիպ հոդվածներում։--Լիլիթ (քննարկում) 15:30, 12 Ապրիլի 2015 (UTC)
Ես երբեք Ռուսաստան, Ավստրալիա, Ուկրաինա, Բելգիա, Գերմանիա հոդվածներում փոփոխություններ չեմ իիրականացրել՝ այն էլ նմանատիպ --Տիգրան ՀՅԴ 15:34, 12 Ապրիլի 2015 (UTC)
Խոսքը տվյալ հոդվածների մասին չէր, այլ մյուսների, որոնք քիչ չէին։ Նախընտրություններից ուղղիր նաև ստորագրությունդ․ պետք է հղում գնա մասնակցային ու քննարկման էջերիդ։--Լիլիթ (քննարկում) 15:36, 12 Ապրիլի 2015 (UTC)
իսկ ինչպես ուղղեմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Տիգրան ՀՅԴ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Վերևի աջ մասից մտիր նախընտրություններ, այնտեղ կա ստորագրություն դաշտ, ջնջիր դաշտում գրվածը և սեղմիր հիշել։--Լիլիթ (քննարկում) 15:46, 12 Ապրիլի 2015 (UTC)

--Տիգրան 20:28, 12 Ապրիլի 2015 (UTC)

Կա ինչ որ այլ խնդիր? --Տիգրան 08:26, 13 Ապրիլի 2015 (UTC)

Չեմ նայել, առաջիկա 1-2 օրվա ընթացքում կնայեմ։--Լիլիթ (քննարկում) 08:27, 13 Ապրիլի 2015 (UTC)

Ռուսերեն ոիքիպեդիայում Լեհաստանի աշխարհագրություն բաժնում չկա ոչ մի աղբյուր՝ հիմա եթե ես թարգմանեմ դա ինձնից աղբյուր եք պահանջելու թե ոչ: --Տիգրան 12:53, 13 Ապրիլի 2015 (UTC)

Եթե ինքնուրույն կարող ես աղբյուրներ գտնել, որ հաստատեն տվյալները լավ կլինի, եթե չէ, կարող է այդպես մնալ։--Լիլիթ (քննարկում) 12:55, 13 Ապրիլի 2015 (UTC)

Այս աղբյուրը վստահելի է? https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/pl.html --Տիգրան 13:03, 13 Ապրիլի 2015 (UTC)

Այո։ Երբ հարց ես տալիս, լավ կլինի նշես ինձ, որ ծանուցում ստանամ կամ քննարկմանս էջում գրես։ Նոր նկատեցի, որ գրել ես։--Լիլիթ (քննարկում) 18:35, 15 Ապրիլի 2015 (UTC)

  • Շեյխ Հասինայի աղբյուրն անգլերեն չի, բենգալերեն է։
  • Իրանի հոդվածում՝
    • Նավթի մասին նշածդ աղբյուրում նշված էր, որ Վենեսուելան առաջին տեղում է նավթի պաշարի քանակով, քո մոտ այդպես չէր, ուղղեցի։
  • Բուլղարիայի հոդվածում
    • խտությունը սխալ է
    • ՀՆԱ-ները անգլերեն վիքիում 2015 թվականի տվյալներ են, տեղափոխիր մեզ մոտ իրենց աղբյուրներով
    • Ջինի-ն էլ պետք է թարմացնես նույն տեղից, այնտեղ 2013 թվականի տվյալներ են
  • Լեհաստանի հոդվածում՝
    • Լեհաստանի բնակչությունը նշել ես 2014 թվականի տվյալներով, այնինչ 2015 թվականի տվյալն ես նշել․․․ - այս ասածս ոնց ասել էի, այդպես էլ մնացել է․․․
    • ՀՆԱ-ները անգլերեն վիքիում 2015 թվականի տվյալներն են, պետք է թարմացնես
    • Ջինի-ն էլ այնտեղ ավելի թարմ տվյալներ են
  • Նույն բաները, ինչ-որ գրել եմ Լեհաստանի համար, պետք է ուղղվեն նաև Ռումինիայի հոդվածում։--Լիլիթ (քննարկում) 19:15, 15 Ապրիլի 2015 (UTC)

Եթե Շեյխ Հասինայի աղբյուրը ձեր մոտ բենգալերեն է բերում ապա էջի աջ վերեվում կա English բաժին: Մնացած ձեր ասածը ուղղեցի: --Տիգրան 20:23, 15 Ապրիլի 2015 (UTC)

