Ուրբան Ահլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբան Ահլին
Urban Ahlin
Socialdemokrat.Urban Ahlin 1c301 5922.jpg
Դրոշ
Շվեդիայի Խորհրդարանի Նախագահ
Դրոշ
 սեպտեմբերի 29, 2014
Նախորդող Պեր Վեստերբերգ
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կառլստադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1964(1964-11-13) (58 տարեկան)
Ծննդավայր Մարիեստադ, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
 
Կայք՝ socialdemokraterna.se/Socialdemokratiska-riksdagsgruppen/Urban-Ahlin/Hem/

Ուրբան Ահլին (շվեդերեն՝ Urban Ahlin, նոյեմբերի 13, 1964(1964-11-13), Մարիեստադ, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, մանկավարժ։ 2014-2018 թվականներին եղել է Շվեդիայի խորհրդարանի (ռիկստագի) նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 13-ին՝ Մարիեստադ քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Կարլստադի համալսարանը[1]։ 1980-ական թվականների կեսերից հայրենի Մարիեստադում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, քաղաքային խորհրդի խորհրդական և գործադիր մարմնի անդամ[1]։

1981 թվականից եղել է նաև սոցիալ-դեմոկրատական երիտասարդական խմբի անդամ, այնուհետև անդամագրվել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը։ 2005 թվականին ընտրվել է այդ կուսակցության Սկարաբորգի շրջանային կառույցի նախագահ[1]։ 1994 թվականին ընտրվել է ազգային խորհրդարանի պատգամավոր[1], 1998, 2002, 2006, 2010 և 2014 թվականներին վերընտրվել։ 2002–2006 թվականներին եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը, 2006–2014 թվականներին՝ փոխնախագահը[1]։ Պաշտոնավարել է նաև որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում Շվեդիայի պատվիրակի տեղակալ[1]։

2014 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել է ռիկստագի նախագահ[2] և պաշտոնավարել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 24-ը։ 2019 թվականին նշանակվել է Շվեդիայի դեսպան Կանադայում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2022-04-07 
  2. http://www.thelocal.se/20140929/new-speaker-for 
  3. https://www.aftonbladet.se/nyheter/a/6nOXeW/ahlin-blir-ambassador-i-kanada 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]