Օնեգա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Օնեգա
վեպս.՝ Änine, կարել.՝ Oniegu, ֆին.՝ Ääninen, Äänisjärvi

Օնեգա լիճ
61°39′55″ հս․. լ. 35°21′06″ ավ. ե. / 61.6654° հս․. լ. 35.3516° ավ. ե. / 61.6654; 35.3516
Կոորդինատներ Կոորդինատներ: 61°41′26″ հս․ լ. 35°39′20″ ավ. ե. / 61.69056° հս․. լ. 35.65556° ավ. ե. / 61.69056; 35.65556
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Կարելիայի Հանրապետություն
Հայելու բացարձակ բարձրությունը 33 մ
Ավազանի մակերեսը 9720 կմ²
Ծավալը 295 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1542 կմ
Ամենամեծ խորությունը 127 մ
Միջին խորությունը 30 մ
Պարզությունը 1,5—8,0 մ
Ջրահավաքի մակերեսը 62 800 կմ²
Թափվող գետերը Վիտեգրա, Սունա, Անդոմա, Վոդլա, Շույա
Սկիզբ առնող գետերը Սվիր
Commons-logo.svg Վիքիպահեստում

Օնեգա լիճ (Օնեգո, վեպս.՝ Änine, կարել.՝ Oniegu, ֆին.՝ Ääninen, Äänisjärvi), լիճ Ռուսաստանի Դաշնության Եվրոպական հատվածի հյուսիս-արևմուտքում, մեծությամբ երկրորդ քաղցրահամ ջրամբարն է Եվրոպայում Լադոգա լճից հետո[1]։

Տեղակայված է Կարելիայի Հանրապետության, Լենինգրադի և Վոլգոգրադի մարզերում։ Պատկանում է Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ ծովի ջրավազանին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի շուրջ 80 %-ը տեղակայված է Կարելիայի Հանրապետությունում, 20 %-ը՝ Լենինգրադի և Վոլոգդայի մարզերում:

Լճի մակերեսը առանց կղզիների կազմում է 9 690 կմ², իսկ կղզիներով՝ 9 720 կմ², ջրավազանի ծավալը 285 կմ³ է, երկարությունը հարավից հյուսիս՝ 245 կմ, առավելագույն լայնությունը՝ 91,6 կմ է։ Միջին խորությունը 30 մ է, իսկ առավելագույնը՝ 127մ[2]։

Լճի գոգահովիտը տեղակայված է խոշոր երկրաբանական կառուցվածքների եզրերին՝ լճի հյուսիսում Բալթյան պատնեշի, Ռուսական պլատֆորմայի և հարավային մասում։

Օնեգա լճի ափերին տեղակայված են Պետրոզավոդսկ, Կոնդոպոգա և Մեդվեժեգորսկ քաղաքները։ Օնեգա լիճ են թափվում շուրջ 50 գետեր, իսկ սկիզբ է առնում միայն մեկը՝ Սվիրը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ռուսական գրավոր արձանագրություններում այն հիշատակվում է որպես Օնեգո: Անվան ծագումնաբանությունը հայտնի չէ։ Շատ հավանական է լճի անվան վաղ, ֆիննական ծագումը[3]:

Գոյություն ունեն լճի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ.

  • Ակադեմիկոս Անդրեյ Շյոգրենի կարծիքով լճի անունը եկել է ֆիններեն ääni բառից, ինչը թարգմանաբար նշանակում է ձայն, այստեղից էլ «հնչեղ (աղմկոտ) լիճ»:
  • Ալեքսանդր Պոգոդինը այդ տեղանվան ծագումնաբանությունը վերծանում է սաամական լեզվից եկած agne բառից, որը նշանակում է «ավազ» + jegge՝ «ցածրադիր հարթավայր»[3]:
  • Պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ի. Ի. Մուլլոնենը կարծում է, որ լճի անվան ծագումը կարող էր գալ սաամական լեզվի äne և մերձբալթյան-ֆիննական änine/äniz բառերից, ինչը նշանակում է «մեծ, նշանակալից»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / Гл. ред. А. Ф. Титов. — Т. 2: К — П. — Петрозаводск: ПетроПресс, 2009. — С. 324—326. — 464 с. — ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)
  2. Онежское озеро. География. Современная иллюстрированная энциклопедия — М.: Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006.
  3. 3,0 3,1 3,2 Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — ISBN 5-17-002938-1