Ես նոր հոդված եմ տեղադրել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի: Այդ հոդվածում ամեն ինչ նորմալ է թե ուղղելու կարիք կա? --Տիգրան 20:25, 15 Ապրիլի 2015 (UTC)

Աղբյուրների մեջ ոչ թե հայերեն հղման կողքը պետք է նշել լեզուն, այլ պետք է նշել ուրիշ լեզուներով աղբյուրների լեզուները։ --BekoՔննարկում 20:33, 15 Ապրիլի 2015 (UTC)

  • Բուլղարիա հոդվածում՝
    • Խտությունը կրկին սխալ է․․․
    • ՀՆԱ-ները գրել ես, որ տվյալներն ըստ 2013 թվականի են, այնինչ 2015 թվականի տվյալներն ես գրել։ Դարձրու 2015 թվական։
    • Ջինի տվյալները սխալ են, լավ կլինի անգլերենից օգտվես
  • Լեհաստան՝
    • Ջինի տվյալն անգլերենում 2012 թվականի տվյալ է, մեզ մոտ՝ 2011։ Պետք է թարմացնես։
  • Ռումինիա՝
  • Բուլղարիա հոդվածում
  • Խտությունը և ՀՆԱ-ն ուղղեցի
  • Ջինի ունեմ միայն 2011 թվականի տվյալ անգլերենում սխալ է:
  • Լեհաստանի Ջինին ունեմ 2011 թվականաի աղբյուր
  • Ռումինիայի Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղբյորը հեռացնում եմ թող մնա անաղբյուր
  • Ջինին 2012 թվականի է՝ ինչպես չեք տեսնում

--Տիգրան 15:51, 20 Ապրիլի 2015 (UTC)


  • Բուլղարիա հոդվածում՝
    • Անվանական ՀՆԱ-ն ուղղված չէ
    • խտությունը 61,9 է, ոչ թե 61,8, ուղղեցի․․
    • Ջինի ինչն է սխալ անգլերենում, աղբյուրը նշված է, աղբյուրում էլ նույն թիվը․․․
  • Լեհաստան՝
    • Ջինի անգլերենում նշված աղբյուրում կա 2013 թվականի տվյալներ
  • Ռումինիա՝
    • ՀՆԱ-ներն անգլերեն վիքիում կան թարմացված, աղբյուրներում էլ նույն թվերն են գրված․․․
    • Շատ լավ եմ տեսնում․․․ Անգլերենում 2013 թվականի տվյալներ են։--Լիլիթ (քննարկում) 16:18, 20 Ապրիլի 2015 (UTC)

Ուղղեցի --Տիգրան 18:18, 20 Ապրիլի 2015 (UTC)


  • Ռումինիա՝
    • ՀՆԱ-ների քո գրած թվերը 2014 թվականի տվյալները չեն, այլ 2015 թվականի։
    • Ընդհանուր ՀՆԱ-ի հղումը սխալ ձևով ես դրել, պետք է ուղղվի
    • Ջինին ուղղված չէ․․․ --Լիլիթ (քննարկում) 14:49, 21 Ապրիլի 2015 (UTC)

Ուղղեցի--Տիգրան 16:54, 21 Ապրիլի 2015 (UTC)

Հետաքրքիր է՝ ինչն ես ուղղել․․․ Ընդհանրապես կարդո՞ւմ ես մինչև վերջ, թե ինչ եմ գրում, թե՞ առաջին տողն ես միայն կարդում ու ուղղում․․․ --Լիլիթ (քննարկում) 16:59, 21 Ապրիլի 2015 (UTC)
Ինձ կարող եք ասել ՀՆԱ-ի ինչն է սխալ --Տիգրան 18:30, 21 Ապրիլի 2015 (UTC)
Ընդհանուր ՀՆԱ-ի հղումը չի աշխատում, Ջինին էլ հին տվյալ է։--Լիլիթ (քննարկում) 18:32, 21 Ապրիլի 2015 (UTC)

Ռումինիայի ՀՆԱ-ն? --Տիգրան 18:34, 21 Ապրիլի 2015 (UTC)

Այո։--Լիլիթ (քննարկում) 18:39, 21 Ապրիլի 2015 (UTC)

Իսկ հիմա? --Տիգրան 18:45, 21 Ապրիլի 2015 (UTC)

Ջինի գրածդ տվյալը 2013 թվականի տվյալ է, ոչ թե 2012-ի․․․--Լիլիթ (քննարկում) 18:57, 21 Ապրիլի 2015 (UTC)

Կարճ էջ. Ստեֆան Լոֆվեն[խմբագրել կոդը]

