Կարեն Շահմուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ռաֆայելի Շահմուրադյան
Ծնվել էապրիլի 28, 1980 (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունբիզնես կառավարման մագիստրոս
ԱշխատանքԱԺ պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կարեն Շահմուրադյան (ապրիլի 28, 1980(1980-04-28), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի ապրիլի 28-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան վարժարանը՝ 2004 թվականին Միլանի Լուիջի Բոկկոնիի անվան առևտրային համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետը։ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես հեռահար կապի մեխանիկ։ 2016 թվականին՝ Հռոմի Գվիդո Կարլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանը։ Մասնակցել է «Գնագոյացման ճշգրիտ չափանիշներ»-ը (2003 թվականին, Լեոնարդ Ն. Ստերնի բիզնես դպրոցի, Նյու Յորք) և «Գլոբալ մենեջեր» ծրագրի (2015 թվականին, Առևտրի և տնտեսագիտության բարձրագույն դպրոցի՝ ESSEC, Փարիզ) դասընթացներին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2012 թվականներին եղել է «Արմենիա Լադա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2009-2013 թվականներին՝ «Արարատ Լադա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2006-2016 թվականներին՝ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2006-2016 թվականներին՝ «Ֆորա» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2007-2016 թվականներին՝ «Վեկար» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2010-2016 թվականներին՝ «Մուրան» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2010-2016 թվականներին՝ «Գալոպեր» ՍՊԸ-ի հետվաճառքի գծով փոխտնօրեն։ 2010 թվականի փետրվարի 2-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը եղել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի իտալերենի բաժնի երկրագիտության դասախոս։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտալական ձեռնարկությունների միջազգայնացումը Ռուսաստանի Դաշնության տարածքում» մենագրություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]