Jump to content

Կարլստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կարլստադ
շվեդ.՝ Karlstad[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքKarlstad Municipality?
Մակերես3043±0,5 հեկտար
ԲԾՄ64±1 մետր
Բնակչություն67 122 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ054
Փոստային դասիչ65X XX
Պաշտոնական կայքkarlstad.se
Կարլստադ (Շվեդիա)##
Կարլստադ (Շվեդիա)

Կարլստադ (շվեդ.՝ Karlstad), քաղաք Շվեդիայում, Վերմլանդ ավատի և Կարլստադ կոմունայի կենտրոնը։ Գտնվում է Վենեռն լճի հյուսիսային ափին։ Կարլստադը Շվեդիայի 18-րդ խոշոր քաղաքն է՝ 83 994 բնակչով։

Կարլստադը գտնվում է Կլարելվենի գետաբերանին, որը թափվում է Վենեռն՝ երկրի խոշորագույն լիճը (երրորդն իր տարածքով Եվրոպայում` Լադոգա և Օնեգա լճերից հետո)։

Հերցոգ Կարլը (ավելի ուշ` Շվեդիայի թագավոր Կառլ IX) 1584 թվականի մարտի 5-ին բնակավայրին շնորհել է քաղաքի կարգավիճակ և այն դարձրել գավառի կենտրոն։ Կարլստադում այդ ժամանակ կար 45 տուն։ Քաղաքի անունը բառացիորեն նշանակում է Կառլի քաղաք։

Հերցոգը քաղաքում կառուցել է նաև իր նստավայրը՝ (շվեդ.՝ Kungsgården, անգլ.՝ The King's Manor)։ Այդ շինության տեղում ճարտարապետ Քրիստիան Հալլերը (անգլ.՝ Christian Haller) 1724-1730 թվականներին կառուցել է Կարլստադի Մայր տաճարը։

Շվեդիայի ժամանակակից պատմության մեջ նշանակալի պետական հեղաշրջումը արմատներ է ունեցել Կարլստադում։ 1809 թվականի մարտի 7-ի գիշերը Գևորգ Ադլերսպարեն Կարլստադը գրավելու համար օգտագործել է իրեն վստահված արևմտյան բանակի մի մասը։ Այնուհետև Ադլերսպարեն պաշտոնապես հայտարարել է հեղափոխությունը, և մարտի 9-ին նրա բանակը սկսել է շարժվել դեպի մայրաքաղաք՝ նպաստելու Գուստավ IV Ադոլֆ թագավորին գահընկեց անելուն։

Ինչպես շատ այլ հին քաղաքներ, Կարլստադը ևս տուժել է մի քանի խոշոր հրդեհից։ 1865 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած հրդեհից հետո քաղաքում 240 տնից պահպանվել է միայն 7-ը, այդ թվում պահպանվել է նաև մայր տաճարը[3]։ Դրանից հետո Կարլստադը վերակառուցվել է ցանցային շաբլոնի համաձայն՝ լայն փողոցներով։

1905 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 23-ը Կարլստադում ընթանում էին շվեդ և նորվեգացի ներկայացուցիչների բանակցություններ շվեդ-նորվեգական ունիայի խզման պայմանների շուրջ։

Մշակույթ և տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլստադի Մայր տաճար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլստադի Մայր տաճարը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակից՝ Stora torget-ից 100 մետր հեռավորության վրա։ Գլխավոր գմբեթի բարձրությունը տաճարը դարձնում է Կարլստադի ամենանկատելի շինություններից մեկը։ Տաճարը երևում է նաև E18 ավտոմայրուղուց և Կլարելվեն գետից։

Քարե կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե կամուրջը կառուցվել է 1797 թվականին և Շվեդիայի կամուրջներից ամենաերկարն է, որը մինչ օրս օգտագործվում է փոխադրումների համար։ Կառուցվել է քաղաքից մեկնելու համար․ այժմ այն գործնականորեն գտնվում է կենտրոնում և իրար է միացնում Haga և Hagaborg/Norrstrand բնակելի շրջանները։ Այս պահին կամրջով երթևեկությունը բաց է ավտոբուսների և հետիոտների համար։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Telia Company - հեռահաղորդակցային ընկերություն, Շվեդիայի և Ֆինլանդիայի բջջային կապի շուկաների առաջատարն է։ Ունի խոշոր (ավելի քան 340 մարդ) R&D կենտրոն Կարլստադում։
  • TietoEnator - շվեդա-ֆիննական ՏՏ ընկերություն, որը մատուցում է ծրագրային արտադրանքի մշակման ծառայություններ, հաճախորդների համակարգային աջակցություն և պատվիրատուների խորհրդատվություն։ Կարլստադի գրասենյակ այցելում են ավելի քան 500 մարդ։