Emblem-important-yellow.svg

Հարգելի Տիգրան ՀՅԴ, Ձեր ստեղծած Ստեֆան Լոֆվեն հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Արամ Լ.Ս. (քննարկում) 08:54, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Բայց Ստեֆան Լոֆվեն էջը բաղկացած է երեք նախադաությունից --Տիգրան ՀՅԴ 17:32, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Պետություններ[խմբագրել կոդը]

Ողջույն, Տիգրան։ Խնդրում եմ չմոռանալ ձեր կողմից ավելացրած բաժիններում աղբյուրներ դնել։ --Jeo 18:32, 31 Օգոստոսի 2015 (UTC)

Երկրները որոնք ես ծավալ եմ ավելացնում Վերցնում եմ Հայկական Սովետական Հանրագիտարանից, որը հոդվածի վերջում տեղադրված է: Իսկ թարմացված տեղեկությունները առանձին աղբյուրներ են դրված: --Տիգրան ՀՅԴ 18:36, 31 Օգոստոսի 2015 (UTC)

Այդ դեպքում խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև պետությունների մասին տվյալները ՀՍՀ-ում հին են և չեն համապատասխանում այժմյան տվյալներին։ Նախադասություն էլ կա, որ միանգամից երեք հոդվածում նույն շարադասությամբ առկա է։ --Jeo 18:41, 31 Օգոստոսի 2015 (UTC)

Հին լինելու համար էլ ես տվյալները թարմացնում եմ ԱՄՆ հետախուզական վարչության տվյալներով, որոնք առկա են բոլոր հոդվածներում: Իսկ այդ նախադասությունը երկու հետամնաց պետություններում է, որտեղ կարող է և լինել երկու պետություններում էլ:--Տիգրան ՀՅԴ 18:49, 31 Օգոստոսի 2015 (UTC)

Տիգրան, խնդրում եմ մեկնաբանել, թե ինչու ես թվերից հետո աստղանիշներ դնում։ Ի դեպ, բաժիններում ներքին հղումները բացակայում են, կամ էլ կան, միայն թվականներին են։ --Jeo 16:42, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ես դեռ չեմ վերջացրել երբ որ վերջացնեմ արդեն ամբողջը պատրաստ կլինի: Աստղանիշները դրել եմ, որ վերջացնելուց այդ աստղանիշների տեղում աղբյուրները տեղադրեմ: --Տիգրան ՀՅԴ 16:45, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Մալազիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ հոդվածներն ավարտե՞լ ես։ --Jeo 16:50, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Մալազիան և Լիբանանը դեռ ոչ --Տիգրան ՀՅԴ 16:53, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Դե ուրեմն խնդրում եմ այդ երկու հոդվածները ավարտի, նոր անցի մյուսներին։ Այս տեսքով նրանք մնալ չեն կարող։ --Jeo 16:54, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Դե ուրեմն թուրքիան թող հիմա այսպես մնա մինչև Մալազիան և Լիբանանը ավարտեմ նոր կանցնեմ դրան--Տիգրան ՀՅԴ 16:56, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Թուրքիա հոդվածի չվիքիֆիկացրած բաժինները ես ստիպված եմ թաքցնել, մինչև մյուս աշխատանքներդ ավարտես։ Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար լավ կլինի սևագրությանդ մեջ կատարես համապատասխան փոփոխությունները, կարգի բերես, նոր տեղափոխես հիմնական տիրույթ։ Սա խորհրդի կարգով։ --Jeo 16:59, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ավելի Լավ կլինի այդպես տողես՝ ես մոտ 5 րոպեից կվերջացնեմ --Տիգրան ՀՅԴ 17:00, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Մինչ ես այն երկու հոդվածը ավարտեմ, խնդրում եմ թուրքիա հոդվածի վարչական բախանում բաժնի քարտեզը համապատասխանեսցնես քարտեզի վրա նշվող նահանգների անուններ հետ --Տիգրան ՀՅԴ 17:02, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Փորձեցի, բայց չստացվեց։ --Jeo 17:36, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Իսկ եթե հեռացնենք այդ բաժինը???--Տիգրան ՀՅԴ 17:41, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Newyeargreeting 2016.gif
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Տիգրան ՀՅԴ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Կարճ էջ. «Ջաստին Տրյուդո»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Տիգրան ՀՅԴ, Ձեր ստեղծած «Ջաստին Տրյուդո» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Voskanyan (քննարկում) 14:34, 23 Հունվարի 2016 (UTC)

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

Stop hand.svg
Զգուշացում. Դուք Հրանտ Մարգարյան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--Ջեօ 11:10, 12 Փետրվարի 2016 (UTC)

Ես ոչի խմբագրական պատերազմի չեմ մասնակցել, ուղղակի անթույլատրելի նման բաները Վիքիպեդիայում, որը ես ուղղել եմ հղում դնելով: Նույն վիճակում է նաև Աղվան Վարդանյան էջը և ես նույնպես հեռացրել եմ դա և կխնդրեմ որպեսզի ուշադրություն դարձնեք այդ մասնակցի գործողություններին այլ հոդվածներում: Նախապես Շնորհակալություն --Տիգրան ՀՅԴ 11:24, 12 Փետրվարի 2016 (UTC)

Անհիմն ջնջումներ[խմբագրել կոդը]

Տիգրան ՀՅԴ, ՀՅԴ-ական լինելը դեռ չի նշանակում, որ պետք է մերօրյա ՀՅԴ-ի ղեկավարների մասին հոդվածները սրբագրես «կա՛մ միայն լավը կա՛մ ես կջնջեմ ճշմարտությունը» կարգախոսով: ՀՀ ԶՈՒ ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի մականունը Ռիժի Լյովա է, ու այդ փաստը հայտնի է հասարակության լայն շերտերի, այնպես չի, որ մենակ իր տանն են տեղյակ դրա մասին: Իր մասին հոդվածում կա նշած նաև մականունը: Սա ժամանակակից հանրագիտարան է, այլ ոչ թե սովետական գրաքննված, հարմարեցված, «ոչ ձեռնտու» տեղեկատվությունը հանած քարոզչական գործիք: Մականունը, անկախ այն բանից, թե մարդուն այն տրվել է, որպես դրական, թե բացասական երևույթ, պետք է տեղ գտնի հանրագիտարանում: Անգամ անձանց մասին որոշ տեղեկաքարտերում կա հատուկ տող, որի դիմաց հնարավորություն է տալիս գրել մականունը: Հրանտ Մարգարյանի մականունը Փայտագլուխ է ու դա պետք է նշվի նրա մասին հոդվածում: Ես չգիտեմ, թե ով և ինչ հանգամանքներում է այդ մականունը նրան տվել, և արդյոք դա ունի բացասական կամ դրական ենթատեքստ, բայց դա էական չէ: Էականը այն է, որ սա ժամանակակից հանրագիտարան է ու ոչ Դրոշակ թերթի քարոզչական հոդված, որտեղ Հրանտ Մարգարյանը պետք է ներկայացվի միայն լավագույն կողմերով ու ասպետին վայել կեցվածքով: Այնպես որ դադարեցրու անհիմն ետջնջումները: Mherbeni մասնակցային հաշիվն էլ է՞ քոնը: Գրանցվել է Վիքիում ու երկուսովդ սկսել եք ջնջումներ կատարել դաշնակցականների հոդվածներում: Մի տեսակ չեմ հավատում համընկնումներին, բայց սա ավելի շատ ադմինների գործն է: Ինչև է:--Գարդմանահայ (քննարկում) 11:22, 12 Փետրվարի 2016 (UTC)

Եթե այդպես է ապա բոլոր մականունավոր պաշտոնյաների և հայտնիների էջերին տեղադրեք մականունը(որոնք ավելի հայտնի են իրենց մականուններով): Իսկ ինչ վերաբերվում է Mherbeni մասնակցին ես նրա հետ ոչ մի կապ չունեմ: --Տիգրան ՀՅԴ 11:26, 12 Փետրվարի 2016 (UTC)

Տիգրան, թե ինչպես կվարվեմ ես, դա իմ խնդիրն է: Բայց եթե նկատի ունես, թե ինչ-որ մեկի հոդվածում ճիշտ տեղեկություններ ավելացնելուց վախենում եմ, ապա մեղմ ասած դա այդպես չէ: Կարող ես նայել իմ խմբագրումների պատմությունը: Ես մարդուն չեմ վիրավորում կամ զրպարտում, որ վախենամ: Աղբյուրից տեղեկատվությունը վերցրել եմ, տեղադրել: Ի դեպ, Հ.Մարգարյանը նաև այլ մականուն էլ ունի՝ Սադամ: Անկեղծ ասած չգիտեմ, թե նրան այդպես անվանել են, բացասական, թե դրական ենթատեքստով, բայց դա էլ կարելի է նշել հոդվածում: Ես նախընտրում եմ, որ ինձ հետ զրուցելուց դիմես դու դիմելաձևով (չնայած որոշումը քոնն է): --Գարդմանահայ (քննարկում) 11:40, 12 Փետրվարի 2016 (UTC)