Ցելյուլոզի-թղթի արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stora Enso - աշխարհի խոշորագույն փայտարդյունաբերական ընկերություններից մեկը, որը Կարլստադում գիտահետազոտական կենտրոն ունի։
  • Metso - քաղաքում տեղակայված է Metso Paper Karlstad AB-ի շտաբ-բնակարան, հետազոտական կենտրոն, ձուլման և հավաքման արտադրամաս - Metso կոնցեռնի ստորաբաժանումները, որոնք մասնագիտացված են ցելյուլոզի-թղթի արդյունաբերության համար սարքավորումների թողարկմամբ։
  • Löfbergs Lila - Կարլստադում է գտնվում հայտնի շվեդացի սուրճ արտադրողի գործարանը։

Ֆերյեստադի թիմը (Löfbergs Lila Arena տնային ստադիոն) մի քանի անգամ հաղթել է Շվեդիայի տափօղակով հոկեյի առաջնությունում, վերջին անգամ՝ 2006 թվականին։

Բոլթիկի թիմը (Տինգվալլա տնային ստադիոն) գնդակով հոկեյում աշխարհում ամենատիտղոսավորներից է։

Կարլստադի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլստադի համալսարանը[4] (անգլ.՝ Karlstad University , շվեդ.՝ Karlstads universitet) պետական կրթական հաստատություն է, որը համալսարանի կարգավիճակ է ստացել 1999 թվականին։ 2005 թվականի դրությամբ համալսարանում սովորում է ավելի քան 10000 ուսանող։ Ունի հետևյալ ֆակուլտետները․

  • Տնտեսագիտության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Տեխնոլոգիաների և գիտության ֆակուլտետ
  • Հասարակագիտության և կենսաբանության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ
  • Արվեստի և կրթության ֆակուլտետ

Օդանավակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլստադի օդանավակայանը պաշտոնապես բացվել է 1997 թվականին[5]։ Առաջարկում է 2 կանոնավոր չվերթ։ Տարեկան ուղևորների մոտավոր թիվը կազմում է 171,680 մարդ (2003)։ Օդանավակայանը գտնվում է քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։

«Skyways» ավիաընկերությունը[6] կանոնավոր չվերթներ է իրականացնում Կարլստադի օդանավակայանից հետևյալ ուղղություններով․

Կարլստադի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.2
(50.4)
13.2
(55.8)
20.1
(68.2)
25.8
(78.4)
29.0
(84.2)
32.5
(90.5)
34.0
(93.2)
32.0
(89.6)
25.2
(77.4)
20.0
(68)
14.7
(58.5)
11.5
(52.7)
34.0
(93.2)
Միջին բարձր °C (°F) −0.2
(31.6)
0.6
(33.1)
5.2
(41.4)
11.3
(52.3)
16.7
(62.1)
20.3
(68.5)
22.8
(73)
21.1
(70)
16.9
(62.4)
10.0
(50)
4.9
(40.8)
1.4
(34.5)
10.92
(51.64)
Միջին օրական °C (°F) −2.8
(27)
−2.4
(27.7)
1.0
(33.8)
6.0
(42.8)
11.3
(52.3)
15.0
(59)
17.7
(63.9)
16.3
(61.3)
12.5
(54.5)
6.6
(43.9)
2.5
(36.5)
−1.4
(29.5)
6.86
(44.35)
Միջին ցածր °C (°F) −5.3
(22.5)
−5.3
(22.5)
−3.3
(26.1)
0.7
(33.3)
5.8
(42.4)
9.6
(49.3)
12.5
(54.5)
11.5
(52.7)
8.0
(46.4)
3.2
(37.8)
0.0
(32)
−4.1
(24.6)
2.78
(37.01)
Ռեկորդային ցածր °C (°F) −32.5
(−26.5)
−36.0
(−32.8)
−26.9
(−16.4)
−18.4
(−1.1)
−5.0
(23)
−1.8
(28.8)
3.5
(38.3)
1.0
(33.8)
−5.0
(23)
−12.0
(10.4)
−19.9
(−3.8)
−28.0
(−18.4)
−36.0
(−32.8)
Տեղումներ մմ (դյույմ) 52.1
(2.051)
39.9
(1.571)
31.7
(1.248)
38.8
(1.528)
66.4
(2.614)
60.1
(2.366)
72.6
(2.858)
99.2
(3.906)
60.0
(2.362)
67.1
(2.642)
65.9
(2.594)
53.5
(2.106)
707.3
(27.846)
Միջին ամսական արևային ժամ 47 69 168 219 261 287 271 223 174 108 52 44 1923
Աղբյուր #1: [7]
Աղբյուր #2: [8]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2020, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2021.
  3. Karlstad, Sweden: A Cultural Revival in the Solar City Արխիվացված 2013-01-31 Wayback Machine (անգլ.)
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Официальный сайт университета Карлстада (անգլ.), (շվեդ.)
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Информация об аэропорте на официальном сайте LFV(անգլ.), (շվեդ.)
  6. http://www.skyways.se/ Արխիվացված 2019-11-15 Wayback Machine (անգլ.), (շվեդ.)
  7. «Average Monthly & Yearly Data 2002–2018» (շվեդերեն). SMHI. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  8. «SMHI Open Data» (շվեդերեն). SMHI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլստադ» հոդվածին։