Ես հասկանում եմ քեզ, բայց այդ աղբյուրը հնարավոր է հուսալի չէ: Իսկ մնացածը ես կարծում եմ որ պետք չէ տարբերություն դնել այս կամ այն անձի հանդեպ, դա լինի մականուն թէ այլ ինչ որ բան: իսկ ինչ վերաբերում է սադամ կամ փայտագլուխ մականվանը ես քեզ ուղակի կարող եմ ասել որ մականուն չավելացնես դա լինի Հրանտ Մարգարյանը, Աղվան Վարդանյանը թե որիշ մարդ ուրիշ կուսակցությունից կամ էլ նույնիսկ այլ երկրից:--Տիգրան ՀՅԴ 12:28, 12 Փետրվարի 2016 (UTC)

Ինչի՞:--Գարդմանահայ (քննարկում) 20:52, 12 Փետրվարի 2016 (UTC)

Որովհետև այդպես ավելի լավ կլինի, իսկ քո դրած աղբյուրի վրա հղում չկա:--Տիգրան ՀՅԴ 08:55, 13 Փետրվարի 2016 (UTC)

Հղումը լինել-չլինելը էական չի, կարևորը աղբյուրը նշելն է: Ամեն տեղեկատվության աղբյուր չի, որ համացանցում առկա է: Իսկ ինչ վերաբերվում է ավելի լավ լինելուն, արի այդ դեպքում մարդկանց կենսագրությունից հանենք նրանց դպրոցական կրթության մասին տեղեկատվությունը, երեխաներ ունենալ-չունենալը և այլն: Մի խոսքով չհիմնավորեցիր, թե ինչու չպետք է լինի մականունը: Այնպես, որ այս թեման շարունակելու ցանկություն չկա: Ես իմ խմբագրումները կանեմ:--Գարդմանահայ (քննարկում) 13:38, 14 Փետրվարի 2016 (UTC)


Ջնջման ենթակա հոդված[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ջնջել իմ կողմից ստեղծված աշխարհի երկրներն ըստ արտահանման և ներմուծման ծավալների հոդվածը:--Տիգրան ՀՅԴ 18:55, 24 Փետրվարի 2016 (UTC)

Պատճառը կասե՞ք։ --23artashes (քննարկում) 19:31, 24 Փետրվարի 2016 (UTC)

Վիքիպեդիայի այլ լեզուներում դրանք առանձին են և ես էլ այդպես դարձրեցի: Բացի դա ես նաև չեմ կարողանում կապել այդ հոդվածը այլ լեզուների հետ (և արտահանման և ներմուծման): Ես արդեն կիսել եմ այդ հոդվածը և ստեղծել աշխարհի երկրներն ըստ արտահանման ծավալների և աշխարհի երկրներն ըստ ներմուծման ծավալների: --Տիգրան ՀՅԴ 20:26, 24 Փետրվարի 2016 (UTC)

Պարզ է։ Ջնջեցի։ --23artashes (քննարկում) 20:30, 24 Փետրվարի 2016 (UTC)

Շնորակալություն--Տիգրան ՀՅԴ 04:59, 25 Փետրվարի 2016 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Կարեն Շահմուրադյան հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Տիգրան ՀՅԴ։ Շնորհակալություն Կարեն Շահմուրադյան հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1153&lang=arm կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Կարեն Շահմուրադյան հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- 23artashes (քննարկում) 10:48, 3 Մայիսի 2016 (UTC)


Ես Կարեն Շահմուրադյանի մասին տեղեություն վերցրել եմ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Իսկ հայերեն վիքիպեդիայում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նույն բովանդակությունը ունեն ինչ որ Կարեն Շահմուրադյան հադվածը: --Տիգրան ՀՅԴ 12:56, 3 Մայիսի 2016 (UTC)

ԱԺ-ի կայքը պաշտպանված է © նշանով, հետևաբար` պատճենումն արգելված է։ Եթե էլի կան նման հոդվածներ, շատ վատ է, դրանք ևս պետք է ջնջվեն։ --23artashes (քննարկում) 13:40, 3 Մայիսի 2016 (UTC)

Կարեն Շահմուրադյանի մասին հավաստի տեղեկություն կա միայն այդտեղ հետևաբար ես չեմ կարող այլ տեղերից տեղեկություն ստանամ: Եթե պետք է կարող եք հեռացնել այդ հոդվածը:--Տիգրան ՀՅԴ 14:29, 3 Մայիսի 2016 (UTC)

Տիգրա՛ն, Դուք ուղղակի պետք է վերցված տեղեկությունները վերաշարադրեք Ձեր բառերով: Իսկ ՀՎ-ում ամեն մեկը պատասխանատու է իր արածի համար: Այստեղ խոսքը կոնկրետ Կարեն Շահմուրադյան հոդվածի մասին է:--Ar sog 07:03, 4 Մայիսի 2016 (UTC)

Լավ ես կշտկեմ դա, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա՝ Հրանտ Մարգարյան հոդվածում առկա տեղեկության մասին: --Տիգրան ՀՅԴ 13:44, 4 Մայիսի 2016 (UTC)

Ի՞նչ խնդիր է:--Ar sog 13:47, 4 Մայիսի 2016 (UTC)

Ես վերջացրեցի Կարեն Շահմուրադյան հոդվածը (եթե խնդիրներ կան ասեք): Հրանտ Մարգարյան հոդվածում առկա տեղեկատվությունը հանրագիտարանային չէ և քաղաքականապես անկախ չէ: Բացի դա այդ տեղեկության հղումը ինչ որ լրատվական կայքեր են որոնք ըստ ինձ չեն կարող վստահելի աղբյուր լինեն (հաշվի առնելով ար այդ լրատվական գործակալությունները քաղաքականապես անկախ չեն):--Տիգրան ՀՅԴ 14:06, 4 Մայիսի 2016 (UTC)

Տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Ինչպես կարող եմ ստեղծել տեղեկաքարտ:--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 15:20, 24 Մայիսի 2016 (UTC)

Կոնկրետ ո՞ր տեղեկաքարտն եք ուզում ստեղծել: --TonJ (քննարկում) 15:23, 24 Մայիսի 2016 (UTC)
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Բալիստիկ հրթիռների, քանի որ ես ցանկանում եմ Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել բազմաթիվ հոդվածներ (մոտ 50 հատ) այդ զինատեսակների մասին:
Տիգրան, կարող եք օգտվել {{Տեղեկաքարտ Զենք}} տեղեկաքարտից: Եթե որոշ պարամետրեր բացակայում են, կարելի է ավելացնել:--Ar sog 17:39, 24 Մայիսի 2016 (UTC)

Զենքի Տեղեկաքարտով ես չեմ կարող բնութագրել ռազմական մեքենաներ: Ինձ անհրաժեշտ է այնպիսի տեղեկաքարտ որտեղ լինի օրինակ՝ Մեքենային մասին տվյալներ, Հրթիռի մասին տվյալներ և այլն, ինչպես օրինակ Անգլերեն կամ Ռուսերեն վիքիպեդիաներում է:--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 17:52, 24 Մայիսի 2016 (UTC)

{{Տեղեկաքարտ Հրթիռ}}:--Ar sog 17:54, 24 Մայիսի 2016 (UTC)

Այ սա շատ լավ է կարող եմ արդեն սկսել՝ շնորհակալեմ Ar sog --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 17:57, 24 Մայիսի 2016 (UTC) Իսկ պատկերնեի խնդիրը ինչպես պետք է լուծենք?--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 17:58, 24 Մայիսի 2016 (UTC)

Վստահ եմ՝ Վիքիպահեստում կլինեն ազատ պատկերներ:--Ar sog 18:05, 24 Մայիսի 2016 (UTC)

Ես չեմ գտնում--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:07, 24 Մայիսի 2016 (UTC) Իմ ավելացրած պարամետրերը չեն երևում ինչպես կարող եմ ուղղել?--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:09, 24 Մայիսի 2016 (UTC)

Աշոտին խնդրենք, թող օգնի կաղապարում պարամետրերի հարցով:--Ar sog 18:21, 24 Մայիսի 2016 (UTC)

Ես համաձայն եմ--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:22, 24 Մայիսի 2016 (UTC)

Ի՞նչ պարամետր պիտի ավելացնեմ, ժողովուրդ ջան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:24, 24 Մայիսի 2016 (UTC)

իմ կողմից ստեղծվող հոդվածին անհարժեշտ է՝ Մեքենայի Երկարություն, Մեքենայի լայնություն, Մեքենայի բարձրություն, Մեքենայի շարժիչի տեսակ, շարժիչի հզորություն, Վառելիքի պաշար, մարտագլխիկների քանակ, մարտագլխիկների քաշ, մարտագլխիկների տրամագիծ, կրակի հեռահարություն, կրակի տևողություն, Վերալիցքավորման ժամանակ:--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 18:34, 24 Մայիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում Tochka-Armenia.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, Ձեր բեռնած Tochka-Armenia.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Ar sog 08:05, 20 Հունիսի 2016 (UTC)

Տիգրան ջան, սա էլ կետայնության խնդիր ունի (640 է):--Ar sog 09:32, 20 Հունիսի 2016 (UTC)
Պահեստում ազատ տարբերակներ կան [12]:--Ar sog 09:33, 20 Հունիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում R-17.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, Ձեր բեռնած R-17.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Ar sog 08:07, 20 Հունիսի 2016 (UTC)

Տիգրան, այս պատկերի կետայնությունը բարձր է (800px), պետք է լինի 600 px: Օգտվեք այս հղումից պատկերի թույլատրելի չափը բեռնելու համար:--Ar sog 08:59, 20 Հունիսի 2016 (UTC)

Իսկ հանարվոր չէ որ մնա 800px--Տիգրան (քննարկում) 09:01, 20 Հունիսի 2016 (UTC)

Ո՛չ, իսկ թե ինչու ներկայացված է այստեղ «Օգտագործման պայմաններ» բաժնի 4.բ. կետում:--Ar sog 09:04, 20 Հունիսի 2016 (UTC)

Իսկ կետանյությունը ինչպես պետք է փոքրացնենք ես նայցեի հղումը այնտեղ չգտա--Տիգրան (քննարկում) 09:08, 20 Հունիսի 2016 (UTC)

Կետայնությունը փոքրացնելու համար օգտվում եք հատուկ ծրագրերից՝ Paint, Photoshop, Corel Draw:--Ar sog 09:09, 20 Հունիսի 2016 (UTC)

Ավեի լավ է դուք այդ պատկերը հեռացրեք ես ավելի պոքր կեանյությամբ պատկեր կներբեռնեմ--Տիգրան (քննարկում) 09:12, 20 Հունիսի 2016 (UTC)

OptiYes check.svg Արված է--Ar sog 09:31, 20 Հունիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում AR1A.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, Ձեր բեռնած AR1A.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Ar sog 08:08, 20 Հունիսի 2016 (UTC)

Իսկ որտեղ պետք է տեղադրված լինեն այդ կաղապարները?--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 08:16, 20 Հունիսի 2016 (UTC)

AR1A.jpg-ում ես տեղադրել եմ կաղապարը, ուղղակի հետևելով ցուցումներին լրացրեք, իսկ մնացածը սրա նմանությամբ: Իսկ նիշքն ի սկզբանե բեռնելիս նկարագրություն դաշտում պետք է տեղադրել {{ոչ ազատ պատկեր}} կաղապարը, լրացնել, նոր սեղմել «Բեռնել նիշք» կոճակը: --Ar sog 08:21, 20 Հունիսի 2016 (UTC)

Իսկ չի կարող այս պատկերը ազատ պատկեր լինել?--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 08:22, 20 Հունիսի 2016 (UTC)

Դու՞ք եք նկարել, հեղինակային իրավունքները Ձե՞զ են պատկանում, կայքը, որից վերցրել եք, պաշտպանված չէ՞ հեղինակային իրավունքով (կայքի ներքևում եթե կա © նշանը, ուրեմն հեղինակային իրավունքներով պաշտպանված է), բացի այդ մեկ հոդվածում թույլատրվում է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր:--Ar sog 08:29, 20 Հունիսի 2016 (UTC)

Ես ձեր ավելացրած հատվածում չեմ կարողանում լրացնել: --Տիգրան ՀՅԴ (քննարկում) 08:33, 20 Հունիսի 2016 (UTC)

Վերևում սեղմեք «Խմբագրել կոդը» կոճակը և լրացրեք:--Ar sog 08:35, 20 Հունիսի 2016 (UTC)

Ես որոշ մասը լրացրեցի սակայն մնացածը չեմ կարող--Տիգրան ՀՅԴ (քննարկում) 08:42, 20 Հունիսի 2016 (UTC)

Ես լրացրեցի, այսպես պետք է լինի:--Ar sog 08:47, 20 Հունիսի 2016 (UTC)

Հիմա այս նկարը այլևս ջնջման ենթակա չէ?--Տիգրան (քննարկում) 08:50, 20 Հունիսի 2016 (UTC)

Սա ոչ, իսկ մյուս երկուսը դեռ ենթակա են:--Ar sog 08:52, 20 Հունիսի 2016 (UTC)

Ես Ռ-17 նույնպես վերջացրեցի--Տիգրան (քննարկում) 08:59, 20 Հունիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում DF-26.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ, Ձեր բեռնած DF-26.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Arsog 1985 08:22, 24 Հուլիսի 2016 (UTC)

Ես DF-26.jpg պատկերում տեղադրել եմ պարամետրերը այնպես ինչպես AR1A.jpg պատկերում:--Տիգրան (քննարկում) 08:29, 24 Հուլիսի 2016 (UTC)

Պատկերի չափերը պետք է լինի 600x600 փիքսել, իսկ պատկերում 1024 × 679 է:--Arsog 1985 08:43, 24 Հուլիսի 2016 (UTC)

Բայց ինչպես?--Տիգրան (քննարկում) 09:38, 24 Հուլիսի 2016 (UTC)

Հարգելի Տիգրան, Դուք կարող եք փոփոխել պատկերի չափը ցանկացած փոխակերպիչով, պատկերի չափերը պետք է լինի ոչ թե 600x600 փիքսել, բայց առավելագույն (այսինքն ցանկացած ուղղություն ոչ ավել) 600x600 փիքսել, Վիքիպահեստում կա (գուցե ոչ այնքան հաջող) ազատ պատկեր։ - Kareyac (քննարկում) 10:25, 24 Հուլիսի 2016 (UTC)

Այսինքն պետք է 600 x 600 փիքսելից մեծ չլինի? Ինձ մոտ կա նկար որը 600 x 400 փիքսել է դա կլինի?--Տիգրան (քննարկում) 11:55, 24 Հուլիսի 2016 (UTC)

Այո՛, կլինի:--Arsog 1985 12:00, 24 Հուլիսի 2016 (UTC)

Շատ լավ: Հիմա դուք այդ նկարը ջնջեք որ ես նորը բեռնամ:--Տիգրան (քննարկում) 12:12, 24 Հուլիսի 2016 (UTC)

Ջնջելու կարիք չկա, որովհետև կաղապարը ճիշտ եք լրացրել, ուղղակի պատկերի ներքևում կա Բեռնել այս ֆայլի նոր տարբերակ հղումը, սեղմեք ու ուղղակի բեռնեք ավելի փոքր կետաչափով պատկերը: Կաղապարը և մնացած ամեն ինչը կպահպանվեն, որ նորից չլրացնեք:--Arsog 1985 12:58, 24 Հուլիսի 2016 (UTC)

Ջնջվել է. Կարեն Կարապետյան.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Տիգրան ՀՅԴ։ Ձեր բեռնած Կարեն Կարապետյան.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Ջեօ 18:25, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)

Տիգրան ջան, ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգով արգելվում է կենդանի անձանց պատկերներ ներբեռնել։ --Ջեօ 18:25, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)

լավ--Տիգրան (քննարկում) 05:11, 10 Սեպտեմբերի 2016 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Տիգրան, Քննարկում:ԱՌ1Ա (ՀԿՌՀ)-ում պատասխանել եմ ձեր այն հարցին, թե ինչու է պատկերը ջնջվել։ Դուք երկրորդ ամգամ եք ներբեռնում այդ պատկերը և զանգվածորեն ավելացնում հոդվածներում, այն դեպքում, որ ոչ ազատ պատկեր (ՎՊ:ՈՉԱՊ կանոնոկարգին համապատասխանելու դեպքում) կարելի է օգտագործել ընդամենը 1 հոդվածում։ Խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր կարդալ կանոնակարգը։ --Ջեօ 17:31, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)

ՏՈՍ-1[խմբագրել կոդը]

Յարգելի մասնակից Տիգրան: "Բուրատինոյի" հետ կապուած Դուք գրել էք հետևեալը. "Այս համակարգը հիմնականում անվանում են ՏՕՍ-1 կամ ՏՕՍ-1Ա, իսկ Բուրատինո անվանումը գործնականում չի օգտագործվում և ավելորդ դժվարություններ է առաջացնում համակարգի մասին Հայերեն Վիքիպեդիայում տեղեկություններ ստանալու ժամանակ: --Տիգրան (քննարկում) 20:21, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)":
Դուք ճիշտ չէք, քանզի 1."Բուրատինոն" ՏՕՍ-1-ն է, իսկ ՏՕՍ-1Ա-ն "Սոլնցեպեոկն" է (Солнцепёк): 2. Երկուսն էլ` Բուրատինո և Սոլնցեպեոկ, գործնականում կիրառւում են: Ուստի, ցանկալի է չանուանափոխել յօդուածը: Յարգանքով` Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

(Sorry for writing in English)